Լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքս
Տեսակֆիզիոլոգիական վիճակ և հասկացություն

Լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքս[1] կամ ֆոտոպթարմոզիս (photoptarmosis, հին հունարեն φῶς, phōs, «լույս» և πταρμός, ptarmós, «փռշտոց» բառերից), աուստոսոմալ դոմինանտ տիպով ժառանգվող ռեֆլեքս, որն արտահայտվում է տարբեր ոչ յուրահատուկ գրգռիչների (ուժեղ լույս, հարակնային ներարկում) նկատմամբ առաջացող փռշտոցով։ Այս ռեֆլեքսն առկա է աշխարհի բնակչության 18-35%-մոտ[2], սակայն ազդեցության մեխանիզը դեռևս անհայտ է։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքսն առաջանում է այնպիսի գրգռիչներից, որոնք ռեֆլեքսը չունեցող մարդանց մոտ փռշտոց չեն առաջացնում։ Ռեֆլեքսի ակտիվացման ժամանակ սովորաբար տեղի է ունենում 1-10 փռշտոց, որին հաջորդում է մինչև 24 ժամ տևող ռեֆրակտեր շրջանը։

Լույսով հրահրված փռշտոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն առաջանում է ուժեղ լույսի ազդեցությամբ, և հանդիսանում լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքսի արտահայտման ամենահաճախ հանդիպող ձևը։ Ռեֆլեքսը հավանաբար պայմանավորված է լույսի ուժգնության փոփոխությամբ և կախված չէ լույսի ալիքի երկարությունից[3]։

Ալաբամայի համալսարանի (Բիրմինգեմ) օպտոմետրիայի դպրոցի կատարած հարցման արդյունքում պարզվել է, որ լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքս ունեցող հարցվածների 67%-ը կանայք են, որոնց 94%-ը Կովկասից են։ Հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ լույսով հրահրված փռշտոցն առաջանում է նրանց մոտ, ովքեր ունեն քթի թեք միջնապատ[4]։

Հետագա հետազոտությունները բացահայտել են ռեֆլեքսի ժառանգական բնույթը[5][6]։

Հարակնային ներարկումներին պատասխան փռշտոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել քիչ է ուսումնասիրված ի պատասխան հարակնային ներարկումներին առաջացող փռշտոցի ռեֆլեքսը, որը նույնպես ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ տիպով[7]։ Աչքի և շուրջակնային շրջանների վիրահտությունների (օրինակ՝ եղջերաթաղանցի փոխպատվաստում) կատարման ընթացքում, հաճախ անհրաժեշտ է լինում ներարկել տեղային անզգայացնողներ։ Ներակնային ներարկումները, ինչպիսիք են ռետրոբուլբար կամ պերիբուլբար պաշարումները՝ լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքս ունեցող անձանց մոտ կարող է առաջացնել փռշտոց։ Այդպիսի միջամտություներից առաջ, բուժառուներին սովորաբար սեդացնում են։ Փռշտոցները սկսվում են անմիջապես ասեղի ծակոցից հետո, որից խուսափելու համար՝ անեսթեզիոլոգները տեղային անզգայացնողների ներարկումից առաջ հեռացնում են ասեղը[8]։

Փռշտոց ուտելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն մարդկանց մոտ դիտվում է փռշտոց ուտելուց հետո, դրա օրինակ է «համային ռինիտը», որն առաջանում է հատկապես կծու սնունդ ընդունելուց հետո։ Անկանոն փռշտոցների ևս մեկ պատճառ է լցված ստամոքսը։ Այս խնդիրը կոչվում է սնատիացիա (snatiation) և այն մարդիկ որոնց մոտ առկա է նշված խնդիրը՝ կուշտ ուտելուց հետո, անկախ սննդի տեսակից, ունենում են փռշտոցի 3-15 դրվագներ։ Համարվում է, որ սնատիացիան որևէ տեսակի ալերգիկ ռեակցիա չէ[9]։

Ռիսկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փռշտոցն ընդհանուր առմամբ վտանգավոր չէ անհատի համար։ Այնուամենայնիվ, որոշակի իրավիճակներում՝ մեքենա վարելիս, վիրաբուժական միջամտությունների (աչքի վիրահատություն, ատամնաբուժություն) ժամանակ, լույսով հրահրված փռշտոցի էպիզոդները կարող են լինել խիստ վտանգավոր անհատի համար։

Մեքենա վարելու ընթացքում սկսված փռշտոցի էպիզոդների պատճառով անհատը կարող է կորցնել մեքենայի կառավարումը, որը կարող է հանդիսանալ ավտոճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ։ Լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքսը հատկապես վտանգավոր է օդաչուների համար՝ պայմանավորված թռչող ինքնաթիռում արևի լույսի ուժգնությամբ։ Այս երևույթի իմացությունը շատ կարևոր է ռազմական ավիացիայի օդաչուներին ընտրելու հարցում։ Վայրէջք կատարելու համար անհրաժեշտ են ճշգրիտ շարժումներ և արագ ռեֆլեքսներ, իսկ փռշտոցները կարող են ազդել այս պրոցեսների վրա՝ դառնալով դժբախտ պատահարների պատճառ[3]։

