Խիժաճարճատուկ կնյունանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիժաճարճատուկ կնյունանման
Խիժաճարճատուկ կնյունանման
Խիժաճարճատուկ կնյունանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Տրիբա Cichorieae
Ցեղ Խիժաճարճատուկ (Chondrilla)
Տեսակ Խիժաճարճատուկ կնյունանման (C. juncea)
Միջազգային անվանում
Chondrilla juncea

Խիժաճարճատուկ կնյունանման (լատին․՝ Chondrilla juncea), թաղաղուազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

50-100 սմ բարձրությամբ թավոտ, հիմքից ճյուղավոր ցողունով երկամյա խոտաբույս է։ Փշաձև խոզանները գտնվում են ցողունի ստորին հատվածում։ Ատամնամերձ տերևները տաշեղանման են։ Բարակ ճյուղերի վրա հերթադիր դասավորված ցողունային նստադիր տերևները նեղ-նշտարաձև են և տափակ։ Ճյուղերի գագաթներին առաջանում են դեղին, նստադիր, սակավաթիվ ծաղիկներից կազմված զամբյուղներ։ 4 մմ երկարությամբ սպիտակ փուփուլիկով, վերին մասում թեփուկներով ծածկված պտուղը ակոսավոր սերմնիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ավազոտ հողերում, չոր քարքարոտ լանջերին, աղբավայրերում։ Տարածված է Շիրակի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում և Արցախում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են արմատները, կանաչ զանգվածը, ծաղիկներն ու կաթնահյութը։ C վիտամին պարունակող տերևները կիրառում են սննդի մեջ։ Երիտասարդ տերևներից պատրաստում են մարսողությանը նպաստող աղցաններ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիժաճարճատուկ կնյունանման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիժաճարճատուկ կնյունանման» հոդվածին։