Էրնստ Գլազեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրնստ Գլազեր
31759 Ernst Glaser.jpg
Բնօրինակ անունErnst Glaser
Ծնվել էփետրվարի 24, 1904(1904-02-24)
Համբուրգ, Գերմանական կայսրություն
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Flag of Germany.svg Գերմանիա
Flag of Sweden.svg Շվեդիա
Մահացել էապրիլի 3, 1979(1979-04-03) (75 տարեկանում)
Օսլո, Նորվեգիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, դասական երաժիշտ և երաժիշտ
Գործիքներջութակ

Էրնստ Գլազեր (նորվ.՝ Ernst Glaser, փետրվարի 24, 1904(1904-02-24), Համբուրգ, Գերմանական կայսրություն - ապրիլի 3, 1979(1979-04-03), Օսլո, Նորվեգիա), հրեական ծագումով նորվեգացի ջութակահար, ով ծնվել և մեծացել է Գերմանիայում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրնստ Գլազերը ծնվել է 1904 թվականի փետրվարի 24-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Սովորել է Բեռլինում՝ աշակերտելով Կարլ Ֆլեշի մոտ:

1928 թվականին իր դասընկերոջ խորհրդով համալրել է Նորվեգիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի շարքերը, որտեղ մնացել է մինչև 1958 թվականը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայից հրեաների մասսայական բնաջնջումից խուսափելու համար փախել է Շվեդիա:

1941 թվականին նշվում էր ֆիլհարմոնիկ նվագախմբի 175-ամյակը, երբ մի խումբ նորվեգացի նացիստներ ներխուժեցին հանդիսության սրահ: Նրանք ցանկանում էին գերի վերցնել նվագախմբի կատարողներին: Գլազերին հաջողվել է փախուստի դիմել:

Այս շրջանում էլ ստեղծվել է Նորվեգիայի ազգային օրհներգը, որի ստեղծմանն անմիջականորեն մասնակցել է Էրնեստ Գլազերը[1]: 1942 թվականին փախչել է Շվեդիա և վերադարձել է Նորվեգիա միայն 1945 թվականին:

Մահացել է 1979 թվականի ապրիլի 3-ին Օսլոյում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bjarne Kortsen. Harald Heide // Norsk biografisk leksikon (նորվ.)