Փռշտոցի անկառավարելի էպիզոդները հաճախակի են պրոպոֆոլով սեդացված այն պացիենտների մոտ, որոնք ենթարկվում են հարակնային և ռետրոբուլբար ներարկումների[10]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքսի առաջացման մեխանիզմը դեռևս բացահայտված չէ։ Փռշտոցն առաջանում է քթի լորձաթաղանթի ընկալիչների դրդման արդյունքում։ Ընկալիչներից դրդումը հոտառական նյարդի և եռվորյակ նյարդի վերծնոտային ճյուղի աֆերերնտ թելերով հասնում է ուղեղի ցողունում գտնվող եռվորյակ նյարդի կորիզ։ Կորիզում ինֆորմացիայի վերլուծումից հետո, էֆերենտ ազդակներ են ուղարկվում դեպի ստոծանի և շնչառական մկաններ, որոնց միջոցով տեղի է ուենենում փռշտոցը[11]։ Փռշտոցի նորմալ ռեֆլեքսի և Լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքսի ամենաէական տարբերությունը գրգռիչների մեջ է. նորմալ ռեֆլեքսն առաջանում է քթի լորձաթաղանթի գրգռման արդյունքում, իսկ Լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքսը կարող է առաջանալ ամենատարբեր գրգռիչներից։ Գենետիկ գործոնը նույնպես ունի կարևոր նշանակություն[12]։ Հատկապես նշանակալի է rs10427255 SNP գենի C ալելի դերը[12][13], սակայն թե ինչ մեխանիզմով է գենը բարձրացնում ռեֆլեքսի առաջացման հավանականությունը դեռևս պարզ չէ։

Տեսողական և եռվորյակ նյարդերի փոխազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա կարծիք, որ եռվորյակ նյարդի ակնային ճյուղի դրդումը, կարող է իջեցնել վերծնոտային նյարդի դրդման շեմքը, որն էլ բարձրացնում է փռշտոցի հավանականությունը։ Սա նման է լուսավախության առաջացման մեխանզիմին, երբ երկարատև լույսի ազդեցությամբ տեսողական և եռվորյակ նյարդերով անցնող ազդակերի ազդեցությամբ ակնային ճյուղում բարձրանում է զգայունությունը։ Եթե գերզգայունությունն ակնային ճյուղի փոխարեն առաջանա վերծնոտային ճյուղում, ապա լուսավախության փոխարեն կառաջանա փռշտոց[11]։

Պարասիմպաթիկ ընդհանրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարասիմպաթիկ նյարդային համակարգի նյարդերն ունեն բազմաթիվ հարևան նյարդաթելեր, որոնք պատասխանում են տարբեր ազդակների։ Մեկ ազդակը կարող է առաջացնել պարասիմպաթիկ նյարդաթելերի դրդում, որն էլ իր հերթին բերում է պարասիմպաթիկ ընդհանրացման։ Կա հավանականություն, որ պարասիպաթիկ ընդհանրացման միջոցով աչքից դեպի կեղև գանցող ազդակները կարող են ակտիվացնել նաև փռշտոցի համար պատասխանատու նեյրոնները, որի հետևանքով էլ առաջանում է փռշտոց ոչ յուրահատուկ գրգռիչից[11]։

Բարձր լուսազգայունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ տվյալների՝ եռվորյակ նյարդի ուղղակի խթանումը կարող է բերել տեսողական նյարդի զգայունության բարձրացման։ Որպես օրինակ կարող է ծառայել հոնքի կամ գլխամաշկի մազի պոկումը։ Լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքս ունեցող մարդկանց մոտ այս գործողություններով եռվորյակ նյարդի դրուդմը կարող են առաջացնել փռշտոց, հենց այս նույն պատճառով լույսի աղբյուրին նայելուց փռշոցի գործընթացն ավելի դյուրին է դառնում[11]։

Պրոպոֆոլ-մակածված արգելակման ընկճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոպոֆոլով սեդացված, հարակնային ներարկումների ենթարկվող անհատների մոտ անկառավարելի փռշտոցի պատճառը հավանաբար պրոպոֆոլն է։ Պրոպոֆոլն ընկճում է ուղեղի ցողունի արգելակիչ նեյրոններին։ Ուղեղի ցողունում է գտնվում նաև փռշտոցի համար պատասխանատու կենտրոնը՝ տրիգեմինալ նյարդի կորիզը։ Իրադարձությունների այս շղթան հանգեցնում է դրդման նկատմամբ զգայունության բարձրացման և ակամա ռեֆլեքսների դրդման շեմի նվազեցման։ Այս պայմաններում հարակնային ներարկման արդյունքում դրդվում են եռվորյակ նյարդի ակնային կամ վերծնոտային ճյուղերը, որոնք ազդակը փոխանցում են կորիզին։ Այս ամենի ազդեցությամբ անգիտակից բուժառուիի մոտ առաջանում է փռշտոց[10]։

