Խոսե Կադալսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոսե Կադալսո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 8, 1741(1741-10-08)[1][2][3]
ԾննդավայրԿադիս
Մահացել էփետրվարի 26, 1782(1782-02-26)[3] (40 տարեկան)
Մահվան վայրԻսպանիա
ԳերեզմանIglesia de Santa María La Coronada
ՔաղաքացիությունBandera de España 1760-1785.svg Իսպանիա
Մասնագիտությունգրող, սպա և բանաստեղծ
José Cadalso Վիքիպահեստում

Խոսե Կադալսո-ի-Վասկես դե Անդրադե կամ Կադախալսո (անգլ.՝ José Cadalso y Vázquez de Andrade; հոկտեմբերի 8, 1741(1741-10-08)[1][2][3], Կադիս - փետրվարի 26, 1782(1782-02-26)[3], Իսպանիա), իսպանացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, նեոկլասիցիզմի ներկայացուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով հին բասկերի տոհմից է: Խոսե Կադալսո ի Վասկեսը ծնվել է Կադիսում: Մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, իսկ հայրը, ով այդ ընթացքում Ամերիկայում էր աշխատանքի բերումով, որդուն ճանաչում է միայն 13 տարեկանում: Այսպիսով նրան խնամում է իր հորեղբայր Մաթեո Վասկեսը, ով ճզվիտ էր: Նա զբաղվում է տղայի դաստիարակությամբ և ուղարկում է նրան Հիսուսի միաբանություն, ապա Փարիզի Collège Louis-Le Grand քոլեջում սովորելու: Երբ հայրը հետ է վերադառնում, Խոսեն հետևում է նրան և գնում Լոնդոն, ապա Իտալիա, Գերմանիա, Հոլանդիա և վերջապես Իսպանիա: Իսպանիայում Մադրիդի Seminario de Nobles սեմինարիա է ընդունվում: Ավարտելով կրթությունը` ուսումնասիրել է ճշգրիտ և հումանիտար գիտություններ, Եվրոպայի տարբեր քաղաքների պատմությունն ու գրականությունը:

Հոր մահից հետո, ով ժառանգություն չէր թողել, ստիպված էր ընտրել զինվորական կարիերան: 1762 թվականին ընդունվել է Բուրբոնների հեծյալ գունդ, որի կազմում մասնակցել է Յոթնամյա պատերազմին: 1764 թվականին նշանակվել է հեծելագնդի հրամանատար: Բնակություն է հաստատել Մադրիդում, որտեղ կապ է հաստատել իսպանական քաղաքական կիրթ էլիտայի ilustrados («Փայլատակում») ներկայացուցիչների հետ: 1768 թվականին ստիպված է եղել սկանդալի պատճառով լքել Մադրիդը, որտեղ նրան անվանում էին իսպանական արիտոկրատների անպարկեշտ բարքերի Պամֆլետ:

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարագոսայում Կադալսոն բնակություն հաստատելով` գրել է իր բանաստեղծական ստեղծագործությունները, որոնք տպագրվել են «Ocios de mi juventud» (1773) հավաքածուի մեջ: Վերադառնում է մայրաքաղաք և կոմս Պ. Արանդայի պալատական թատրոնում բեմադրում է «Don Sancho García» (1771) նեոկլասիցիզմի ողբերգությունը:

Փայլուն հաջողություն նրան բերեցին 1772 թվականին իր կողմից լույս ընծայված «Fruditos a la Violeta, curso completo de todos los ciencias» արձակ երգիծանքները: Դա իսկական ծաղր էր այդ ժամանակվա գիտության վրա: Նմանապես շատ մեծ հաջողություն ուներ Կադալսոյի «Ocios de mi Yuventud» (1773) բանաստեղծությունների հավաքածուն: Հեղինակի մահից հետո մի շարք թղթերի մեջ գտնվել են սրամիտ նամակներ «Cartas Marruecas» անվան ներքո, իբր Մարրոկոյի հյուպատոսության անդամներից մեկի կողմից գրված հայրենիքում գտնվող ընկերներին:

Կադալսոյի «Դոն Սանչո Գարսիա, կոմս Կաստիլսկի» ողբերգությունը (հրատարակված 1771 թվականին Խուան Վալե կեղծանվամբ, որը բեմադրվել է նույն թվականին «Դելա Կրուս» Մադրիդի թատրոնում) խորհրդանշում է իրենով կլասիցիզմից ռոմանտիզմ անցման սկիզբը: Այն դեռ գրված էր կլասիցիզմի ոճով, բայց բովանդակությունը միջնադարյան իսպանական էպոսից էր փոխառվել: Պիեսը բեմական հաջողություն չի ունեցել, սակայն մեծ ազդեցություն է ունեցել իսպանական ռոմանտիկ դրամատուրգիայի ձևավորման վրա:

Իր ստեղծագործությունների ավելի հաջողված հրատարակությունը 3 հատորով լույս է ընծայվել 1823 թվականին Մադրիդում:

Մասնակցելով Ջիբրալթարի պաշարմանը: 15 օր անց այն բանից հետո, երբ իրեն շնորհվել էր գնդապետի կոչում, Կադալսոն սպանվեց ռումբի բեկորներից 40 տարեկան հասակում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թատերական հանրագիտարան. Հատոր 2/Գլուխ. հրտ. П. А. Марков — М.: Советская энциклопедия, 1963.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]