Լուիզա Բրուքս
Լուիզա Բրուքս անգլ.՝ Louise Brooks | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1906[1][2][3][…] |
Ծննդավայր | Չերիվեյլ, Մոնտգոմերի շրջան, Կանզաս, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 8, 1985[1][2][3][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Holy Sepulchre Cemetery[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուհի, ինքնակենսագիր, կինոդերասանուհի և մոդել |
Ամուսին | Ա. Էդվարդ Սազերլենդ |
Louise Brooks Վիքիպահեստում |
Լուիզա Բրուքս (անգլ.՝ Louise Brooks, 14 նոյեմբերի 1906 — 8 օգոստոսի 1985, Ռոչեստեր), ամերիկացի պարուհի, մոդել, համր կինոյի դերասանուհի:
Կենսագրություն և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Չերիվեյլ փոքրիկ քաղաքում (Կանզաս)։ Հայրը՝ Լեոնարդ Փորթեր Բրուքսը, իրավաբան էր։ Մայրը՝ Մայրա Ռուդ Բրուքսը, դաշնակահարուհի էր։ Լուիզան ընտանիքի չորս երեխաներից երկրորդն էր։
Լուիզայի մայրը հետաքրքրվում էր արվեստով։ Նա առաջնորդում էր դստերը դեպի պարը, ինչը մեծ դեր է ունեցել հետագայում համր կինոյի ապագա աստղի առաջին մասնագիտության ընտրության հարցում։ Տասը տարեկան հասակում Լուիզա Բրուքսը սկսել է ստանալ իր առաջին հոնորարները «Կիվանիս» և «Ռոթարի» ակումբների սուրբծննդյան երեկոներին հանդես գալու համար։ 15 տարեկանում Լուիզան թողել է դպրոցը և մեկնել Նյու Յորք իր պարի ուսուցչի հետ միասին։
Ժառանգություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուիզա Բրուքսի կերպարը ոգեշնչել է Բյոյա Կասարեսին «Մորելի հայտնագործումը» վեպում Ֆաուստինայի կերպարի ստեղծման համար (1940 թ.)։ Բրուքսը և իր ֆիլմերը կրկին հայտնի են դարձել Ֆրանսիայում 1960-ական թվականներին նոր ալիքի ռեժիսորների կողմից։ «Լուլուն Բեռլինում» (1984 թ.) փաստագրական ֆիլմը Փաբսթի հետ Բրուքսի աշխատանքի մասին է. այն նկարահանել է Ռիչարդ Լիկոկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118515721 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Find a Grave — 1995.
Ինքնակենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lulu in Hollywood. New York: Knopf, 1982 (բազում անգամներ վերահրատարակվել է)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lulu in Hollywood. New York: Knopf, 1982
- Cowie P. Louise Brooks: Lulu forever. New York: Rizzoli, 2006
- Krenn G., Moser K. Louise Brooks: Rebellin, Ikone, Legende. Wien: Verlag Filmarchiv Austria, 2006
- Луиза Брукс. Лулу в Голливуде [пер. с англ. А. Грызуновой и Л. Нечистяк]. — М., Rosebud Publishing. Пост Модерн Текнолоджи, 2008
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կայք՝ նվիրված Լուիզա Բրուքսին (ֆր.)(անգլ.)
- Քենեթ Թայնենի էսսեն Լուիզա Բրուքսի մասին (ռուս.)
- Լուիզա Բրուքսի համայնքի կայքը
- Լուիզա Բրուքս
- Ավելին քան լեեգնդը. «Լուլուն Հոլիվուդում» գրքից հատված
|