Եղջերաթաղանթի նյարդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում բնակվող կովկասյան մի ընտանիքի ուսումնսիրությունները ցույց են տվել, որ եղջերաթաղանթի նյարդերը նույնպես կարող են կապված լինել լույսով հրահրված փռշտոցի հետ[14]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հակահիստամինային դեղերն արդյունավետ են լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքսի կանխարգելման համար[15]։

Ռեֆլեքսից խուսափելու համար պետք է աչքերն ու դեմքը պաշտպանել արևից[1], կամ մատով ճնշում գործադրել վերին շրթունքի վրա[16]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեֆլեքսն ավելի հաճախ առաջանում է, երբ կտրուկ անցում է կատարվում մութ միջավայրից դեպի լուսավոր միջավայր[17]։ Թեև ռեֆլեքսն առկա է աշխարհի բնակչության 18-35%-ի մոտ, այն ընդհանրապես վտանգավոր չէ[3]։

Լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքսն առաջին անգամ նկարագրել է հույն փիլիսոփա Արիստոտելը մ.թ.ա․ 350 թվականին։ Նա իր «Խնդիրներ» գրքում հարցնում է. «Ինչու՞ է արևի լույսն առաջացանում փռշտոց»[18][19][20]։ Ըստ նրա հիպոթեզի արևի ջերմությունը քթում խթանում է քրտնարտադրությունը և առաջացած քրտինքը հեռացնելու նպատակով տեղի է ունենում փռշտոց[21]։ 17-րդ դարի անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը ապացուցել է, որ Արիստոտելի հիպոթեզը սխալ է։ Նա աչքերը փակ վիճակում կանգնել է արևի տակ և արձանագրել, որ աչքերը փակած վիճակում փռշտոց չի առաջանում։ Այս փորձի շնորհիվ Բեկոնը եզրակացրեց, որ Լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքսի առաջացամն համար մեծ է աչքերի դերը։ Ըստ նրա արևին նայելիս աչքերն արցունքոտվում են և առաջացած արցունքները լցվելով քթի խոռոչ գրգռում են այն և առաջացնում փռշտոց[20]։ Հետագայում մյուս գիտնականները այս հիպոթեզը նույնպես հերքել են՝ պարզաբանելով, որ արևի լույսով պայմանավորված փռշտոցն առաջանում է շատ ավելի արագ, քան արցունքի առաջացումն է[20]։

