Լոտոսի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոտոսի տաճար
Lotus temple in Delhi, India.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակկառույց
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՏեղագրությունՆյու Դելի
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետFariborz Sahba?
ՃարտարագետFlint & Neill?
Ճարտարապետական ոճԷքսպրեսիոնիզմ (ճարտարապետություն)
Հիմնադրված1986
bahai.in/house-of-worship

Լոտոսի տաճար (անգլ.՝ Lotus Temple), բահայի հավատքի՝ Հնդկաստանի և որոշակի տարածքների գլխավոր սրբավայր: Կառուցվել է 1986 թվականին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի քաղաքում[1]: Պենդելիկոնի սպիտակ մարմարից կառուցված հսկայական շինությունը բացվող ծաղկի տեսք ունի: Այն զբոսաշրջիկների շրջանում Դելիի ամենահանրաճանաչ վայրերից է: Լոտոսի տաճարը Հնդկակական ենթամայրցամաքի գլխավոր տաճարն է և քաղաքի ամենակարևոր տեսարժան վայրը: Տաճարն արժանացել է ճարտարապետական մի քանի մրցանակների, բազմիցս հիշատակվել ամսագրերի ու թերթերի հոդվածներում:

1921 թվականին Բոմբեյի բահայի համայնքը խնդրել է Աբդուլ Բահային Բոմբեյում բահայի հավատքի տաճարի կառուցման թույլտվություն հատկացնել, որին վերջինս իբր պատասխանել է. «Աստծո կամոք հոյակերտ տաճարը կկառուցվի Հնդկաստանի կենտրոնական քաղաքներից մեկում»:

Ժամերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես բահայի հավատքի բոլոր տաճարները, այնպես էլ Լոտոսի տաճարը բաց է բոլոր հավատների ներկայացուցիչների համար: Բահայի ուսմունքը վկայում է, որ տաճարի ոգին գտնվում է այնտեղ, որտեղ բոլոր հավատքների մարդիկ կարող են խոնարհվել Աստծուն՝ առանց սահմանափակության: Ուսմունքը նաև հռչակում է, որ բահայի հավատքի կամ կրոնական այլ ուղղությունների բոլոր տեքստերը կարող են հասկանալի լինել ցանկացած լեզվով, եթե եկեղեցական երգչախումբն այն մատուցում է առանց երաժշտական գործիքների նվագակցության: Քարոզի և ծիսական արարողությունների անցկացում տաճարում նախատեսված չէ:

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի շինարարությունը սկսվել է 1978 թվականին Նյու Դելիի մերձակայքում և ավարտին հասցվել 1986 թվականի դեկտեմբերի 22-ին: Կենտրոնական սրահն ունի 75 մ տրամագիծ, 31 մ բարձրություն և նախատեսված է 1.300 մարդու համար[2]:

Իրանական ծագումով կանադացի ճարտարապետ Ֆարիբորզ Սահբան ներշնչվել է Սիդնեյի՝ համաշխարհային ճանաչում ունեցող օպերային թատրոնի շենքով (ստրուկտուրալ էքսպրեսիոնիզմ ուղղություն): Բահայի հավատի բոլոր տաճարները, այդ թվում՝ Լոտոսի տաճարը, միավորում են ճարտարապետական մի քանի ուղղությունների տարրեր, որոնցից մի քանիսը բնորոշ են բահայի հավատի սրբազան տեքստերին: Հավատի հիմնադրի որդին՝ Աբդուլ Բահան, նշել է, որ այս ուղղության տաճարների ճարտարապետության գլխավոր գիծը կլորավուն տեսքի իննանկյունն է: Բոլոր տաճարներն ունեն գմբեթներ, սակայն դրանք չեն համարվում տաճարի գլխավոր մաս: Բահայի հավատի սրբազան տեքստերում գրված է, որ տաճարների պատերին նկարներ, իսկ տաճարի տարածքում քանդակներ չպիտի լինեն: Չպետք է լինեն նաև խորաններ (այցելուների համար նախատեսված են կրպակներ), ամբիոններ:

Ոգեշնչվելով լոտոսի ծաղիկներով՝ ճարտարապետը կառույցում ընդգրկել է ծաղկի 27 «թերթիկներ», որոնք պատված են մարմարով և միավորված են եռյակներով, ինչի շնորհիվ տաճարը ստացել է բոլորակ իննանկյուն ձև[3]: Լոտոսի տաճարի ինը դռները տանում են դեպի 40 մ բարձրությամբ գլխավոր սրահ, որտեղ կարող է տեղավորվել 2.500 մարդ: Տաճարը սալիկապատված է Հունաստանի Պենդելիկոն լեռան սպիտակ մարմարով: Նման մարմարից են կառուցվել բահայի հավատի այլ տաճարներ ևս: Տաճարի տարածքը, որը ներառում է գլխավոր շենքը և այգին, ունի 26 ակր մակերես, ինչը մոտավորապես հավասար է 105.000 մ² կամ 10.50 հա-ի:

Տաճարը գտնվում է Բահապուր գյուղում, որը մտնում է Դելիի մայրաքաղաքային շրջանի մեջ: Նախագծի մշակման սկիզբը դրվել է 1976 թվականին, իսկ ավելի ուշ Ֆարիբորզ Սահբան ներկայացրել է այն: Ընդհանուր նախագիծը մշակել է բրիտանական «Flint & Neill» ընկերությունը: Տաճարի կառուցման համար հող գնելու գործում հիմնական ներդրումը կատարել է Արդիշիր Ռուստամպուրը Հայդարաբադից. նա դրա համար 1953 թվականին նվիրաբերել է իր ողջ խնայողությունը: Հավաքված միջոցների մի մասը խնայվել է և ուղղվել ջերմոցների կառուցմանը, որտեղ պետք է ուսումնասիրվեին տեղական բույսերը, որոնք հետագայում տնկվել են տաճարի շրջակայքում:

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի զբոսաշրջության ազգային ընկերության տվյալներով ամեն տարի տաճար է այցելում մոտ 4 միլիոն մարդ, ինչի շնորհիվ Լոտոսի տաճարը կրոնական բնույթի շինություններից ամենաշատ այցելություններ ունեցողներից մեկն է ամբողջ աշխարհում: Հնդկաստանում Դուրգա պուջա տոնակատարության ժամանակ Լոտոսի տաճարի կառույցը համարվել է գլխավոր վայր, որտեղ Դուրգա աստվածության խոնարհում պետք է լիներ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Achievements of the Seven Year Plan»։ Baháʼí News։ July 1987։ էջ 3։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 7, 2013-ին։ Վերցված է սեպտեմբերի 2, 2017 
  2. «Baháʼí Houses of Worship»։ Baháʼí International Community։ 2006։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 29, 2011-ին։ Վերցված է մարտի 9, 2008 
  3. «Architecture of the Baháʼí House of Worship»։ National Spiritual Assembly of the Baháʼís of India։ 2012։ Վերցված է ապրիլի 12, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]