Լյուդմիլա Ստարիցկայա-Չեռնյախովսկայա
Լյուդմիլա Ստարիցկայա-Չեռնյախովսկայա | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1868[1] |
| Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[1] |
| Վախճանվել է | 1941[2][3][4] |
| Մասնագիտություն | գրական քննադատ, գրող, բանաստեղծուհի և թարգմանչուհի |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Ալեքսանդր Չեռնյախովսկի |
| Զավակներ | Վերոնիկա Չերնյախովսկայա |
Լյուդմիլա Միխայլովնա Ստարիցկայա-Չեռնյախովսկայա (ուկրաիներեն՝ Людмила Старицька-Черняхівська, օգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1868[1], Կիև, Ռուսական կայսրություն[1] - 1941[2][3][4]), ուկրաինացի խորհրդային գրող, բանաստեղծուհի, դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ, հուշավիպագիր, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հայտնի գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ Միխայիլ Ստարիցկու և Սոֆյա Վիտալևնա Ստարիցկայայի ընտանիքում, ով կոմպոզիտոր Նիկոլայ Լիսենկոյի քույրն էր։ Օքսանա Ստեշենկոյի և Մարիա Ստարիցկայայի քույրն է, ամուսինը Ալեքսանդր Գրիգորիևիչ Չեռնյախովսկին է, բանաստեղծուհի Վերոնիկա Չեռնյախովսկայայի մայրն է։
Իր մանկության տարիների մասին բանաստեղծուհին հիշում է․
Սովորել է Կիևի Վերա Վաշչենկո-Զախարչենկոյի մասնավոր գիմնազիայում։ Գիմնազիայի աշակերտները հրատարակում էին ձեռագիր ամսագիր, որի համար Լյուդմիլա Ստարիցկայան գրել է «Ուկրաինայի համար» պատմվածքը և երգիծական բանաստեղծություններ։
1888-1893 թվականներին ակտիվորեն մասնակցել է «Պլեյադա» գրական խմբակի աշխատանքներին։ Հաճախել է նաև Կիևի «Ուկրաինական ակումբ»։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն մասնակցել է ուկրաինացի փախստականներին օգնության Կիևի կոմիտեի աշխատանքներին, ինչպես նաև աշխատել է գթության քույր վիրավորների հիվանդանոցում։ Այցելել է վտարանդիության մեջ գտնվող Միխայիլ Գրուշևսկուն։ 1917 թվականի ապրիլին Ստարիցկայան ընտրվել է Ուկրաինայի կենտրոնական ռադայի անդամ։
1917 թվականի մայիսին մասնակցել է «Ուկրաինական ազգային թատրոն» ընկերության (կոմիտեի) ստեղծմանը և դարձել նրա նախագահության անդամ։ 1918 թվականին ղեկավարել է Արվեստի և ազգային մշակույթի գլխավոր վարչության (ԱԱՄԳՎ) թատերական բաժնի կինեմատոգրաֆիական բաժանմունքը[5]։
Որպես ՈՒԺՀ կրթության նախարարության ներկայացուցիչ՝ 1918 թվականի հոկտեմբերի 22-ին ելույթ է ունեցել Կամենեց-Պոդոլսկի պետական ուկրաինական համալսարանի բացմանը։ 1919 թվականին դարձել է Կամենեց-Պոդոլսկի ուկրաինացի կանանց ազգային խորհրդի համահիմնադիր և փոխնախագահ[6]։
1920-ականներին աշխատել է Գիտությունների համաուկրաինական ակադեմիայում։ 1921 թվականի հոկտեմբերին մասնակցել է Համաուկրաինական առաջին եկեղեցական խորհրդին, որը հաստատել է Ուկրաինայի ինքնավար ուղղափառ եկեղեցու ինքնավարությունը։
1930 թվականի հունվարի 14-ին բանաստեղծուհին ձերբակալվել է՝ մեղադրվելով այսպես կոչված «Ուկրաինայի ազատագրական միության» («Ուկրաինայի ազատագրական միություն» (ՈՒԱՄ)) անդամակցության մեջ։ Հարցաքննությունները տեղի են ունեցել Խարկովի Խոլոդնայա Գորա բանտում։ Ահա մի քանի հատված Ստարիցկայա-Չերնյախովսկայայի ձեռագիր ցուցմունքից՝ թվագրված 1930 թվականի հունվարի 27-ով․
Ուկրաինական ԽՍՀ Գերագույն դատարանի հատուկ կազմի 1930 թվականի ապրիլի 19-ի դատավճռով Ստարիցկայա-Չերնյախովսկայային մեղադրել են այն բանում, որ նա

Բանաստեղծուհին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկվելով իրավունքներից։ 1930 թվականի հունիսի 4-ին Ստարիցկայա-Չերնյախովսկայան ազատ է արձակվել կալանքից և նրա պատիժը փոխարինվել է պայմանականով։
Ազատվելուց հետո նրան արտաքսել են Ստալինո քաղաք (այժմ՝ Դոնեցկ), որտեղ զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։
1936-1941 թվականներին ապրել է Կիևում։
1941 թվականի հուլիսի 20-ին, երբ Կիևի մերձակայքում մարտեր են ընթացել գերմանացիների հետ, ՆԳԺԿ-ի աշխատակիցները խուզարկել են նրա բնակարանը, առգրավել նրա անձնագիրը և նամակագրության թղթապանակը։ Ստարիցկայա-Չերնյախովսկայային քրոջ՝ Օքսանա Միխայլովնա Ստեշենկոյի հետ տարել են Խարկով։ Այստեղ նրան մեղադրել են հակախորհրդային գործունեության մեջ և աքսորել Ղազախստան։ Սակայն 73-ամյա բանաստեղծուհին ճանապարհին մահացել է։ Նրա մահվան ստույգ ամսաթիվը և թաղման վայրը հայտնի չեն։
1989 թվականի օգոստոսին Լյուդմիլա Միխայլովնան «ՍՎՈՒ ցուցադրական դատավարության» մյուս մասնակիցների հետ Խարկովում հետմահու ռեաբիլիտացիայի է ենթարկվել ՈւԽՍՀ Գերագույն դատարանի պլենումի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://familysearch.org/ark:/61903/1:1:6X7D-JGXQ
- ↑ 2,0 2,1 2,2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 3,0 3,1 3,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ 4,0 4,1 4,2 NUKAT — 2002.
- ↑ Миславский В. Н. Фактографическая история кино в Украине. 1896—1930. Т. 3. Ч. 1. — Харьков: «Дім Реклами», 2017. — С. 119. — 680 с. — ISBN 978-966-2149-61-6
- ↑ Вестник историко-культурологического Подольского братства. — № 4. — Каменец-Подольский, 1995. — С. 12.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Ստարիցկայա-Չեռնյախովսկայա» հոդվածին։ |
| ||||||||||||