Խավիեր Կլեմենտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավիեր Կլեմենտե
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն Barakaldoko ilehoria
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1950(1950-03-12)[1] (74 տարեկան)
Ծննդավայր Barakaldo, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 171 սանտիմետր
Դիրք հարձակվող

Խավիեր Կլեմենտե Լազարո (իսպ.՝ Javier Clemente Lázaro; մարտի 12, 1950(1950-03-12)[1], Barakaldo, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավիեր Կլեմենտեն կարիերան սկսել է «Աթլետիկ Բիլբաո» ակումբում, որի կազմում հանդես է եկել 1968-1974 թվականներին՝ անցկացնելով 47 հանդիպում և դառնալով 6 գոլի հեղինակ։ 1969 թվականին Կլեմենտեն ակումբի հետ նվաճել է Գեներալիսիմուսի գավաթը։ Կլեմենտեի կարիերան ավարտվել է ծանր վնասվածքի պատճառով։ Բայց Կլեմենտեն չհեռացավ սպորտից և դարձավ մարզիչ, նրա առաջին ակումբներն էին «Արենասը», «Բասկոնիան» և «Աթլետիկի» երկրորդ կազմը։

1981 թվականին Կլեմենտեն գլխավորեց «Աթլետիկի» առաջին թիմը՝ սկսելով ակումբի պատմության ամենահաջող դարաշրջաններից մեկը։ 1983 թվականին ակումբը նվաճեց երկրի առաջնությունը և Իսպանիայի գավաթը։ Դրանից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտին մամուլում շատ անճոռնի արտահայտվեց Կլեմենտեի մասին՝ նրա աշխատանքի մեթոդներն անվանելով ավտորիտար, իսկ թիմը՝ խիստ պաշտպանողական ֆուտբոլ խաղացող, ինչին Կլեմենտեն մենոտիին անվանեց «ծերացող հիպի» և «կնամոլ»։ Մրցակցությունն ի հայտ եկավ նաև ֆուտբոլային դաշտում, օրինակ՝ «Աթլետիկի» պաշտպան Անդոնի Գոյկոեչեան շատ ծանր վնասվածք հասցրեց Դիեգո Մարադոնայի ոտքերին թիկունքից հարվածով, որին հետևում էր «Աթլետիկի» ամբողջ թիմը, որի համար ստացավ «Բիլբաոյի մսագործ» մականունը, իսկ 1984 թվականի հուլիսի 5-ին թիմի խաղն ավարտվեց զանգվածային ծեծկռտուքով։

«Աթլետիկից» հեռանալուց հետո Կլեմենտեն դարձավ «Էսպանյոլի» գլխավոր մարզիչը, որի հետ նա հասավ առաջնության 3-րդ հորիզոնականին, և նույնիսկ ակումբին դուրս բերեց ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ՝ ճանապարհին հաղթելով «Միլանին», բայց եզրափակչում ակումբները տնային խաղերում հաղթեցին 3:0 հաշվով, իսկ 11 մետրանոցներով ավելի ուժեղ էր «Էսպանյոլի» մրցակից «Բայերը»։ Այնուհետև Կլեմենտեն աշխատել է «Աթլետիկո Մադրիդի» հետ՝ ակումբը բերելով առաջնության արծաթե մեդալի, այնուհետև կրկին «Աթլետիկի», իսկ հետո «Էսպանյոլի» հետ։

1992 թվականին Կլեմենտեն գլխավորել Է Իսպանիայի հավաքականը։ Նա մարզել է թիմը աշխարհի երկու առաջնություններում և Եվրոպայի առաջնությունում՝ ընդհանուր առմամբ աշխատելով թիմի հետ 62 հանդիպումների ընթացքում (36 հաղթանակ, 26 ոչ-ոքի և 6 պարտություն), 1992 թվականի սեպտեմբերի 9-ից (Անգլիայի նկատմամբ հաղթանակ 1:0) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 5-ը (պարտություն Կիպրոսից 2:3), որն իր մեջ ներառում է 31 խաղերի ընթացքում անպարտելի շարք։ Սակայն, այնուամենայնիվ, Կլեմենտեն թիմի հետ զգալի հաջողությունների չհասավ, փոխարենը հաճախ քննադատվում էր բասկերների հանդեպ սիրո և «Բարսելոնայի» ավագ Խոսեպ Գվարդիոլային հավաքական չհրավիրելու համար։

Այնուհետև Կլեմենտեն մարզել է «Ռեալ Բետիս» ակումբը, որտեղ նրա աշխատանքն ուղեկցվել է սկանդալներով թիմի երկրպագուի վրա թքելու համար, ինչպես նաև հարցազրույցում ասել է, որ Անդալուզիան «այլ երկիր է»։ Այնուհետև մարզել է «Ռեալ Սոսյեդադը», ֆրանսիական «Օլիմպիկ Մարսելը», «Տեներիֆեն», «Էսպանյոլը», «Աթլետիկ Բիլբաոն», որից հեռացվել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը քննադատելուց հետո, չնայած կարողացել է թիմին փրկել հեռացումից և «Ռեալ Մուրսիային»։

2006 թվականի հուլիսի 21-ին Կլեմենտեն նշանակվեց Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ՝ ամսական 30 հազար եվրո աշխատավարձով (Կլեմենտեի նվազագույն աշխատավարձը նախորդ 20 տարիներին)՝ օգոստոսի 16-ին նորամուտը նշելով Չեխիայի հավաքականի նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակով։ Այն բանից հետո, երբ թիմը չկարողացավ որակավորվել Եվրոպայի առաջնությանը, Կլեմենտեն հեռացվեց 2007 թվականի դեկտեմբերի 6-ին։

2010 թվականի օգոստոսի 17-ին նշանակվել է Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է 2 տարի ժամկետով[2]։ 2011 թվականի հոկտեմբերի 25-ին նա ազատվել է իր պաշտոնից՝ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հայտարարել է՝ «Կամերունի հավաքականին անհրաժեշտ է մասնագետ, որը խարիզմատիկ առաջնորդ է։ Մեզ պետք չէ այնպիսի մարզիչ, որը կարող է ընդգրկել այն ֆուտբոլիստներին, որոնք արդեն խաղացել են իր մոտ, կամ էլ բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամներին»[3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Javier Clemente est le nouveau sélectionneur des Lions indomptables Արխիվացված է Օգոստոս 20, 2010 Wayback Machine-ի միջոցով:(ֆր.) 17.08.2010.
  3. Клементе уволен с поста главного тренера сборной Камеруна Արխիվացված է Փետրվար 3, 2012 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավիեր Կլեմենտե» հոդվածին։