Լիվիոս Անդրոնիկոս
Լիվիոս Անդրոնիկոս | |
|---|---|
| Ծննդյան անուն | լատիներեն՝ Lucius Livius Andronicus |
| Ծնվել է | մոտ մ. թ. ա. 280 |
| Ծննդավայր | Taras, Տարանտո |
| Վախճանվել է | մոտ մ. թ. ա. 200 |
| Վախճանի վայր | Հռոմ, Հռոմեական Հանրապետություն |
| Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող և դրամատուրգ |
| Լեզու | լատիներեն |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Ուշագրավ աշխատանքներ | Ոդիսական |
Լիվիուս Անդրոնիկուս (Livius Andronicus, մոտ մ. թ. ա. 280, Taras, Տարանտո - մոտ մ. թ. ա. 200, Հռոմ, Հռոմեական Հանրապետություն)։ Հռոմեական դրամատուրգիայի առաջին ներկայացուցիչն է։
Կյանքը և գրական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա կյանքի և գրական գործունեության մասին քիչ տեղեկություն է հասել գրականության պատմությանը։ Լիվիուսի մասին կենսագրական տեղեկություն հաղորդում է հռոմեական ուշ շրջանի գրող Սվետոնիոսը, որն ապրել է մ.թ. 75-160 ժամանակաշրջանում։ Լիվիուսը հույն էր և ստրուկ։ Երբ հռոմեացիները մ.թ.ա. 272 թվականին գրավում են Հարավային Իտալիայի Տարենթոն քաղաքը, Լիվիուսը որպես ստրուկ բաժին է ընկնում հռոմեական կոնսուլ Մարկոս Լիվիուս Սալինատորին։ Լիվիուսը կատարում էր իր տիրոջ գրագրությունները, արտագրում էր տեքստեր, տիրոջ երեխաներին սովորեցնում էր հունարեն և լատիներեն։ Անդրոնիկուսը դառնում է լիբերտի և կրում է իր տիրոջ տոհմային անունը ու իրեն անվանում Լուցիուս Լիվիուս Անդրոնիկուս։ Լիվիուսը զբաղվում էր ուսուցչությամբ, ուսուցման գործը դյուրացնելու նպատակով նա լատիներեն է թարգմանում հունական «Ոդիսական» էպոսը։ Կիկերոնը Լիվիուսի այդ թարգմանության մասին հայտնում է բացասական կարծիք։ Սակայն Լիվիուսի այդ գործի նշանակությունն այն է, որ դա լատինական թարգմանության առաջին երևույթն է։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 626)։ |
| ||||||||||||||||