«Լուկա» (անգլ.՝ Luca), Փիքսար կինոստուդիայի արտադրության համակարգչային անիմացիոն ֆիլմ, որի պրեմիերան կայացել է 2021 թվականի հունիսի 17-ին[5]։ Մուլտֆիլմի ռեժիսորը Էնրիքո Կասարոսան է, սցենարիստի դերում հանդես են եկել Մայք Ջոնսոնը և Ջեսսի Էնդրյուսը, իսկ պրոդյուսերը Անդրեա Ուորենն է։ Ֆիլմի հնչյունավորմանը մասնակցել են Ջեյկոբ Թրամբլեն, Ջեք Դիլան Գրեյզերը, Էմմա Բերմանը, Մարկո Բարիչելին, Սավերիո Ռայմոնդոն, Մայա Ռուդոլֆը և Ջիմ Գաֆիգանը։ Ֆիլմը նվիրված է իտալացիկոմպոզիտորԷնիո Մորիկոնեին, որը ի սկզբանե պետք է դառնար մուլտֆիլմի սաունդթրեքի հեղինակը, սակայն մահացել է[6]։