Լուի Մարկուսսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Լուի Մարկուսսի
ֆր.՝ Louis Marcoussis
Lous Marcoussis, Selbstporträt, 1936.jpg
Ծնվել է նոյեմբերի 14, 1878(1878-11-14)
Ծննդավայր Վարշավա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է հոկտեմբերի 22, 1941(1941-10-22)[2][3][4][5] (62 տարեկանում)
Մահվան վայր Կյուսե[1]
Քաղաքացիություն Լեհաստան
Ֆրանսիա
Կրթություն Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ և նկարիչ-փորագրող
Ամուսին Alice Halicka
Louis Marcoussis Վիքիպահեստում

Լուի Մարկուսսի (նոյեմբերի 14, 1878(1878-11-14), Վարշավա, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 22, 1941(1941-10-22)[2][3][4][5], Կյուսե[1]), լեհական ծագումով գեղանկարիչ, ով իր կյանքի մեծ մասն ապրել է Փարիզում և դարձել Ֆրանսիայի քաղաքացի։

Վարշավայում իրավաբանություն սովորելուց հետո նա գնաց Կրակովի անվան գեղարվեստի ակադեմիա, որտեղ իր ուսուցիչներից էին Ժան Ստանիսլավսկին և Ջոզեֆ Մեհոֆերը։ 1993 թվականին Փարիզ տեղափոխվելով՝ նա կարճ ժամանակ անցկացրեց Académie Julian-ում։ Նրա գործերն առաջին անգամ խոշոր ցուցահանդեսի են ներկայացվել Salon d'Automne-ում 1905 թվականին, իսկ հաջորդ 25 տարվա ընթացքում նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ այլ կարևոր ցուցահանդեսներում, մասնավորապես Salon des Indépendants-ում և Salon Des Tuileries֊ում։

Նա նկարում էր ծաղրանկարներ երգիծական ամսագրերի համար, ինչպես նախկինում Լեհաստանում։ Փարիզում նա պետք է վաստակեր իր սեփական ապրուստը, ինչպես նաև սկսեր ուրիշ նկարչական ու պատկերազարդման գործեր։

Իմպրեսիոնիզմն ազդում էր իր հին նկարների վրա, իսկ մոտավորապես 1911 թվականից նա կուբիստական շարժման մի մասն էր կազմում։

Նրա նկարները ներկայացվել են եվրոպական մի շարք քաղաքներում և Միացյալ Նահանգներում անցկացվող ցուցահանդեսների։ Նրա առաջին ցուցահանդեսը կայացել է Փարիզում 1925 թվականին։

1913 թվականին նա ամուսնացել է Ալիս Հելիքայի հետ, ով նկարիչ էր Կրակովից: Նրանց դուստրը՝ Մալենը, ծնվել է 1922 թվականին:

Մարկուսսին ծառայել է Ֆրանսիական արտասահմանյան լեգեոնի լեհական մի ընկերությունում 1914-1919 թթ.: Նա դարձավ Ֆրանսիայի քաղաքացի, սակայն նա իր կապերը պահպանում էր Լեհաստանի հետ:

Նա ընդհանրապես չէր խոսում իր հրեական ծագման մասին, բայց մինչ այսօր նա շատ հաճախ հիշատակվում է որպես հրեա նկարիչ:

1930 թվականից սկսած, ինչպես իր ընկեր Clément Serveau-ը՝ նա կենտրոնացել էր տպագրության և նկարազարդման վրա՝ ներառյալ Apollinaire-ի Alcool-ից, Tzara-ի Indicateur des chemins de cœur-ից, Éluard-ի Lingères légères-ից եւ Aurélia-ից ոգեշնչված աշխատանքը: 1930-ականների վերջին Մարկուսսին համագործակցում է իսպանացի սյուրռեալիստ Խոան Միրոյի հետ և սովորեցնում նրան իր տեխնիկան: Նա նաև դասավանդել է Académie Schlaefer- ում:

1940 թ. նացիստական զորքերի` Փարիզ ժամանելու պատճառով Մարկուսսին և Ալիսը տեղափոխվեցին Կյուսե, որտեղ նա 1941 թվականի հոկտեմբերի 22-ին մահացավ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]