Լիեն Յուն Կան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լիեն Յուն Կան
չինարեն՝ 连云港市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումLianyun District?, Xinpu District?, Haizhou District?, Ganyu District?, Donghai County?, Guanyun County? և Guannan County?
Հիմնադրված էապրիլի 1, 1935 թ.
Մակերես7615,29 կմ²
Բնակչություն4 599 360 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ518
Փոստային դասիչ222000
Ավտոմոբիլային կոդ苏G
Պաշտոնական կայքlyg.gov.cn
Լիեն Յուն Կան (Չինաստան)##
Լիեն Յուն Կան (Չինաստան)

Լիեն Յուն Կան (չինարեն՝ 连云港), համառոտ անվանվում է նաև Լիեն, հին ժամանակներում անվանվել է Ցու Սիէն, Ցու Շան, Հաի Ճոու, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սկզբնավորման սկզբնական շրջանում անվանվել է նաև Նոր Հայ Լիեն։ Գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ծիան Սյու նահանգի տիրապետության տակ, տեղակայված է Ծիան Սյու նահանգի հյուսիսարևելյան հատվածում։ Սահմանակից է Յէն քաղաքին հարավարևելիքց, հարավից՝ Խուաի Ան քաղաքին, հարավարևմուտքից՝ Սու Ցիէն քաղաքին, արևմուտքից Սու Ճոու քաղաքին, հյուսիսարևմուտքից Շան Տոն նահանգի Լին Յի քաղաքին, հյուսիսից՝ Շան Տոն նահանգի Ռի Ճաո քաղաքին, արևելքից Դեղին ծովին։ Գտնվում է Խուան Խուաի հարթավայրի և Յի Շու գետին ստորին լեռնային հատվածում, հյուսիսարևմուտքում ավելի բարձրադիր է, հարավարևմուտքում՝ ցածրադիր, Յուն Թաի լեռան Յու Նյու գագաթը հանդիսանում է Ծիան Սյու նահանգի ամենաբարձր կետը, որը գտնվում է Քաղաքային Ժողովրդական կառավարության Հաի Ճոու նահանգի Ճաո Յան կոչվոող ճանապարհի արևելյան հատվածի 69 հասցեում։

Լիեն Յուն Կանը բաց ափամերձ քաղաք է, որը ճանաչվել է Պետական Խորհրդի կողմից, որպեսզի ցամաքային տրանսպորտային կարևոր կապող միջոց հանդիսանա Նոր Եվրասիական մայրցամաքային կամրջի արևելյան հատվածի և հյուսիսային Սյու Պեի Ճոնի ջրային և ցամաքային հատվածները իրար կապելու համար։ Այստեղ հատվում են Լոն Հաի, Շեն Հաի, Լիան Հուո արագընթաց մայրուղիները և ափամերձ երկաթուղիները։ Լիան Յուն Կանը Արևելյան Չինաստանում կարևոր նշանակություն ունեղոց նավահանգիստ է համարվում։ 2019 թվականին այն ընդգրկվել է Չինաստանի (Ծիան Սյու նահանգի) ազատ առևտրի փորձնական գոտու և Յանցզի գետի դելտա ինտեգրացիոն գոտում։ 2021 թվականի համար նախատեսվում էր ավարտել Լիան Յուն Կան քաղաքաի Հուա Կուո Շան միջազգային օդանավակայնի կառուցումը, որը պետք է դառնար Ծիան Սյու նահանգի երրորդ ամենամեծ օդանավակայանը՝ զիջելով միայն Նան Ծին Լու Քոու և Սու Նան Շուո Ֆան օդանավակայաններին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիան Սյու ժայռի ժայռապատկերը

Մոտավորապես 10000տարի առաջ Լիեն Յուն Կան քաղաքի շրջակայքում մարդիկ են ապրել։ 1959 թվականին Հայ Ճոու շրջանի Ծին Փին լեռան հարավային ստորոտում հայտնաբերվել են մարդկային հնագույն բնակավայրեր, նմանատիպ հայտնաբերումներ եղել են 1979 թվականին Դոն Հայ կոմսությունում։

Մինչև Ցին կայսրությունն ընկած ժամանակահատվածը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիա և Շան դինաստաիաների ժամանակ Լիեն Յուն Կանի տարածքը պատկանում էր Ցին Ճոուին կամ Սյու Ճոուին և այն տարածքն էր, որտեղ բնակվում էր արևելքի ժողովուրդը։ Արևմտյան Ճուո դինաստիայի ժամանակ արևմտյան հատվածից սահմանակից էր Թան դիանստիային, հյուսիսային հատվածը գրավված էր Ճու Ցի և այլ երկրների կողմից։ Գարնանային և աշնանային ժամանակաշրջանում հյուսիսում գտնվող Կան Յու շրջանը պատկանում էր Ծյու նահանգին, իսկ արևմուտքը Լու նահանգի արևելյան սահմանն էր։ Հենց այս ժամանակաշրջանի վերջում այստեղ ընդարձակվեց հարավային Ու նահանգը, Ու նահանգից հետո այն պատկանում էր Յուե նահանգին։ Պատերազմող պետությունների ժամանակաշրջանում այս նահանգի համար կռվել են Ցին և Չու դինաստիաները։

