Նորվեգիայի ազգային թատրոն
Նորվեգիայի ազգային թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Նորվեգիա |
Գտնվելու վայրը | Օսլո |
Ճարտարապետ | Հենրիկ Բուլ |
Nationaltheatret Վիքիպահեստում |
Նորվեգիայի ազգային թատրոն (նորվ.՝ Nationaltheatret), դրամատիկական թատրոն հիմնված Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում 1899 թվականին[1]։
Ազգային բեմի հետ միասին թատրոնը Նորվեգիայի խոշորագույն թատերական կենտրոնն է[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնը բացվել է հատուկ այդ նպատակով Կարլ Յոհանի փողոցում կառուցված շենքում[2]:. Շենքի ճարտարապետն է Հենրիկ Բուլը (նորվ.՝ Henrik Bull): 1983 թվականին այն ընդգրկվել է պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում։
Թատրոնի բացման օրը՝ սեպտեմբերի 1-ին, բեմադրվել է Լյուդվիգ Հոլբերգի կատակերգական ներկայացումը, իսկ երկրորդ օրը ներկայացվել է Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին» դրաման։ Երրորդ օրը բեմադրվել է Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Սիգուրդ Խաչակիրը» ներկայացումը։ Այդ երեք օրերին թատրոնում են եղել Բյոռնսոնն ու Իբսենը, իսկ առաջին օրը ներկայացումը դիտել է նաև Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր Օսկար II-ը։
Ազգային թատրոնը հիմնվել է անձնական նախաձեռնությամբ և սկզբնական շրջանում գործել է նվիրատվությունների շնորհիվ։ 1906 թվականին՝ Շվեդիայից Նորվեգիայի անկախացումից 1 տարի հետո թատրոնը հայտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ։
Թատրոնի բեմում բեմադրվել են տեղական և արտասահմանյան լավագույն դրամատիկական ներկայացումները՝ Նուրդալ Գրիգի «Վարվարա»-ն (1927), «Մեր պատիվը մեր հզորությունն է» (1935), Ֆրիդրիխ Վոլֆի «Պրոֆեսոր Մամլոկը» (1935), Պեր Լագերկոիստի «Դահիճը» (1935), «Հաղթանակը մթության մեջ» (1939), Կարել Չապեկի «Մայրը» (1940), Ալեքսանդր Հելիանդի «Աստված և նրա սպասավորները» (1955)[1]։
1940 թվականի ապրիլի 9-ին Նացիստական Գերմանիան գրավում է Նորվեգիան։ Օկուպացիայի ժամանակաշրջանում թատրոնի շենքը նացիստական զորքերի կողմից օգտագործվել է որպես զորանոց։ Ավելի ուշ նացիստները մի քանի ներկայացումներ են կազմակերպում, այդ թվում՝ Ռիխարդ Վագների օպերան։ 1941 թվականի մայիսին թատրոնի 6 աշխատողներ Գեստապոի կողմից կասկածվեցին ըմբոստության մեջ և անմիջապես հեռացվեցին աշխատանքից։ Նույն թվականի մայիսի 24-ին ձերբակալվեցին 13 աշխատակիցներ, ովքեր ազատ արձակվեցին միայն 2 շաբաթ անց։
1980 թվականի հոկտեմբերի 9-ին թատրոնի շենքում հրդեհ բռնկվեց՝ ոչնչացնելով բեմը և թատերական սարքավորումները։ Հանդիսականների հատվածը գրեթե չտուժեց, քանի որ ժամանակին կարողացան իջեցնել վարագույրը։ Հրդեհը առաջացել էր լամօի այրվելուց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թատրոնի պաշտոնական կայք: (նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի ազգային թատրոն» հոդվածին։ |
|