Լիվ Գլազեր
Լիվ Գլազեր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1935[1][2] (89 տարեկան) Օսլո, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Մասնագիտություն | պրոֆեսոր, դասական երաժիշտ և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երաժշտության նորվեգական ակադեմիա |
Կրթություն | Կոռնելի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | nmh.no/en/about_nmh/staff/liv-glaser |
Լիվ Գլազեր (նորվ.՝ Liv Glaser, սեպտեմբերի 23, 1935[1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դաշնակահարուհի։ Հայտնի ջութակահար Էրնստ Գլազերի դուստրն է։ Նորվեգիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր[3][4][5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիվ Գլազերը ծնվել է Օսլոյում։ Երաժշտություն սկսել է սովորել Ռոբերտ Ռիֆլինգի մոտ։ Հետո կրթությունը շարունակել է Փարիզում՝ Մարսել Չամպիի և Վլադո Պերլմուտերի մոտ։ Մոսկվայում ուսանել է Լև Օբորինին։ Լիվն իր արվեստը կատարելագործել է Իլոնա Կաբոշի և Վիլհելմ Քեմփֆի մոտ։
Որպես համերգային դաշնակահարուհի առաջին դեբյուտը կայացել է 1960 թվականին Բերգենում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլազերի կատարումներն աչքի են ընկնում աուտենտիզմի տարրերով։ Վոլգանգ Ամադեուս Մոցարտի 18-րդ սոնատը նվագել է մուրճիկային դաշնամուրով, Մուցիո Կլեմենտիի և Էդվարդ Գրիգի երաժշտությունները այնպիսի գործիքներով, որոնք պատրաստվել են հեղինակների ապրած ժամանակաշրջանում։
Լիլ Գլազերը դասավանդել է Նորվեգիայի երաժշտական ակադեմիայում՝ սկսած դրա ձևավորման պահից՝ 1973 թվականից։ Նույն ակադեմիայի պրոֆեսոր է 1994 թվականից։
Նորվեգական երաժշտական մրցույթների՝ Համլենգի (1999) և Լինդեմանի (2004) դափնեկիր է։
Նրա դուստրը մանկագիր Կարլոտա Գլազեր Մունկն է (ծնված 1972 թվականին)։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965: Lyric Pieces Vol. I (RCA Victor Red Seal)
- 1965: Lyric Pieces Vol. II (RCA Victor Red Seal)
- 1965: Lyric Pieces Vol. III (RCA Victor Red Seal)
- 1965: Lyric Pieces Vol. IV Concluded (RCA Victrola)
- 2007: Lyrical Travels With Edvard Grieg (Simax Classics)
- 1971: Sonata for violin and piano op. 3 (Philips Classics), feat. Arve Tellefsen
- Ագաթա Գրյոնդալ Բաքեր
- 1975: Romanser (Norsk Kulturråds Klassikerserie), feat. Kari Frisell
- 1975: Klaverstykker (Norsk Kulturråds Klassikerserie)
- 1988: Piano Pieces And Songs (Norsk Kulturråds Klassikerserie), compilation feat. Kari Frisell
- 1991: Mozart Piano Sonatas, No. 1, 2, 3, 4 and 5 (Simax Classics)
- 1993: Mozart Piano Sonatas, No. 6, 11 and 14 (Simax Classics)
- 1995: Mozart Piano Sonatas, No. 7, 8, 9 and 10 (Simax Classics)
- 1999: Mozart Piano Sonatas, No. 12, 13 and 17 (Simax Classics)
- 2000: Mozart Piano Sonatas, No. 15, 16 and 18 (Simax Classics)
- 1997: Schubert, Die Schöne Müllerin (Simax Classics), feat. Per Vollestad
- Այլ
- 2006: Muzio Clementi For All Ages (Simax Classics), recited on a Longman & Clementi 1799
- 2014: Liebestreu (LAWO), feat. Helene Wold[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Nesheim, Elef. «Liv Glaser». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Godal, Anne Marit (ed.). «Liv Glaser». Store Norske Leksikon (Norwegian). Oslo: Norsk nettleksikon. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Pianolegenden Liv Glaser 75 år» (Norwegian). NRK. 2010 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «40 søskenår ingen hindring» (Norwegian). Aftenposten. 2011 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Liebestreu – LAWO: LWC1053». PrestoClassical.co.uk. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք at the Norwegian Academy of Music
- Liv Glaser – Biography at Grappa Music
- Ta det piano – Liv Glaser 02.04.1992 at NRK Կաղապար:No icon
- Pianolegenden Liv Glaser 75 år // Norsk rikskringkasting, 20.09.2010.
|