Լուեն Գիդեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուեն Գիդեոն
Ծնվել էնոյեմբերի 12, 1955(1955-11-12)[1]
ԾննդավայրԷրաթ շրջան, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 3, 2014(2014-02-03)[1] (58 տարեկան)
Մահվան վայրԷշվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[2]
ԿրթությունԲեյլորի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, ջազ երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, գրող և real estate broker

Լուեն Գիդեոն (անգլ.՝ Louan Gideon, նոյեմբերի 12, 1955(1955-11-12)[1], Էրաթ շրջան, Տեխաս, ԱՄՆ - փետրվարի 3, 2014(2014-02-03)[1], Էշվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի, գրող, ջազ երգչուհի, ռիելտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուեն Գիդեոնը ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 12-ին ԱՄՆՏեխաս նահանգի Էրաթ շրջանում։ 1987 թվականին ավարտել է Տեխաս նահանգի Ուեյկոյում գտնվող Բեյլորի համլսարանը՝ ստանալով աստիճան բանավոր հաղորդակցության ոլորտում (ռադիո, հեռուստատեսություն, կինո)։ Ուսումնական առաջին տարում ընտրվել է «Բեյլորի գեղեցկուհի», թեև այդ տիտղոսը հազվադեպ է շնորհվել առաջին կուրսեցիներին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուենը նախքան ԱՄՆ-ում դերասան դառնալը իր կարիերան սկսել է որպես Եվրոպայի և Ասիայի ջազ երգչուհի։ 1985 թվականից սկսած՝ Գիդեոնը խաղացել է 36 ֆիլմում ու հեռուստասերիալում։ Առավել հայտնի է դարձել Nickelodeon-ի «Ալեքս Մակի գաղտնի աշխարհը» հեռուստասերիալում Դանիել Աթրոնի դերով (1994-1998)։ Լուենը դարձել է վերջին դերասանուհին, որը երկարատև նկարահանված «Վաղվա օրվա որոնումներում» սերիալում (1985-1986) մարմնավորել է Լայզա Ուոլթոն Սենթելին։

Կյանքի վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Լուենը Լոս Անջելեսից տեղափոխվել է Աշվիլ՝ Հյուսիսային Կարոլինա, որտեղ բնակություն է հաստատել Կապույտ լեռնաշղթայի լեռներում։ Այնտեղ նա շարունակել է գրողի և թատերական դերասանուհու կարիերան, նահանգի ներսում աշխատել է որպես ռիելթոր։

2009 թվականին հաջողությամբ հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ 2011թվականի նոյեմբերի 11-ին (11/11/11) ամուսնացել է իր վաղեմի գործընկերոջ՝ պաշտոնաթող գործադիր տնօրեն Ուոլթ Բորհերսի հետ։ Հարսանեկան արարողությունը, որը վարել է նրա մտերիմ ընկերը՝ դերասան Բրայան Քրենսթոնը, տեղի է ունեցել Իտալիայի Կոմո լճի ափին։ 2013 թվականի վերջին քաղցկեղը նորից կրկնվել է։ Մահացել է 2014 թվականի փետրվարի 3-ին ժամը 23։ 11-ին (11:11) 58 տարեկան հասակում՝ սիրելիներով շրջապատված[3]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի հափերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1985-1986 ս Վաղվա օրվա որոնումներում Search for Tomorrow Լայզա Ուոլթոն Սենթել
1989 ֆ Թեթև անիվներ Easy Wheels Մոլի Վուլֆ
1991 ֆ Կոմանդոն արվարձան Suburban Commando առևտրային մեքենայով կինը
1991 Առեղծվածային Էյրի քաղաքը Ինդիանայում Eerie, Indiana Բեթի Ուիլսոն
1991 ս Ո՞վ է այստեղ շեֆը Who's the Boss? տեր
1993 ս Բևերլի Հիլզ, 90210 Beverly Hills, 90210 Ջինա
1993 ս Օդային թռիչք Airborne տիկին Գուսեն
1994 հֆ Փախչել բանտից Jailbreakers ֆիզկուլտուրայի մարզիչ
1994-1998 ս Ալեքս Մաքի գաղտնի աշխարհը The Secret World of Alex Mack Դանիել Աթրոն
1996 ս Ախտորոշումը՝ սպանություն Diagnosis: Murder Ստրեթոնի քարտուղար
1996 ս Մութ երկինք Dark Skies Թեմի
1997 ս Սայնֆելդ Seinfeld տիկին Համիլթոն
2000 ս Արևից երրորդ մոլորակը 3rd Rock from the Sun վաճառողուհի
2001 ս Սաբրինա փոքրիկ կախարդ Sabrina the Teenage Witch Էլինոր
2001 ս Հաճախորդը միշտ մահացած Six Feet Under սգացող կին
2003 ս Ջոան Արկադիայից Joan of Arcadia Վել Ուայեթ (նշված չէ տիտրերում)
2004 ս Մալքոլմը կենտրոնում Malcolm in the Middle կին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]