Ցեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեց
Գիտական դասակարգում
Թագավորություն Միջատներ
Տիպ Անողնաշարավորներ
Դաս Հատվածոտանիներ
Կարգ Միջատներ
Ենթակարգ թիթեռանմաններ
Ընտանիք Ցածրակարգ թիթեռներ
Լատիներեն անվանում
Heterocera


Ցեցը ցածրակարգ թիթեռների ընտանիքի ընդհանուր անվանումն է։ Հայտնի է ավելի քան 15 հազար տեսակ։ Առավել տարածված է իսկական ցեցերի ընտանիքը՝ մոտ 50 հազար, Հայաստանում՝ 30 տեսակներով։

Բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք փոքր կամ միջին չափի (4–25 մմ) թիթեռներ են՝ նուրբ ծոպավոր թևերով։ Թևերի բացվածքը 6–60 մմ է։ Գլուխը ծածկված է երկար մազիկներով։ Առջևի թևերը երկար ու նեղ են, հետիններն ունեն մազիկներից կազմված լայն ծոպեր։ Թրթուրներն սպիտակադեղնավուն են, ապրում են մետաքսահյուս խողովակներում կամ պատյաններում՝ բուսական և կենդանական մնացորդների, սնկերի, քարաքոսերի վրա, շատերը վնասում են պահպանվող մթերքները (հացահատիկի, հացի ցեցեր), փչացնում են բուրդը, մորթին, փետուրները (հագուստի, մուշտակի ցեցեր)։

Կնգումացեցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնգումացեցերի ընտանիքը տեսակներով հարուստ չէ, սակայն տարածված է ամենուրեք։ Թրթուրներն ապրում են ոստայնակերպ բներում կամ ականում են տերևները, վնասում բողբոջները և այլն։ Գյուղատնտեսական մշակաբույսերին մեծ վնաս են պատճառում խնձորենու ցեցը, պտղացեցը և այլն։

Գոգաթև ցեցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոգաթև ցեցերի ընտանիքը հարուստ է տեսակներով (1500)՝ տարածված ամենուրեք։ Բնորոշ է թիթեռի հետին թևերի գագաթի տակ գտնվող խորը կտրվածքը։ Թրթուրները թաքնված կյանք են վարում ընձյուղներում, բողբոջներում, տերևային ականներում կամ ոլորված տերևներում։ Հայաստանում մեծ վնաս են պատճառում հացահատիկային ցեցը, ռեկուրվարիան, շերտավոր պտղացեցը և այլն։

Մանգաղաթև ցեցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգաղաթև ցեցերը մանր թիթեռներ են՝ նեղ, երկար թևերով, որոնք հանգստի վիճակում ծածկում են մարմինը վերևից և կողքերից։ Առջևի թևերն ունեն մանգաղաձև գագաթ (այստեղից՝ անվանումը)։ Թրթուրներն ապրում են ոստայնով պատված տերևներում, սերմերում, երբեմն ականում են տերևները։ Առավել տարածված են դեղձենու և կաղամբի ցեցերը։

Ականող ցեցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականող ցեցերի խումբը միավորում է մի շարք ընտանիքների։ Ընդգրկում է թիթեռների կարգի ամենափոքր տեսակները, որոնք ունեն նեղ նշտարաձև թևեր։ Թրթուրները հաճախ ոտքեր չունեն, ականում են տերևները կամ ապրում տերևների միջև հյուսած ոստայնի մեջ։ Յուրաքանչյուր տեսակ ունի իրեն բնորոշ ական։ Առավել տարածված են խնձորենու ականացեցը, ալոճենու կլորավուն ցեցը և այլն։

Մատնաթև ցեցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատնաթեվ ցեցերի առաջին զույգ թևերը շատ կամ քիչ խորը ճեղքով բաժանված են 2 բլթակի, հետին զույգ թևերը՝ 3 մատնաձև բլթակների։ Հանգստի վիճակում թևերը հորիզոնադիր փռված են և մարմնի հետ ուղիղ անկյուն են կազմում։ Բազմաքանակ ընտանիք է։ Հայաստանում առավել տարածված է վարդենու հովհարաթևը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brundage, Adrienne (March 23, 2009), Other Arthropods of Forensic Importance, Texas A&M University, Texas A&M University Forensic Entomology Lecture
  • "Moths". Smithsonian Institution. Retrieved 2012-01-12.
  • ""Neolepidoptera" on Tree of Life Web Project". 1 January 2003.
  • Darby, Gene (1958). What is a Butterfly. Chicago: Benefic Press. p. 41.
  • Chihuahuan Desert Nature Center Evolution of Moths and Butterflies
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեց» հոդվածին։