Լիզա Ջեքսոն
Լիզա Ջեքսոն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Փրինսթոնի համալսարան և Թուլեյնի համալսարան |
Մասնագիտություն՝ | ճարտարագետ, քաղաքական գործիչ, քիմիկոս և international forum participant |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Ծննդյան օր | փետրվարի 8, 1962[1][2] (61 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Լիզա Ջեքսոն (անգլ.՝ Lisa Perez Jackson, փետրվարի 8, 1962[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ինժեներ-քիմիկոս, ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատոր Բարաք Օբամայի վարչակազմին կից (2009-2013), 2013 թվականից Apple-ի՝ շրջակա միջավայրի պահպանության գծով փոխնախագահ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուլեյն համալսարանում (Լուիզիանայի Թուլեյնի համալսարան) նա ստացել է բակալավրի աստիճան քիմիական ճարտարագիտության ոլորտում։ Ավարտելով Փրինսթոնի համալսարանը, նա ստացել է մագիստրոսի աստիճան քիմիական ճարտարագիտության ոլորտում։
2006 թվականի փետրվարի 28-ից մինչև 2008 թվականի նոյեմբերի 30-ը նա աշխատել է որպես Նյու Ջերսի նահանգի շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի կոմիսար։
2008 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 15-ը նա եղել է Նյու Ջերսիի Ջոն Կորզինայի նահանգապետի վարչակազմի ղեկավար։
2009 թվականի հունվարի 23-ից մինչև 2013 թվականի փետրվարի 19-ը եղել է նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կից ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատորը։
2013 թվականի մայիսի 28-ին Apple Inc ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը D11 համաժողովում The Wall Street Journal-ի մեկնաբան Ուոլթ Մոսբերգին ասել էր, որ Լիզա Ջեքսոնը կմիանա Apple-ի ղեկավարությանը[4]։ Apple-ում նա փոխնախագահ է, անմիջապես ենթարկվելով Թիմ Քուկին և վերահսկում է Apple-ի բնապահպանական նախաձեռնությունները[5]։
Նա նաև Փրինսթոնի համալսարանի և Թուլեյնի համալսարանի խորհուրդների և Բիլ Քլինթոնի բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ է, որը զբաղվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարով, գլոբալ տաքացմամբ և մանկական ճարպակալմամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «На странице руководства Apple появилось 5 новых имён.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-11-ին։ Վերցված է 2019-10-25
- ↑ «Tim Cook's D11 Transcript»։ macrumors.com։ 28.05.2013
- ↑ Lisa Jackson is Apple’s vice president of Environmental Initiatives. // Сайт компании Apple.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|