NRK Super
NRK Super | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հեռուստաալիք և մասնագիտացված ալիք |
Երկիր | ![]() |
Ղեկավարության կենտրոն | Օսլո, Նորվեգիա |
Բացվեց | 2007 |
Պարգևներ | |
Կայք | nrksuper.no(նորվ.) |
NRK Super, մանկական հեռուստատեսային ալիք՝ ստեղծված Նորվեգական հեռարձակման կորպորացիայի կողմից։ Սկսել է հեռարձակումը 2007 թվականի դեկտեմբերի 1-ին[1], հեռարձակում է առավոտյան 7-ից մինչև երեկոյան 19:00-ն: Հեռուստադիտողները 2-ից 12 տարեկան երեխաներն են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստաալիքի հեռարձակումը սկսվել է 2007 թվականի դեկտեմբերի 1-ից Նորվեգական հեռորձակման կորպորացիայի կողմից։ Հեռուստաալիքի և հավաստագրման ստեղծման արժեքը տատանվում էր 50-ից մինչև 60 միլիոն կրոնաների միջև[2]։ Դա NRK-ի պատասխան քայլն էր Նորվեգիայում Disney Channel-ի թողարկումից հետո, որը արդեն հեռարձակվում էր մի քանի տարի շարունակ. երկրի գլխավոր հեռուստառադիոընկերությունը չէր ցանկանում կորցնել մանկական լսարանը և այդ իսկ պատճառով ռիսկային քայլի գնաց[3]։
NRK-ի հեռարձակման լսարանը 100-տոկոսանոց էր, և մանկական հաղորդումների մի մասը հեռարձակվում էր միաժամանակ նոր NRK Super և գլխավոր NRK1 հեռուստաալիքներով։ Սկսած 2010 թվականից՝ հեռուստաալիքը ամբողջովին անկախ դարձավ Նորվեգական հեռարձակման կորպորացիայի այլ նախագծերից և մտավ բոլոր հեռուստափաթեթների մեջ։ Այդ օրվանից մանկական հաղորդումները հեռարձակվում են միայն NRK Super-ով[4]։
2010 թվականի հունվարի 4-ից սկսած՝ հեռուստաալիքով ցուցադրվում են երեխաների համար նորություններ՝ «Supernytt»[5] 18:50-ին[6]։
Հաղորդումների ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 7:00—13:30՝ ծրագրեր և ֆիլմեր 2—7 տարեկան երեխաների համար։
- 13:30—17:45՝ ծրագրեր և ֆիլմեր 8—12 երեխաների համար (սեփական արտադրության և այլ երկրների հաղորդումներ)։
- 17:45—18:00՝ «Sami» ծրագրեր (սաամյան լեզվով) և «Tid for tegn» (тթույլ սլողություն ունեցող երեխաների մասնակցությամբ հեռուստահաղորդում)։
- 18:00—18:40՝ ծրագրեր և ֆիլմեր 2—7 երեխաների համար։
- 18:40—19:00՝ ծրագրեր և ֆիլմեր 8—12 երեխաների համար։
NRK Super ռաիդոկայան[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հոկտեմբերի 16-ից սկսած՝ սկսել է գործել ռադիոկայան, որը զուգահեռ հեռարձակվում է ուըղիղ եթերով[7]։ Հեռարձակումն իրականացվում է 6-ից մինչև 21 ժամ։ Ռադիոհաղորդումների մի մասը կատարվում է NRK P1 ռադիոկայանով՝ աշխատանքային օրերին 18:30-ից մինչև 19:00, շաբաթ օրերին՝ 19:00-ից մինչև 20:00:Պ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Barne-tv døgnet rundt i NRK Archived 2014-04-26 at the Wayback Machine. (նորվ.)
- ↑ Bernander får 100 mill. Archived 2016-03-04 at the Wayback Machine. (նորվ.)
- ↑ Skal ta barna fra Disney-kanalene (նորվ.)
- ↑ Bryter 50 år gammel barne-TV-tradisjon Archived 2014-04-27 at the Wayback Machine. (նորվ.)
- ↑ Supernytt for barn (նորվ.)
- ↑ Ny programleder i Supernytt! Archived 2014-04-27 at the Wayback Machine. (նորվ.)
- ↑ NRK’s channels Archived 2008-01-03 at the Wayback Machine. (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- NRK Super-ի պաշտոնական կայք (նորվ.)