Խաչատուր Ազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Խաչատուր Ազիզյան
Khachatour Azizyan.jpg
Ծնվել է 1948, հունիսի 19 (69 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ
Պարգևներ
Անդամակցություն Հայաստանի նկարիչների միություն
Հայր Սուրեն Ազիզյան

Խաչատուր Սուրենի Ազիզյան (1948, հունիսի 19, Երևան), հայ նկարիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2016)[1]:

Նկարիչ Սուրեն Ազիզյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում, ԱՄՆՆյու Ջերսիի «Գարթ Դավիթսոն» թանգարանի հավաքածուում, Ֆլորենցիայի «Ռենեսանս» թանգարանի հավաքածուում, տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Ազիզյանի անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, 2014

Հեղինակ է իրապաշտական կենսազգացողությամբ համակված գեղանկարների՝

  • «Ընտանիք», 1976
  • «Տպավորություն», 1976
  • «Ծաղկաձորի անտառում», 1977
  • «Շորժա. Անձրևից հետո», 1983
  • «Դա չի մոռացվի», 1984
  • «Գիշեր», 1987
  • «Դեղին արվեստանոց», 1991
  • «Երեկո», 1992
  • «Գագիկ Հովսեփյանի դիմանկարը», 1995
  • «Անդորր», 1995
  • «Երեք նազելիներ», 1995
  • «Սուրհանդակ», 1996
  • «Դրախտ», 2001
  • «Լքված գյուղը», 2002
  • «Ինքնանկար օդալիսկի հետ», 2002
  • «Պատրանք», 2006
  • «Մենավոր տարերք», 2007
  • «Սաղմոսավանքից դեպի Արարատ», 2007
  • «Կենացդ սիրելիս», 2008
  • «Մեր անուշ Հայաստանի կենացը` տղերք», 2009
  • «Արագած», 2011
  • «Հայաստանը ես եմ», 2011
  • «Ես նկատեցի քեզ», 2012
  • «Իզաբելլա», 2012
  • «Գիշերվա զբոսանք», 2012
  • «երեկոյան», 2013
  • «Աշուն. Կեչառիս», 2013
  • «Կարմիր արվեստանոց», 2014
  • «Լաուրա», 2014
  • «Արարատն Արագածի բարձունքներից», 2014

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականից մասնակցում է հանրապետական, համամիութենական, արտասահմանյան բազմաթիվ խմբական ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Լիբանանում, Եթովպիայում, Մոնղոլիայում, Կորեայում, Հունաստանում, Սենեգալում, Թուրքմենստանում, Իտալիայում, Բրազիլիայում և այլուր։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՆՄ մեկական աշխատանքի ցուցահանդեսի լավագույն մրցանակ, 2001
  • ՀՆՄ մրցանակ՝ Մարտիրոս Սարյանի 115-ամյակին նվիրված ցուցահանդեսի լավագույն աշխատանքի համար, 2005
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր, 2006
  • Շուշիի ազատագրման օրվան նվիրված ցուցահանդեսի 3-րդ մրցանակ, 2006-2007 թթ.
  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր՝ կերպարվեստի բնագավառում ունեցած զգալի ներդրման համար, 2008
  • ՀՀ մշակույթի նախարարի շնորհակալագիր, 2009
  • Երևանի քաղաքապետարանի շնորհակալագիր, 2009
  • Երևանի Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացի, 2009
  • Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Սփյուռքի նախարարության՝ կերպարվեստի լավագույն ստեղծագործության մրցանակաբաշխության դափնեկիր, 2010, 2013
  • Երևանի Պ. Յավրովի անվան թիվ 131 դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ», 2010
  • ԵԳՊԱ-ի 65-ամյակի առթիվ ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2011[6]
  • ՀՀ վաստակավոր նկարիչ, 2016

Մեջբերումներ Խաչատուր Ազիզյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խաչատուր Ազիզյանի արվեստում նրբորեն միահյուսվում են անցյալն ու ներկան, պատրանքն ու իրականությունը, առերևույթն ու շոշափելին, էպիկականն ու անձնականը։ Գույնն է նրա կտավների այն հիմնական արարիչը, որ ստեղծում է տրամադրություն, արտահայտում օրվա պահ և անգամ բույր։ Եվ այս ամենին կենդանություն ու շունչ են հաղորդում լույսի ցոլքերը, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր վրձնահարվածի»։
Փարավոն Միրզոյան
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

«Գեղեցիկն Ազիզյանի արվեստում չի ընդհանրացվում պատկերի արտաքին մանրամասների հետ, գեղեցիկը նրա համար նաև լուսավոր մտքի ճախրանքն է, լավատեսության զորեղ, հնչեղ գամմայով հարազատ ժողովրդի լինելիության գաղտնիքներին հաղորդվելու մղումն ի ծնե»։
Սարո Սարուխանյան
Արվեստաբան

«Ի դեմս Խաչատուր Ազիզյանի գործ ունենք ինքնատիպ, ասելիքի խորքով առանձնացող, բաց նյարդով ապրող, գիծը` շարժումի, շարժումը՝ գույնի, գույնը՝ հույզի, հույզը՝ թրթիռի, թրթիռը՝ խոսքի, խոսքը՝ փիլիսոփայության վերածած արվեստագետի հետ, ում կտավներում կա դեպի Արարիչը տանող լույս, լույս, որն արդեն գույներից երանգների վերածված համանվագ է՝ գեղեցիկի, կյանքի, սիրո և արարումի փառաբանման»։
Մարտին Հուրիխանյան
Լրագրող, հրապարակախոս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]