Ցին և Հան դինաստիաների ժամնակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ցին դինաստիան վերջ տվեց Վեց թագավաորությւոնների ժամանակաշրջանին, եկավ Ցու շրջանը, որը պատկանում էր Սյու շրջանին,։ Ավելի ուշ Սյուն առանձնանում է Թան դինաստիայից, սակայն Ցու շրջանը շարունակում է մնասլ Թան դիանստիայի իրավասության ներքո։ Ցին դինաստիայի առաջին կայսրի թագավորության 35-րդ տարում թվականաին (Ք․Ա․ 212 թվական), նա մի քար կանգնեցրեց Արևելյան չիանաան ծովի Ցու շրջանի սահմանին և այն անվանեց «Ցինի արևելյան դարպաս»։ Ներկայումս այն գտնվում է Հաի Ճոում։

Արևմտյան Հան դինաստիայի ժամանակ շրջանի մեժ մասը պատկանում էր Տոն Հաի շրջանին, իսկ Կան Յու շրջանի սահմաններ պատկանում են Լան Յե շրջանին։ Հաի Սի շրջանը հիմնադրվել է Կուան Յուն և Կուան Յան շրջաններում, իսկ ավելի ուշ վերամիավորվել է Ցու շրջանի հետ։ Այս տարածքի հիմնական շրջաններն ու նահանգներն են Ցու շրջանը՝ ներկայիս Լիեն Յուն Կան քաղաքը, Ցու Յան նահանգը, որը գտնվում է ներկայիս Տոն Հայ շրջանից հարավ, Տոն Ան նահանգը՝ Տոն Հայ շրջանի հյուսիսում։

Վեց դինաստաների ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցու Յանի դարպասներ
Հայ Ճոուի զանգեր և թմբուկների աշտարակ

Եռաթագավորության ժամանակ այս տարածաշրջանը պատկանում էր Վեյ կայսրությանը։ Շրջաններն էին՝ Ցու, Հայ Սի, Ցու Յան, Խուո Ցիո, Ճու Ցի, Լի Չըն։ Դրանցից Ցու, Խուո Ցիո, Ճու Ցի և Լի Չըն գավառները պատկանում էին Տոն Հայ թագավաորությանը, իսկ Ցու Յանը Սիա Փի շրջանին։

Արևմտյան Ծին դիանստիայի օրոք արդեն ստեղծվել էր Տոն Հայ թագավորուոթյունը, որը հետագայում դառնում է Տոն Հայ շրջան։ Թան դինաստիայի կառավարումը մնացել է անփոփոխ։ Այս տարածքում եղել են Ցու, Կան Յու, Ճու Ցի, Լի Չըն, Հայ Սի և Խոու Ցիո շրջանները։ Հետագայում Հայ Սի շրջանը դադարում է որպես առանձին շրջան գործելուց և միավորովւմ է Ցու շրջանին։

Արևելյան Ծին դինաստիայի վերջին շրջանում Սոն դինաստիայի կայսր Լյու Յունը գնում է հյուսիս արշավի, և այդ վայրը վերականգնվում է որպես Ծին դինաստիայի մաս։

Լիան դինաստիօայի Վու կայսրի օրոք Ցու շրջանը վերանվանվել է Ճաո Յուեն, Թան Յան շրջանը հիմնադրվել է ներկայիս Շու Յանի տարածքում, իսկ Լոն Ծյու շրջանը՝ Կուան Յունի հյուսիսային մասում։

Վու կայսեր գահակալության 7-րդ տարում՝ 549 թվականին, արևելյան Վեյ դինաստիայի կայսր Սիաո Ծինը գրավեց Յանցզի գետի հյուսիսային մասը, և այն այլևս դարձավ Վեյ դինաստիայի մաս։

Հյուսիսային Ցի և Ճոու դինաստիաների ժամանակ Հյուսիսային Ցի դիանստիայի կայսր Վեն Սուենը Հայ Ճոու շրջանը տեղափոխեց Լան Յա շրջան։

Սոն, Յուան, Մին և Ցին դինաստիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ Ճոուն Հյուսիսային Սոն դիանաստիայի օրոք գտնվել է Խուաի Նանի արևելյան ճանապարհին, այնուհետև Ցին դինաստիայի ժամանակ՝ Շան Տոնի արևելյան ճանապարհին։ Կարմիր վերարկուների բանակի ապստամբությունից հետո այն վերադարձել է Հարավային Սոն դինաստիա և դեռևս գտնվում է Խուաի Նան արևելյան ճանապարհին։

Յուան դինաստիայում այն գտնվում էև Խը Նանի Ծիան Պեի նահանգի Խուաի Տոն ճանապարհին։ Յուան դինաստիայի 15-րդ տարում՝ 1278 թվականին, Հայ Ճոուն դարձավ առանձին ճանապարհ, իսկ ավելիի ուշ դարձավ պրեֆակտուրա՝ անվանվելով Հայ Նին։ Այն պատկանում էր Խուաի Նան ճանապարհին և գտնվում էր Ցու Շան, Կան Յու և Շու Յանի հարևանությամբ։

