Լի Բարդուգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Բարդուգո
եբրայերեն՝ לי ב
Ծնվել էապրիլի 6, 1975(1975-04-06)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրԵրուսաղեմ, Իսրայել
Մասնագիտությունմանկագիր, վիպասան, գրող, գործադիր պրոդյուսեր և լրագրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[3] և  Իսրայել
ԿրթությունԵյլի համալսարան
Ուշագրավ աշխատանքներShadow and Bone?, Վեց Ագռավներ, Crooked Kingdom?, King of Scars?, Ninth House?, Rule of Wolves?, Siege and Storm? և Ruin and Rising?
Պարգևներ
Կայքleighbardugo.com
 Leigh Bardugo Վիքիպահեստում

Լի Բարդուգո (անգլ.՝ Leigh Bardugo, ապրիլի 6, 1975(1975-04-06)[1][2], Երուսաղեմ, Իսրայել), ամերիկացի գրող, հեղինակել է «Ստվեր և ոսկոր» և «Վեց ագռավ» ֆենթեզի-բեսթսելլերները, որոնք վաճառվել են ավելի քան 2,5 միլիոն օրինակով[5] և թարգմանվել են 38 լեզվով[6]։ 2012 թվականին հրատարակվել է «Ստվեր և ոսկոր» դեբյուտային վեպը «Macmillan» հրատարակչության կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Բարդուգոն ծնվել է 1975 թվականին Երուսաղեմում, հետո տեղափոխվել է Լոս Անջելես[7], որտեղ նրան դաստիարակել են տատիկն ու պապիկը[8]։ 1997 թվականին ստացել է Եյլի համալսարանի դիպլոմ՝ «Անգլերեն» մասնագիտությամբ[9]։ Նախքան իր առաջին վեպի հրատարակումը ֆիլմերում թրեյլերներ է հորինել, ինչպես նաև Հոլիվուդում աշխատել է որպես դիմահարդար։ Գրող դառնալուն նրան դրդել է ընտանեկան դրաման՝ հոր մահը և ծանր ամուսնալուծությունը[10]։ Գրողը նաև ունեցել է սեփական երաժշտական խումբ՝ «Captain Automatic»[11]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին հրատարակվել է Բարդուգոյի «Ստվեր և ոսկոր» դեբյուտային վեպը, որը «Գրիշա» եռերգության առաջին գիրքն է[12]։ Վեպը ընթերցողին տեղափոխում է դեպի Ռավկա երբեմնի մեծ երկրի կախարդական աշխարհ, որն այժմ մասնատված է քաղաքացիական պատերազմով։ Այս գրքից սկսվում է «Գրիշա»-ի պատմությունը՝ կախարդական ունակություններով մարդկանց մասին [13]։ Վեպը զբաղեցրել է 8-րդ տեղը «New York Times»-ի մանկական բեսթսելլերների ցանկում[14]։ 2013 և 2014 թվականներին «Macmillan» հրատարակչությունը հրատարակել է գրքի շարունակությունը՝ «Փոթորիկ և հողմ» և «Փլուզում և արևածագ» վեպերը։

2016 թվականին Բարդուգոն գրել է նոր՝ «Վեց ագռավ» սիրավեպը, որը խորհրդավոր գիշերների մասին է։ Գրքի գործողությունները տեղի են ունենում նույն աշխարհում, բայց տեղափոխվում են Կերչիայի Քեթերդամ քաղաք և պատմում վեց «կորած և հուսահատ» հերոսների՝ նախկին բանտարկյալի, խաղային կախվածությամբ ականավոր հրաձիգի, բարձրագույն հասարակությունից փախչողի, լրտեսի, գրիշա-աղջկա և հանճարեղ գողի պատմությունը, որոնք էլ պետք է կատարեն հանդուգն առևանգումը[15]։ Մեկ տարի անց «Macmillan» հրատարակչությունը թողարկել է պատմության շարունակությունը՝ «Ծախու թագավորություն» վեպը։ 2019 թվականին Բարդուգոն վերադարձել է «Գրիշա»-ի տիեզերքին և գրել «Սպիների թագավորը» վեպը, որի գործողությունները ծավալվում են ագռավների մասին վեպի իրադարձություններից մոտ կես տարի անց[16]։ Սյուժեի կենտրոնում է հայտնվում Ռավկայի թագավոր Նիկոլայ Լանցովը՝ Բարդուգոյի սիրելի կերպարը[17]։

