Միխայիլ Ստարիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Ստարիցկի
Михаил Старицкий.jpg
Ծնվել էդեկտեմբերի 2 (14), 1840
ԾննդավայրKlishchintsi, Q12104697?, Q4193585?, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 14 (27), 1904 (63 տարեկանում) կամ ապրիլի 27, 1904(1904-04-27)[1] (63 տարեկանում)
Վախճանի վայրԿիև, Ռուսական կայսրություն[2]
Մասնագիտությունլիբրետիստ, դրամատուրգ, դերասան, ռեժիսոր, բանաստեղծ և արձակագիր
Լեզուուկրաիներեն և southern Russian dialects?
Ազգությունուկրաինացի
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունԿիևի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ
Ժանրերպիես և պատմավեպ
ԱմուսինՍոֆիա Ստարիցկա
ԶավակներՄարիա Ստարիցկա, Կյուդմիլա Ստարիցկա-Չերնիախովսկայա և Օքսակա Ստեշենկո
Mykhailo Starytskyi Վիքիպահեստում

Միխայիլ Պետրովիչ Ստարիցկի (դեկտեմբերի 2 (14), 1840, Klishchintsi, Q12104697?, Q4193585?, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 14 (27), 1904 կամ ապրիլի 27, 1904(1904-04-27)[1], Կիև, Ռուսական կայսրություն[2]), ուկրաինացի գրող, թատերական գործիչ։

Սովորել է Խարկովի և Կիևի համալսարաններում։ Ստարիցկու աշխարհայացքը ձևավորվել է Շեչենկոյի, Չեոնիշեսկու և Նեկրասովի դեմոկրատական-հեղափոխական գաղափարների ազդեցությամբ։ 1864 թվականից հանդես է եկել սիրողական թատերախմբերում։ 1882 թվականին Ստարիցկին Կրուցիվնիցկու հետ կազմակերպել է ուկրաինական առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը, 1885-1891 թվականներին՝ ղեկավարել սեփական թատերախումբը։ Ստարիցկին ուկրաինական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից է։ Առաջինն է ստեղծել բեմական կուռ անսամբլ։ Ստարիցկու բեմադրություններն աչքի են ընկել վառ թատերայնությամբ, ազգագրական արժանահավատությամբ։ 1881 թվականին լույս է տեսել Ստարիցկու «Հին տետրից։ Երգեր և խոհեր» բանաստեղծությունների ժողովածու։ Լայն ճանաչում է գտել նրա դրամատուրգիան։ «Վիճակված չէ» (1883 թվական), «Մթության մեջ» (1893 թվական), «ճակատագիր» (1894 թվական) և այլ ռեալիստ, սոցիալ-կենցաղային պիեսներում բացահայտված են ետռեֆորմյան շրջանի էական հակասությունները։ «Բոգդան Խմելնիցկի» (1887 թվական), «Մարուսյա Բոգուսլավկա» (1897 թվական), «Բուշի պաշտպանությունը» (1899 թվական) պատմական դրամաներում արտացոլված է ուկրաինական ժողովրդի պայքարը ընդդեմ լեհական շլյախտայի և թուրք-թաթարական նվաճողների՝ 16-17-րդ դարեր․։ Ստարիցկին (ռուսերենով) գրել է մի քանի պատմավեպ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 2,2 Старицкий Михаил Петрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 110 CC-BY-SA-icon-80x15.png