Լուիզ Ոսկերչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզ Ոսկերչյան
Լուիզ Ոսկերչյան.png
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 9, 1922(1922-11-09)[1]
Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էմարտի 13, 2000(2000-03-13) (77 տարեկան)
Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր[1]
ԱշխատավայրՀարվարդի համալսարան[1] և Բրանդեյսի համալսարան[1]
ԿրթությունՆոր Անգլիայի կոնսերվատորիա

Լուիզ Ոսկերչյան (անգլ.՝ Luise Vosgerchian, նոյեմբերի 9, 1922(1922-11-09)[1], Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] - մարտի 13, 2000(2000-03-13), Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ)[2], ամերիկահայ դաշնակահարուհի, մանկավարժ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզ Ոսկերչյանը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 9-ին Ուոթերթաուն քաղաքում (ԱՄՆ), հայ էմիգրանտների ընտանիքում[4]։ Սկզբնական երաժշտական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1945 թվականին ավարտել է Բոստոնի «Նյու Ինգլանդ» կոնսերվատորիան (Գ. Օնդրիսեկի դասարան)։ Ուսման տարիներին մենահամերգներով հանդես է եկել Բոստոնում։ 1948 թվականին The New York Times ամսագիրը գրել է նրա մենահամերգներից մեկի մասին[5]։

1949 թվականին կատարելագործվել է Փարիզի կոնսերվատորիայում (ղեկավար՝ Նադիա Բուլանժե), հաճախել նաև ստեղծագործության դասարանի պարապմունքներին։ Ծանոթացել է ժամանակակից ֆրանսիական երաժշտական դպրոցի կատարողական սկզբունքներին, երկերի մեկնաբանման առանձնահատկություններին, հակադիր հնչյունների փոխանցումների վարպետությանը։ Կատարողական երկացանկը հարստացրել է ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններով։

1956 թվականին վերադարձել է ԱՄՆ. դասավանդել է Բրանդեյսի համալսարանում, 1959-1990 թվականներին՝ Հարվարդի համալսարանի երաժշտության ֆակուլտետում (պրոֆեսոր՝ 1971 թվականից)։ Դասավանդել է ապագա ականավոր շատ երաժիշտների[6]։ Նրա ամենահայտնի ուսանողների թվում են եղել Ալիսոն Չառնին, Յո-Յո Ման, Ջոն Քուլիջ Ադամսը, Բոբի Մաքֆերինը, Սթիվեն Պրուսլինը և Ռիչարդ Սենթ Քլերը[7]։

1958 թվականից մի քանի անգամ հանդես է եկել Բոստոնի (դիրիժորներ՝ Շառլ Մյունշ, Սերգեյ Կուսևիցկի), Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, մենահամերգներով շրջագայել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում. երկացանկում ընդգրկված են եղել Յ. Ս. Բախի, Լ. վան Բեթհովենի, Ա. Կրաֆտի, Զ. Կոդայի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Աարոն Կոպլենդի և ուրիշների ստեղծագործություններից։

Ֆիզիկոս Բրայան Գրինն իր «Մինչև ժամանակի վերջը» (անգլ.՝ «Until the End of Time») գրքում Ոսկերչյանին նկարագրել է որպես իր ամենաազդեցիկ ուսուցիչներից մեկը՝ նշելով, որ նա «խորը հետաքրքրություն է ցուցաբերել այն բանի նկատմամբ, թե ինչպես են գիտական հայտնագործությունները առնչվում գեղագիտական զգացմունքների հետ»։

Լուիզ Ոսկերչյանը մահացել է 2000 թվականի մարտի 13-ին ԱՄՆ Էքտոն քաղաքում։ Հոգեհանգստյան արարողությունն անցկացվել է Սանդերս թատրոնում[8]։

Հարվարդի համալսարանը սահմանել է Լուիզ Ոսկերչյանի դասախոսական մրցանակ[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզ Ոսկերչյանն ամուսնացած է եղել Կամիլ Պագաջիկի հետ. նրանք ծանոթացել էին 1949 թվականին Փարիզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://news.harvard.edu/gazette/story/2007/02/luise-vosgerchian/
  2. «Harvard University Obituary and Death Notice Collection - 83»։ www.genealogybuff.com։ Վերցված է 2021-06-06 
  3. «Luise Vosgerchian»։ February 8, 2007 
  4. «Luise Vosgerchian»։ Harvard Gazette (en-US)։ 2007-02-08։ Վերցված է 2021-06-06 
  5. «Luise Vosgerchian Gives Piano Recital»։ December 20, 1948 – via NYTimes.com 
  6. 6,0 6,1 «The Luise Vosgerchian Teaching Award»։ ofa.fas.harvard.edu 
  7. «Noted Musician, Professor Vosgerchian Dies | News | The Harvard Crimson»։ www.thecrimson.com։ Վերցված է 2021-06-06 
  8. In remembrance of Luise Vosgerchian.։ November 29, 2000։ OCLC 77990576 – via Open WorldCat 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png