2017 թվականին «Penguin Random House» հրատարակչությունում լույս է տեսել «Հրաշք կին. Պատերազմի լրատու» վեպը։

2019 թվականին Բարդուգոն գրել է մեծահասակների համար իր առաջին վեպը՝ «Իններորդ տունը», որը Եյլի գաղտնի հասարակությունների մասին էր՝ հեղինակին բնորոշ մռայլ և առեղծվածային ձևով[18]։ 2020 թվականին վեպը թողարկվել է Ռուսաստանում[19][20]։ Գիրքը նշել Է ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը՝ այն անվանելով «Հարրի Փոթեր մեծահասակների համար»[21]։

Լի Բարդուգոյի գրքերը լույս են տեսել ավելի քան 50 երկրում[22]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրիշավերս»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012՝ «Ստվեր և ոսկոր» (անգլ.՝ Shadow and Bone)
  • 2013՝ «Փոթորիկ և հողմ» (անգլ.՝ Siege and Storm)
  • 2014՝ «Փլուզում և բարգավաճում» (անգլ.՝ Ruin and Rising)
  • 2016՝ «Վեց ագռավ» (անգլ.՝ Six of Crows)
  • 2017՝ «Վաճառքի թագավորություն» (անգլ.՝ Crooked Kingdom)
  • 2019՝ «Սպիների թագավորը» (англ. King of Scars)

Ինքնուրույն ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017՝ «Փշոտ լեզու» (անգլ.՝ The Language of Thorns. Midnight Tales and Dangerous Magic)
  • 2017՝ «Հրաշք կին. Պատերազմի լրատու» (անգլ.՝ Wonder Woman: Warbringer)
  • 2019՝ «Իններորդ տուն» (անգլ.՝ Ninth House)

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարին «Netflix»-ը հայտարարել է «Ստվեր և ոսկոր» և «Վեց ագռավ» վեպերի վրա հիմնված սերիալների նկարահանումների մասին[23]։ Ֆիլմի ռեժիսորը Լի Տոլանդ Կրիգերն է։ Գլխավոր դերակատարներն են Բեն Բարնսը (գեներալ Կիրիգան/Դարկլինգ), Ֆրեդի Քարթերը (Կազ Բրեքքեր), Ջեսի Մեյ Լին (Ալինա Սթարկովա), Արչի Ռենոն (Մալեն Օրետցև), Ամիտա Սումանը (Ինժ Գաֆա), Սուջայա Դասգուպտան (Զոյա Նազյալենսկայա), Դանիել Գալիգանը (Նինա Զենիկ), Դեյզի Հեդը (Ժենյա Սաֆինա) և Սայմոն Սիրսը (Իվան)։ Սերիալի նկարահանումները տեղի են ունեցել Բուդապեշտում[24] և ավարտվել են 2020 թվականի փետրվարին[25]։ Առաջին սեզոնը, որը բաղկացած է 8 սերիայից, թողարկվել է։ Սերիալի ստեղծողների թվում են սցենարիստ Էրիկ Հեյսերերը և գործադիր պրոդյուսեր Շոն Լեվին[26]։

