Ջեյկոբ Թրամբլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյկոբ Թրամբլե
Jacob Tremblay (22859198313) (cropped).jpg
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 5, 2006(2006-10-05) (13 տարեկան)
Ծննդավայր՝Վանկուվեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն՝Flag of Canada.svg Կանադա
Մասնագիտություն՝մանկական դերասան, դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 5016878

Ջեյկոբ Թրամբլե (անգլ.՝ Jacob Tremblay, հոկտեմբերի 5, 2006(2006-10-05), Վանկուվեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասան, հայտնի է դարձել «Սոմնիա» ֆիլմում Կոդիի և «Սենյակ» ֆիլմում Ջեկի դերով։ «Հրաշք» ֆիլմում կատարել է գլխավոր հերոսի՝ Օգիի դերը։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյկոբ Թրամբլեն ծնվել է 2006 թվականի հոկտեմբերի 5-ին Վանկուվերում։ Հայրը խուզարկու ոստիկան է, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ջեյկոբն ունի երկու քույր՝ Էմման և Էրիկան։

Հեռուստատեսությունում դեբյուտավորել է 2013 թվականին։ Նկարահանվել է «Սմուրֆիկները 2» ֆիլմում։ 2015 թվականին մարմնավորել է «Սենյակ» ֆիլմի[1][2] գլխավոր դերերից մեկը, որի շնորհիվ ստացել է համաշխարհային հայտնիություն և մի շարք մրցանակներ՝ Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի, Միացյալ Նահանգների կինոքննադատների ազգային խորհրդի[3] կողմից, «Спутник», «Austin Film Critics Association», «Indiana Film Journalists Association», «Las Vegas Film Critics Society Awards», «Nevada Film Critics Society», «Phoenix Film Critics Society Awards», «San Diego Film Critics Society Awards», «Santa Barbara International Film Festival», «Washington DC Area Film Critics Association Awards», «Women Film Critics Circle Awards», ինչպես նաև անվանակարգեր՝ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ[4], Սատուրն (մրցանակ), Կայսրություն, Երիտասարդ դերասան[5]։

2016 թվականին մանուկ Ջեյկոբը «Fox» հեռուստաընկերության «Վերջին մարդը Երկրի վրա» հեռուստասերիալում և «Սոմնիա» սարսափ ֆիլմում խաղացել է գլխավոր դերեր։ 2017 թվականին նկարահանվել է «Հենրիի գիրքը»[6] և «Հրաշք» ֆիլմերում[7]։

2018 թվականին Ջեյկոբը հայտնվել է «Կողոպտիչ» ֆանտաստիկ մարտաֆիլմում, իսկ Քսավյե Դոլանի «Ջոն Ֆ․ Դոնովանի կյանքը և մահը» ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը[8]։

Դերասանը խաղացել է Սթիվեն Քինգի «Բժիշկ Քուն» վեպի հիման վրա նկարահանված համանուն սարսափ ֆիլմում, որը «Փայլատակում» ֆիլմի շարունակությունն է։

2019 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Ջեյկոբը «Disney»-ի «Ջրահարսերը» մուլտֆիլմի նոր տարբերակում հնչյունավորելու է Ֆլաունդերին[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Ջեյկոբը ապրում է Բրիտանական Կոլումբիայում՝ Լենգլիում[10]։ Դերասանը, լինելով «Աստղային պատերազմներ» ֆիլմի երկրպագուն, իր շանը անվանակոչել է Ռեյ՝ ի պատիվ Դեյզի Ռիդլիի կերպարի[11]։ Նրա հուզմունքը C-3PO-ի, R2-D2-ի և BB8-ի հերոսների հայտնվելու կապակցությամբ «Օսկար» մրցանակի 88-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ ճանաչվել է երեկոյի գլխավոր իրադարձությունը[12][13][14]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2013 ս Դրդապատճառ Motive Ռայլի Ստենվիկ
2013 ֆ Սմուրֆիկները 2 The Smurfs 2 Բլյու Ուինսլոու
2013 կֆ Կախարդական կզաքիս The Magic Ferret Սեմ
2013 ս Պարոն Յանգ Mr. Young
2014 ֆ Հաճախորդներ Extraterrestrial Մետտի
2014 հֆ Մայրիկիս ապագա ամուսինը My Mother's Future Husband Քոննոր
2014 կֆ Սանտայի փոքրիկ կզաքիսները Santa's Little Ferrets Թոդ Քոլինզ
2015 ֆ Սենյակ Room Ջեք
2015 կֆ Գորդի եղբայրը Gord's Brother Երիտասարդ Գորդ
2016 հֆ Դոնալդ Թրամփի գործարքի արվեստը Funny or Die Presents: Donald Trump's the Art of the Deal: The Movie երեխա №4
2016 ֆ Փակված Shut In Թոմ
2016 ս Վերջին մարդը երկրի վրա The Last Man on Earth Երիտասարդ Թենդի
2016 ֆ Մինչ ես արթնացա Before I Wake Կոդի
2016 ֆ Այրեք ձեր քարտեզները Burn Your Maps Ուես
2016 մս Ամերիկական հայրիկ American Dad! отдыхающий, озвучка
2017 ֆ Հենրիի գիրքը The Book of Henry Փիթեր Կարպենտեր
2017 ֆ Հրաշք (ֆիլմ, 2017) Wonder Ավգուստ «Օգի» Փուլման
2017-2018 մս Պիթ կատուն Pete the Cat Պիտ
2018 ֆ Ջոն Ֆ. Դոնովանի մահը և կյանքը The Death and Life of John F. Donovan Ռուպերտ Թյորներ
2018 ֆ Գիշատիչ The Predator Ռորի Մաքեննա

Կաղապար:ВмСериале

2019 ֆ Լավ տղաներ Good Boys Մաքս
2019 ս Մառախլապատ գոտին The Twilight Zone Օլիվեր Ֆոուլի
2019 ֆ Բժիշկ Քունը Doctor Sleep Բրեդդի Թրեվր
ֆ Ջրահարս The Little Mermaid Ֆլաունդեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]