Դեցիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեցիս, քիմիական պատրաստուկ, միջատասպան-տզասպան։ Ազդող նյութը՝ դելտամետրին։ Թողարկվում է 25 գ/լ խտացված էմուլսիայի ձևով։ Կիրառվում է բզեզների, լվիճների, ճանճերի, լվիկների, բվիկների, պտղակերների և այլնի դեմ՝ սրսկումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (լ/հա)՝ ցորենի վնասատուների (հացահատիկի բզեզներ, վնասակար կրիայիկ, տզրուկաթրթուր, լվիճներ) համար՝ 0,25, հացահատիկի (ճանճեր)՝ 0,2, (բվիկ)՝ 0,3, եգիպտացորենի (բամբակենու կնգուղակեր)՝ 0,6, գարու (տզրու կաթ րթուր)՝ 0,25, հացահատիկի (ճանճեր, լվիկներ)՝ 0,2, ոլոռի (լվիճ)՝ 0,2, լոլիկի (հողաբնակ բվիկներ)՝ 0,3, կարտոֆիլի (կոլորադյան բզեզ)՝ 0,15, կաղամբի (բվիկ, ցեց, ճերմակաթիթեռ, լվիճներ, լվիկներ)՝ 0,3, խաղողի վազի (ողկուզակեր)՝ 0,6, տանձենու, սերկևիլենու (խնձորենու պտղակեր)՝ 0,6, խնձորենու (պտղակեր)՝ 1, դեղձենու (արևելյան պտղակեր)՝ 0,5, գազարի (ճանճ, տերևալվիկ)՝ 0,3, ծխախոտի (լվիճներ)՝ 0,5, առվույտի (մլուկներ, լվիճներ, երկարակնճիթներ, հաստոտիկ)՝ 0,5, առվույտի տերևային երկարակնճիթի՝ 1, կաղամբազգիների (լվիկներ)՝ 0,3: Մշակումներն իրականացվում են վեգետացիայի ընթացքում, վերջինը՝ բերքահավաքից՝ ցորենի համար՝ 20, եգիպտացորենի՝ 20, գարու՝ 20, ոլոռի՝ 30, լոլիկի՝ 30, կարտոֆիլի՝ 20, կաղամբի՝ 20, խաղողի վազի՝ 30, տանձենու, սերկևիլենու՝ 30, խնձորենու՝ 30, դեղձենու՝ 20, գազարի՝ 20, ծխախոտի՝ 15, առվույտի՝ 30, կաղամբազգիների՝ 30 օր առաջ։ Մշակումների առավելագույն քանակը. ցորենի համար՝ 2 անգամ, եգիպտացորենի՝ 2, գարու՝ 1, ոլոռի՝ 2, լոլիկի՝ 1, կարտոֆիլի, կաղամբի, խաղողի վազի՝ 2, տանձենու, սերկևիլենու՝ 2, խնձորենու, դեղձենու՝ 2, գազարի, ծխախոտի՝ 1, առվույտի՝ 2, իսկ կաղամբազգիների՝ 2:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։