Լուկաս Ամման
գերմ.՝ Lukas Ammann | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 29, 1912[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բազել, Շվեյցարիա[4] |
| Մահացել է | մայիսի 3, 2017[2][5][6][…] (104 տարեկան) |
| Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիա[7] |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | reformed?[6] |
| Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կրկնօրինակող, կաբարե արտիստ, պարող, թատերական ռեժիսոր և դերասան |
| Ամուսին(ներ) | Liselotte Ebnet? և Hedda Ippen?[8] |
Լուկաս Ամման (գերմ.՝ Lukas Ammann։ սեպտեմբերի 29, 1912[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա[4] - մայիսի 3, 2017[2][5][6][…], Մյունխեն, Գերմանիա[7][9]), շվեյցարացի դերասան, հայտնի է շվեյցարական և գերմանական[10] կինո և հեռուստածրագրերի դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է երգչուհու և նկարչի ընտանիքում։ Գիմնազիայում սովորելու տարիներին երիտասարդ Լուկասը տեսել էր Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակները» ներկայացումը, որից հետո այրվել է դերասան դառնալու ցանկությամբ[11]։ 1933 թվականին տեղափոխվել է Բեռլին՝ Մաքս Ռայնհարդի դերասանական դպրոց։ 1934 թվականին դերասան Հենրիխ Հրեթլերի հետ լքել է Գերմանիան և տեղափոխվել Շվեյցարիա։ Նույնիսկ Շվեյցարիայում նա զգալի խնդիրներ է ունեցել մոր հրեական ծագման պատճառով[11]։ Բայց համենայնդեպս Ամմանի կյանքին ոչինչ չէր սպառնում։ Սկզբում աշխատել է Սանկտ Գալենում, իսկ հետո Ցյուրիխի դրամատիկական թատրոնում, որտեղ ելույթ է ունեցել Թերեզա Գիզեի հետ։
Լուկաս Ամմանը առաջնաելույթ է ունեցել 1939 թվականին Լեոպոլդ Լինդբերգի «Վահմիստր Շթուդեր» ֆիլմում, որի գլխավոր դերը կատարում էր Գրեթլերը։ Վերջին անգամ դերասանը էկրանին է հայտնվել 2015 թվականին՝ խաղալով ոչ մեծ դեր Լիխտենշտեյնի «Պասյանս Ռեյունոն» պատկերում[12]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին Ամմանը ամուսնացել է գերմանացի սոպրանո երգչուհի Լիզլոթ Էբնեթի հետ, որը 20 տարի նրանից փոքր էր։ Նրանք միասին ապրել են կես դար՝ մինչև կնոջ մահը՝ 2009 թվականը[13]։ Նույնիսկ խորը ծերության հասակում նա շարունակում էր վարել տնային տնտեսությունը և վարել իր մեքենան[14]։
Լուկաս Ամանը կյանքից հեռացել է 2017 թվականի մայիսի 3-ին 104 տարեկանում[15][16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 Շվեյցարական թատրոնի բառարան (գերմ.) / Hrsg.: A. Kotte
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #113836244 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- 1 2 Nachruf auf Lukas Ammann – Filigraner Alleskönner(գեր-շվեյց․) — 2017. — ISSN 0376-6829
- ↑ biografiA: Lexikon österreichischer Frauen (գերմ.) — 2016. — Vol. 2. — S. 1428. — ISBN 978-3-205-79348-9 — doi:10.7767/9783205793489
- ↑ «Zum Tod von Lukas Ammann». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ IMDB: «Die zwölf Geschworenen» (1963)
- 1 2 Lukas Ammann 100 Jahre alt: Über der Rolle stehen
- ↑ Cinzia Venafro (2014 թ․ փետրվարի 14). «Neuer Film mit 'Graf Yoster' Lukas Ammann: Comeback mit 101!». Blick (German). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Über der Rolle stehen». Neue Zürcher Zeitung. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Aargauerzeitung». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Er war 104 Jahre alt: Schauspieler Lukas Ammann ist tot». T Online (գերմաներեն). 2017 թ․ մայիսի 3. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
- ↑ На 105-м году жизни умер старейший актёр мира Лукас Амманн
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Բազել քաղաքում ծնվածներ
- Մայիսի 3 մահեր
- 2017 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Շվեյցարացի դերասաններ