Խնձորենու բրդապատ լվիճ
Խնձորենու բրդապատ լվիճ | |
Խնձորենու բրդապատ լվիճ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Կիսակարծրաթևավորներ (Hemiptera) |
Ընտանիք | Լվիճներ (Aphididae) |
Ցեղ | 'Eriosoma' |
Տեսակ | Խնձորենու բրդապատ լվիճ (E. lanigerum) |
Միջազգային անվանում | |
Eriosoma lanigerum |
Խնձորենու բրդապատ լվիճ (լատին․՝ Erio soma lanigerum Hausm), անթև կուսածին լվիճ, խնձորենու գլխավոր վնասատուներից է։ Մարմինը (երկարությունը՝ 2 մմ) գորշագույն է` ծածկված երկար մոմանման թելիկներով, որի պատճառով նրա մարմինը ծառի վրա լավ չի երևում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, սակայն այն այժմ հանդիպում է աշխարհի բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ աճեցվում են խնձորուտները[1], այդ թվում՝Հայաստանի (Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Նոյեմբերյան, Իջևան, Տավուշի, Գորիս, Սիսիան, Կապան) տարածաշրջանների խնձորուտներում։ Առաջին անգամ այն նկատվել է Մեծ Բրիտանիայում 1787 թվականին[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեգետացիաի ընթացքում լվիճը բազմանում է կուսածնությամբ և տալիս է 12–17 սերունդ։ Ամռանը խնձորենու բոլոր ճյուղերը և ընձյուղները ծածկվում են լվիճի գաղութներով (նման են բամբակի քուլաների)։ Չափահաս բրդապատ լվիճները մանր և միջին չափի աֆիդներ են[3], որոնք ունեն մինչև 2 մմ երկարություն, շագանակագույնից մինչև մանուշակագույն գունավորում, սակայն գույնը սովորաբար քողարկվում է աֆիդի որովայնի մասնագիտացված գեղձերի սպիտակ բամբակի նման արտազատմամբ։
Պայքարի միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեգետացիայի ընթացքում ծառերի մշակում՝ ակրինով (2 գ/լ), անոմետրինով (250 գ/լ), ատլանտիսով (500+50 գ/լ), դեցիսով (25 գ/լ) և այլն։ Արդյունավետ է խնձորուտում աֆելինուսի թողարկումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Elizabeth H. Beers; Stanley C. Hoyt; Michael J. Willett (1993). «Woolly apple aphid Eriosoma lanigerum (Hausmann)». Tree Fruit Research & Extension Center Orchard Pest Management Online. Washington State University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
- ↑ "Woolly aphid – additional information". Apple Best Practice Guide. AHDB. Retrieved 28 May 2017
- ↑ «Eriosoma lanigerum (woolly aphid)». CABI. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |