Jump to content

Կարլ Յոհանի փողոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Յոհանի փողոցը և Նորվեգիայի խորհրդարանի շենքը

Կարլ Յոհանի փողոց (Karl Johans gate), Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի գլխավոր փողոցը, որը կենտրոնական կայարանը (հարավից) միացնում է թագավորական պալատին (արևմուտքից)։ Անվանումը ստացել է 1852թ.-ին ի պատիվ Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր Ջոն Չարլզ XIV-ի, ում արձանը տեղադրված է փողոցի կենտրոնական հատվածում։

Փողոցը ամբողջությամբ հատում է Օսլոյի կենտրոնը։ Ունի ավելի քան 1 կմ երկարություն։ Փողոցի երկայնքով են տեղակայված քաղաքի հիմնական տեսարժան վայրերը, այդ թվում՝ Օսլոյի մայր տաճարը, Նորվեգիայի խորհրդարանի շենքը, Նորվեգիայի ազգային թատրոնը և պալատական այգին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]