2019 թվականի վերջին «Amazon Studios»-ը գնել է «Իններորդ տուն» վեպի էկրանավորման իրավունքը։ Բարդուգոն հանդես է եկել որպես սերիալի գործադիր պրոդյուսեր[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. Bibliothèque nationale de France Record #166901214 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  4. https://www.comic-con.org/awards/inkpot
  5. «Leigh Bardugo | Authors | Macmillan» (անգլերեն)։ US Macmillan։ Վերցված է 2019-10-17 
  6. «СМИ: Netflix экранизирует цикл Ли Бардуго про магов-гришей из Равки | Новости»։ Мир фантастики и фэнтези (ռուսերեն)։ 2019-01-11։ Վերցված է 2020-08-15 
  7. «Spring 2012 Flying Starts: Leigh Bardugo» 
  8. «Veronica Roth and Leigh Bardugo in conversation about YA lit» (անգլերեն)։ EW.com։ Վերցված է 2019-10-17 
  9. «Leigh Bardugo ’97: A novelist’s fantasy comes true.» (անգլերեն)։ yalealumnimagazine.com։ Վերցված է 2019-10-17 
  10. «Why You Should Be Reading Leigh Bardugo’s Y.A. Novels—Even if You’re an Adult» 
  11. «Pictures of the Moon, by Captain Automatic»։ Captain Automatic։ Վերցված է 2019-10-19 
  12. Baihley Gentry (2018-02-02)։ «Unstoppable: YA Fantasy Author Leigh Bardugo | The WD Interview» (անգլերեն)։ Writer's Digest։ Վերցված է 2019-10-17 
  13. Ли Бардуго Тень и кость. — М.: АСТ, 2018. — 270 с. — ISBN 978-5-17-105260-7
  14. «Children’s Chapter Books»։ New York Times (անգլերեն)։ 2012-06-24։ Վերցված է 2020-04-19 
  15. Ли Бардуго Шестерка Воронов. — М.: АСТ, 2018. — 576 с. — ISBN 978-5-17-108154-6
  16. «King of Scars | Leigh Bardugo | Macmillan»։ US Macmillan (անգլերեն)։ Վերցված է 2020-02-25 
  17. «'Shadow and Bone': Author Leigh Bardugo talks her debut novel» (անգլերեն)։ EW.com։ Վերցված է 2020-02-25 
  18. tom։ «Ninth House» (անգլերեն)։ Leigh Bardugo | Author։ Վերցված է 2019-10-19 
  19. «Нечестивица и Плющ в новой книге Ли Бардуго «Девятый дом»»։ АСТ.ру (ռուսերեն)։ 2019-08-16։ Վերցված է 2020-04-19 
  20. ««Девятый Дом» Бардуго Ли - описание книги | Mainstream. Триллер | Издательство АСТ»։ Издательство AST (ru-RU)։ Վերցված է 2020-09-23 
  21. «Stephen King recommends the movie, TV show, and book you should check out this Halloween» (անգլերեն)։ EW.com։ Վերցված է 2020-02-25 
  22. «Бардуго Ли - биография автора, список книг» (ռուսերեն)։ Издательство AST։ Վերցված է 2019-10-19 
  23. Nellie Andreeva,Denise Petski, Nellie Andreeva, Denise Petski (2019-01-10)։ «Netflix Orders ‘Shadow And Bone’ Series Based On Leigh Bardugo’s Grishaverse Novels From Eric Heisserer & Shawn Levy» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-10-19 
  24. «Shadow and Bone»։ Վերցված է 2019-10-19 
  25. «'Shadow and Bone' TV Series: Everything We Know So Far»։ The Nerd Daily (անգլերեն)։ 2020-04-04։ Վերցված է 2020-07-25 
  26. Adam Chitwood (2020-06-11)։ «Netflix’s ‘Shadow and Bone’ Series Lands Composer Joseph Trapanese»։ Collider (անգլերեն)։ Վերցված է 2020-07-25 
  27. Nellie Andreeva, Nellie Andreeva (2019-10-10)։ «Grishaverse Author’s ‘Ninth House’ Novel To Be Developed As TV Series By Amazon Studios» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2020-01-16