Խաղող անտառային
Խաղող անտառային | |
![]() Խաղող անտառային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Խաղողածաղկավորներ (Vitales) |
Ընտանիք | Խաղողազգիներ (Vitaceae) |
Ենթաընտանիք | Խաղողայիններ (Vitoideae) |
Ցեղ | Խաղող (Vitis) |
Ենթացեղ | Euvitis |
Տեսակ | Խաղող մշակովի (V. vinifera) |
Ենթատեսակ | Խաղող անտառային (V. v. sylvestris) |
Միջազգային անվանում | |
Vitis vinifera sylvestris |
Խաղող անտառային (լատ.՝ Vitis silvestris), խաղողազգիների ընտանիքին պատկանող խաղողի ենթատեսակ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընձյուղները թեթևակի անկյունավոր են, մերկ։ Բազմամյա ճյուղերի կեղևը ժապավենաձև անջատվում է։ Երկտուն բույս է․ արական ծաղիկները գտնվում են մեկ, իգականը՝ մի այլ բույսի վրա։ Թփերով ծածկված բազմամյա որթատունկն ունի 10-15 մ երկարություն։ Տերևները կլորաձև են կամ երիկամաձև՝ 3-9 սմ երկարությամբ։ Պտուղները սև են, կուլտուրական խաղողի պտուղների համեմատությամբ ավելի մանր, տտիպ, ցածրորակ։ Քիչ է վարակվում վնասատուներով ու հիվանդություններով։ Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում։ Պիտանի է գինի, օղի, զանազան հյութեր պատրաստելու համար։ Ծաղկում է հիմնականում մայիս ամսին, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Պտուղները պարունակում են 10-12 % շաքար, վիտամիններ և օրգանական թթուներ, իսկ սերմերը՝ 10-12 % ճարպեր։ Ցրտադիմացկուն է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է արևմտյան Եվրոպայի միջին և հյուսիսային շրջաններում, ՍՍՀՄ-ում։ Հանդիպում է հյուսիսային Հայաստանի ստորին անտառային գոտում, նաև Զանգեզուրում՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրության վրա[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են պտուղները, որոնք պարունակում են դաբաղանյութեր, անտոցիաններ, ֆլավոնոիդներ՝ կվերցետին և այլն։ Տերևներն օգտագործում են որոշ ազգային կերակրատեսակներ պատրաստելու համար, համարվում են նաև լավ անասնակեր[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Լ.Վ. Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ
- ↑ Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|