Ներկայումս ավելի ընդունված է Հենրի Էվերեթի հիպոթեզը՝ «լույսով» հրահրված փռշտոցի ռեֆլեքսի մասին։ Որոշ վայրերում այս երևույթը կոչվում «պղպեղ արևի վրա», քանի որ նման է պղպեղի հատիկներ շնչելուց առաջացող փռշտոցին։ Հենրի Էվերեթը կարծում է, որ այս երևույթը կապված է մարդու նյարդային համակարգի հետ և հավանաբար պայմանավորված է նյարդային գրգիռների խառնվելով[22]։ Գենետիկայի տեսանկյունից այս երևույթը դեռևս ամբողջովին բացահայտված չէ, սակայն այն հաճախ հանդիպում է նույն ընտանիքի տարբեր անդամների մոտ, ինչը վկայում է դրա աուտոսոմ դոմինանտ ժառանգման մասին[12]։ 2010 թվականին հրատարկվել է հոդված, որը կորելյացիա է գտել լույսով հրահրված փռշտոցի ռեֆլեքսի և 2-րդ քրոմոսոմում առկա մեկ նուկլեոտիդի պոլիմորֆիզմի (բազմաձևություն) հետ[23]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Laura Dean, MD. (2012). «ACHOO Syndrome». Ncbi.nlm.nih.gov. PMID 28520355. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  2. Roberta A. Pagon (2002 թ․ նոյեմբերի 18). «Why does bright light cause some people to sneeze?». Scientific American.
  3. 3,0 3,1 3,2 Breitenbach RA, Swisher PK, Kim MK, Patel BS (December 1993). «The photic sneeze reflex as a risk factor to combat pilots». Military Medicine. 158 (12): 806–809. doi:10.1093/milmed/158.12.806. PMID 8108024.
  4. Semes LP, Amos JF, Waterbor JW (June 1995). «The photic sneeze response: a descriptive report of a clinic population». J Am Optom Assoc. 66 (6): 372–377. PMID 7673597.
  5. Forrester, J. M. (1985). «Sneezing on Exposure to Bright Light as an Inherited Response». Human Heredity (անգլերեն). 35 (2): 113–114. doi:10.1159/000153527. ISSN 0001-5652. PMID 3988295.
  6. Mi, Hao; Song, Xiaojun; Shi, Yang; Sun, Xinghan; Wang, Mengqiao (2019 թ․ մարտի 21). «A genome-wide association study on photic sneeze reflex in the Chinese population». Scientific Reports (անգլերեն). 9 (1): 4993. Bibcode:2019NatSR...9.4993W. doi:10.1038/s41598-019-41551-0. ISSN 2045-2322. PMC 6428856. PMID 30899065.
  7. Teebi AS, Alsaleh QA (Aug 1989). «Autosomal Dominant Sneezing Disorder Provoked by Fullness of Stomach». Journal of Medical Genetics. 26 (8): 539–540. doi:10.1136/jmg.26.8.539. PMC 1015683. PMID 2769729.
  8. Abramson DC (Aug 1995). «Sudden Unexpected Sneezing During The Insertion Of Peribulbar Block Under Propofol Sedation». Canadian Journal of Anesthesia. 42 (8): 740–743. doi:10.1007/BF03012675. PMID 7586116.
  9. Hall JG (Apr 1990). «The Snatiation Reflex». Journal of Medical Genetics. 27 (4): 275. doi:10.1136/jmg.27.4.275. PMC 1017036. PMID 2325110.
  10. 10,0 10,1 Ahn ES, Mills DM, Meyer DR, Stasior GO (Jul 2008). «Sneezing reflex associated with intravenous sedation and periocular anesthetic injection». American Journal of Ophthalmology. 146 (1): 31–35. doi:10.1016/j.ajo.2008.02.013. PMID 18400200.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Abramson DC (1995). «Sudden Unexpected Sneezing During The Insertion Of Peribulbar Block Under Propofol Sedation». Canadian Journal of Anesthesia. 42 (8): 740–743. doi:10.1007/bf03012675. PMID 7586116.
  12. 12,0 12,1 12,2 Peroutka, S. J.; Peroutka, L. A. (1984). «"Autosomal dominant transmission of the "photic sneeze reflex""». New England Journal of Medicine. 310 (9): 599–600. doi:10.1056/nejm198403013100923. PMID 6694722.
  13. «rs10427255 (SNP) - Explore this variant - Homo_sapiens - Ensembl genome browser 106». www.ensembl.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  14. Sevillano, C.; Parafita-Fernández, A.; Rodriguez-Lopez, V.; Sampil, M.; Moraña, N.; Viso, E.; Cores, F. J. (July 2016). «A curious fact: Photic sneeze reflex. Autosomical dominant compelling helio-ophthalmic outburst syndrome». Archivos de la Sociedad Espanola de Oftalmologia. 91 (7): 305–309. doi:10.1016/j.oftal.2016.01.011. ISSN 1989-7286. PMID 26896062.
  15. «Solar Sneeze Reflex». Western Journal of Medicine. 146 (5): 20. 1987 թ․ մայիսի 1. PMC 1307391. PMID 18750225.
  16. Bobba S, Spencer SK, Fox OJ, Agar A, Coroneo MT, Francis IC (July 2019). «Management of the photic sneeze reflex utilising the philtral pressure technique». Eye. 33 (7): 1186–1187. doi:10.1038/s41433-019-0368-4. PMC 6707313. PMID 30783255.
  17. «ACHOO». Right Diagnosis: Symptoms, Diagnosis, Treatments and Causes. Health Grades Inc. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  18. Aristotle, Problems, 34.5
  19. "Of the Nose", Aristotle, exclassics.com
  20. 20,0 20,1 20,2 Looking at the Sun Can Trigger a Sneeze, Karen Schrock, ScientificAmerican.com, January 10, 2008.
  21. Blitz, Matt (2014 թ․ հունիսի 16). «The Curious Case of Sun Sneezing». Today I Found Out. Vacca Foeda Media. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  22. Everett, Henry C. (May 1964). «Sneezing in Response to Light». Neurology. 14 (5): 483–490. doi:10.1212/wnl.14.5.483. PMID 14144120. S2CID 7953134.
  23. Eriksson N, Macpherson JM, Tung JY, Hon LS, Naughton B, Saxonov S, Avey L, Wojcicki A, Pe'er I, Mountain J (2010). Gibson G (ed.). «Web-Based, Participant-Driven Studies Yield Novel Genetic Associations for Common Traits». PLOS Genet. 6 (6): e1000993. doi:10.1371/journal.pgen.1000993. PMC 2891811. PMID 20585627.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում