Խիժաճարճատուկ
Արտաքին տեսք
| Խիժաճարճատուկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
| Տրիբա | Cichorieae |
| Ցեղ | Խիժաճարճատուկ (Chondrilla) L., 1753 |

Խիժաճարճատուկ, ծամանիկ (լատիներեն՝ Chondrilla), բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի բազմաձև ցեղ։ Մինչև 1 մ բարձրություն ունեցող բույսեր են, ճյուղավորվում են հիմքից։ Տերևները նեղ են, հարթ կամ խողովակաձև։ Ծաղիկները մանր են, դեղին գույնի, հավաքված զամբյուղում։ Պտուղը սերմիկ է։ Արմատային համակարգը հզոր է։ Հայտնի է 42 տեսակ։
Աճում է Հարավային Եվրոպայի, Միջին Ասիայի տափաստաններում, կիսաանապատներում, մասամբ՝ անապատային շրջաններում։ Պարունակում է կաուչուկ, որը բարձր որակի չէ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 52)։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիժաճարճատուկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիժաճարճատուկ» հոդվածին։ |
|
|