Խաբի Լեյմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաբի Լեյմ
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 2000(2000-03-09) (24 տարեկան)
ԾննդավայրԴակար, Սենեգալ
Քաղաքացիություն Սենեգալ և  Իտալիա[1]
Կրոնիսլամ
Մասնագիտությունտիկտոկեր և ինտերնետային հայտնիություն
 Khaby Lame Վիքիպահեստում

Խաբանե կամ Խաբի Լեյմ (մարտի 9, 2000(2000-03-09), Դակար, Սենեգալ) սենեգալական ծագմամբ իտալացի վիդեոբլոգեր (տիկտոկեր)[2][3]։ Հայտնի է դարձել իր կարճ կատակերգական տեսահոլովակներով, որոնցում հեգնում է մարդկանց, ովքեր, առանց պատճառի, բարդացնում են պարզ գործերը[4]։ 2021 թվականի հուլիսի դրությամբ Խաբի Լեյմը ՏիկՏոկում հետևորդների քանակով երկրորդն է[5][6][7]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաբի Լեյմը ծնվել է Սենեգալում 2000 թվականի մարտի 9-ին[8], բայց մեկ տարեկանում տեղափոխվել է Իտալիա[9]։ Մեծացել և մինչ այժմ ապրում է Կիվասո կոմունայի սոցիալական բնակարանային համալիրում[10][11]։ Զբաղվում է ֆուտբոլով և բասկետբոլով[12], կրտսեր դպրոցում խաղացել է բասկետբոլի պատանեկան առաջնություններում[11]։

ՏիկՏոկի գործունեությունից առաջ Լեյմը աշխատել է որպես ծրագրային կառավարման մեքենաների օպերատոր[13], որոշ ֆինանսական խնդիրներ է ունեցել, որոնք հաղթահարել է ՏիկՏոկում տեղադրած տեսանյութերի միջոցով[11]։

ՏիկՏոկի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաբի Լեյմը ՏիկՏոկի հրապարակումները սկսել է 2020 թվականի մարտին COVID-19 արգելափակումների ժամանակ[13]։ 2020 թվականի դեկտեմբերին DLuiRepubblica ամսագրի համար լուսանկարվել է որպես մոդել[14]։ 2021 թվականի ապրիլի 26-ին Խաբի Լեյմը առաջ է անցել Ջանլուկա Վաչիից և դարձել ամենահետևված իտալական տիկտոկեր[15]։ Ներկայումս Խաբի Լեյմը ՏիկՏոկում ունի ավելի քան 92.9 միլիոն հետևորդ, ինչը նրան դարձնում է աշխարհում հետևվող երկրորդ տիկոտոկերը[7]։ Նա նաև ունի 30.9 միլիոն հետեւորդ Ինստագրամում և առաջ է անցել այդ հարթակում իտալացիներից ամենաշատ դիտվող մասնակից Կիարո Ֆերանիից[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաբի Լեյմը ըստ Ինստագրամի 2020 թվականի հոկտեմբերի հրապարակման նշանված է Շակկայում բնակվող Զաիրա Նուչիի հետ[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://tvn24.pl/kultura-i-styl/tiktok-najwieksza-gwiazda-khaby-lame-zostal-obywatelem-wloch-6079310
  2. Carlotta Cigliana (2021 թ․ հունիսի 10). «Scopriamo Khaby Lame l'italiano più seguito in assoluto su TikTok» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  3. TV, Destacados (2021 թ․ սեպտեմբերի 2). «Khaby Lame: +10 datos sobre la estrella de TikTok que no conocías». Destacados TV Revista (մեքսիկական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. Horowitz, Jason (2021 թ․ հունիսի 2). «Khaby Lame, the Everyman of the Internet». The New York Times. 0362-4331. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  5. «Khaby Lame TikTok Analytics, Stats, Follower Count and Videos». Insiflow (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  6. «Top 100 TikTok Accounts». TT Metrics. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 Press-Reynolds, Kieran (2021 թ․ հուլիսի 10). «Meet Khaby Lame, the deadpan creator who's set to overtake Charli D'Amelio as the most popular TikToker of all time». Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  8. «Khaby Lame (Khabane Lame) Tik-Tok wiki, Bio, Age, Height, Info, Details». Updated-Celebrities (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ ապրիլի 24. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  9. «Khaby Lame: 10 cose da sapere sul fenomeno TikTok del momento». VanityFair.it (իտալերեն). 2021 թ․ ապրիլի 30. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  10. «Khaby Lame, ecco chi è l'italiano che ha più follower di Mark Zuckerberg ed è diventato una star dei social senza mai dire una parola». Il Fatto Quotidiano (իտալերեն). 2021 թ․ մայիսի 13. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  11. 11,0 11,1 11,2 Umesh Gautam. «Who is Khaby Lame? Wiki, Biography, Age, Height, Girlfriend, Family, Meme & More» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  12. «Chi è Khaby Lame? Tutte le curiosità su uno dei creator più simpatici di TikTok Italia». Webboh (իտալերեն). 2021 թ․ մայիսի 25. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  13. 13,0 13,1 «Khaby Lame è l'italiano più seguito su TikTok: dalle case popolari al sorpasso su Gianluca Vacchi». Corriere.it (italian). Tecnologia. 2021 թ․ ապրիլի 23. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Marino, Patrizio (2021 թ․ մայիսի 2). «Chi è Khaby Lame: il fenomeno TikTok del momento». Movieplayer.it (italian). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Web, Redazione (2021 թ․ ապրիլի 26). «Khaby Lame supera Gianluca Vacchi: con 27M follower è il più seguito in Italia su tiktok». Radio Deejay (italian). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Khaby Lame supera Chiara Ferragni: è l'italiano con più follower su Instagram | VIDEO». Le Iene (italian). 2021 թ․ հունիսի 22. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Chi è Zaira Nucci, la fidanzata del tiktoker Khaby Lame» (italian). 2021 թ․ հունիսի 1. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաբի Լեյմ» հոդվածին։