Լիլլեբիլ Իբսեն
Լիլլեբիլ Իբսեն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1899[1][2] |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Մահացել է | օգոստոսի 22, 1989[3][4][2][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Գերեզման | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուհի, բալետի պարող, ինքնակենսագիր և կինոռեժիսոր |
Ամուսին | Tancred Ibsen? |
Ծնողներ | հայր՝ Georg Monrad Krohn?, մայր՝ Gyda Christensen? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Tancred Ibsen, Jr.? |
Lillebil Ibsen Վիքիպահեստում |
Լիլլեբիլ Իբսեն (նորվ.՝ Lillebil Ibsen, օգոստոսի 6, 1899[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա - օգոստոսի 22, 1989[3][4][2][…], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի, երգչուհի։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլլեբիլ Իբսենը ծնվել է Քրիստիանայում, ճարտարագետ Գեորգ Մոնրադ Կրոնի և դերասանուհի Գիդա Մարթա Քրիստինե Անդերսենի դուստրը։ 1919 թվականի օգոստոսի 25-ին ամուսնացել է օդաչու և ռեժիսոր Թանկրեդ Իբսենի հետ[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլլեբիլ Իբսենը բալետի դասեր է ստացել վաղ տարիքից՝ մոր մոտ, որը պրոֆեսիոնալ խորեոգրաֆ էր և բալետի հրահանգիչ։ Որպես պարուհի առաջնախաղն ունեցել է 1911 թվականին՝ Նորվեգիայի ազգային թատրոնում՝ Հանս Քրիստիան Անդերսենի Արքայադուստրը սիսեռահատիկի վրա հեքիաթի հիման վրա ստեղծված պանտոմիմա-բալետային ներկայացմանը։ Այնուհետև սովորել է Հանս Բեքի մոտ՝ Կոպենհագենում, հետագայում՝ ռուս պարուսույց Միխայիլ Ֆոկինի մոտ։ Բեռլինում իր ելույթներով սկսել է հանդես գալ Մաքս Ռայնհարդի ղեկավարությամբ, երբ տասնվեց տարեկան էր[6]։ 1915 թվականին, Քրիստիանայի ազգային թատրոնում որպես դերասանուհի, իր առաջնախաղն է ունեցել «Den uskikkelige lille prinsesse» մանկական կատակերգությունում[7]։ Կինոյում առաջին դերակատարումն ունեցել է Sången om den eldröda blomman ֆիլմում՝ 1918 թվականին։ 1929-1956 թվականներին աշխատել է Օսլոյի Det Nye Teater- ում, որտեղ դասական կոմեդիայի դերեր է խաղացել։ 1956-1969 թվականներին հանդես է եկել Ազգային թատրոնում, որտեղ խաղացել է ինչպես դրամատիկ, այնպես էլ կատակերգական դերեր[8]։ Նաև խաղացել է հեռուստատեսային թատրոնում (Fjernsynsteatret)[6]:
Լիլլեբիլ Իբսենը գրել է իր ինքնակենսագրականը (Det begynte med dansen)[7]: 1969 թվականին արժանացել է Սուրբ Օլաֆի շքանշանի[6]։ Մահացել է 1989 թվականին՝ Օսլոյում[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անգլո-իտալական բալետի պարող Էռնեստ Մարինի (–1967) և Լիլլեբիլ Իբսեն, Օսլո, 1921թ.
-
Լիլլեբիլ Իբսեն և Թանկրեդ Իբսեն, ԱՄՆ, (1893-1978)
-
Լիլլեբիլ Իբսեն, 1953
-
Լիլլեբիլ Իբսեն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 3,2 Aftenposten, Aftenposten(նորվ.) — Schibsted Media, 1860. — ISSN 0804-3116; 0807-2027
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.disnorge.no/gravminner/korrigering.php?id=441563
- ↑ Begravde i Oslo — Gravferdsetaten i Oslo kommune.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Næss, Trine. «Lillebil Ibsen». In Knut Helle (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 7,0 7,1 «Lillebil Ibsen». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Rønneberg, Anton (1974). Nationaltheatret 1949-1974 (Norwegian). Oslo: Gyldendal. էջեր 101–102. ISBN 82-05-06254-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Det begynte med dansen (1961), selvbiografi
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.imdb.com/name/nm0159838/
- Nationaltheatret rolleliste
- http://www.imdb.com/name/nm0159838/
- http://www.svenskfilmdatabas.se/en/item/?type=person&itemid=59408
- https://web.archive.org/web/20070927200309/http://nt.xmodus.no/Default.aspx?tabid=37&personId=485e723b-150d-4ac0-9ab1-30b4767d9986
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլլեբիլ Իբսեն» հոդվածին։ |
|