Մին դինաստիայի Հոն կայսրի օրոք Հայ Նին պրեֆակտուրան վերականգնվում է Հայ Ճոում, իսկ Ցու շրջանը ներառվում է այդ պրեֆակտուրայի մեջ և դառնում Խուի Անի ենթակայության մաս։ Այն ներառում է իր մեջ միայն Կան Յու շրջանըւ, իսկ Շու Յանը վերանվանվում է և դառնում Խուաի Ան պրեֆակտուրա։ Մին դինաստիայի Չըն Ծու մայրաքաղաքը տեղափոխվում է Պեյ Փին, Յին Թիենը դառնում է Նան Ճը Լի, և Խուաի Ան պրեֆակտուրան դառնում է Նան Ճը Լիի մաս։

Ցին դինաստիայի կառավարման սկզբնական շրջանում Նան Ճը Լին վերանվանվում է Ծիան Նան նահանգ, Հաի Ճոուն պատկանում է Յանին, իսկկ Խուաաի Անը մնում է անփոփոխ՝ պատկանելով Ծիան Նանի գլխավոր բանագնաց Ծիան Նինին։ Կան Սի կայսրի գահկալության յոթերորդ տարում՝ 1668 թվականի հունիսի 17-ին Թան Չընում երկրաշարժ է տեղի ունենում, որի արդյունքում Կան Յու կոմսության ցամաքային մասը բարձրանում է, իսկ ծովի ջրի մակարդակը նվազուն 30 մղոնի չափով։ Յուն Թաի տարածաշրջանի ծովի մակարդակը աստիճանաբար դառնում է ավելի ծանծաղ։ Յոն Ճընի գահակաության երկրորդ տարում՝ 1724 թվականին, Հայ Ճոուն դառնում է Ճի Լիի պրեֆակտուրա, որը գտնվում էր Ծիան Սու նահանգի իրավասության տակ և պատկանում էր Խուաի Սու ճանապարհին։ Միևնույն ժամանակ Շու Յանը միացվում է Հայ Ճոուին, որը կառավարում էր նաև Կան Յու և Ճոու Ճըն։ Ծիա Ցինի կառավարման ութերորդ տարում՝ 1803 թվականին, այն տեղափոխվում է Խուաի Յան ճանապարհին։ Ցին դինաստիայի Սիեն Ֆըն կայսրի գահակալության հինգերորդ տարում՝ 1855 թվականին, Խուն Խը գետը փոխում է իր ուղղությունը դեպի հյուսիս-արևելք՝ հոսելով Տա Ցին գետից դեպի ծով, այնինչ մինչ այդ այն 700 տարի շարունակ հոսում էր միանգամից դեպի ծով։ Ներկայումս Յուն Թաի տարածքը աստիճանաբար ավելի հարթվել է։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը մինչև մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործունեության առաջին տարում՝ 1912 թվականին, Վերացվում է Հաի Ճոուպրեֆակտուրան և Կան Յուի ու Շու Յանի սկզբնական իրավասությունները՝ ստեղծելով նոր շրջան՝ Տոն Հայը, որը պատկանում էր Սու Հաի ճանապարհին։ Միևնույն տարվա ապրիլին Տոն Հայ շրջանի հարավ-արևելյան սահմանը բաժանվում է Կուան Յու շրջանի միջև, իսկ 1958 թվականին Կուան Յու շրջանը բաժանվում է Կուան Նան շրջանի միջև։

1932 թվականին սկսվում է նոր նավահանգստի կառուցումը։ Հասարակական կողմերը և Լոն Հաի երկաթուղու ղեկավարը հույս ունեին կառուցելու նոր քաղաք, որը կնպաստի նավահանգստի և տվյալ տարածքի զարգացմանը։ Այսպիսով 1935 թվականին Ծիան Սյու նահանգի կառավարությունը սկսեց Լիեն Յուն Կան քաղաքի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Նույն թվականի ապրիլին արդեն սկսցեվ Լիեն Յուն Կանի քաղաքապետարանի գրասենյակի նախապատրաստական աշխատանքները, որը Հակաճապոնական պատերազմի ժամանակ գրավվում է ճապոնական բանակի կողմից։ 1945 թվականին Ճապոնաին հրաժարվեց վերոնշյալ տարաքից, և ազգային կառավարությունը սկսեց Լիեն Յուն Կանի կառուցումը։ 1945 թվականի հոկտեմբերին պաշտոնապես ստեղծվեց Լիեն Յուն Կան քաղաքը[2], և 1946 թվականի ապրիլին Ճան Ճըն Խանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը։

1949 թվականի սկզբին երկրորդ անգամ տեղի ուենցավ քաղաքացիական պատերազմ Կո Մին Տանի և Կոմունիստական կուսակցության միջև։

1952 թվականի վերջին Արևելյան Չինաստանի վարչական շրջանի հարավային Ծիան Սյու, հյուսիսային Ծիան Սյու և Սյու Հայ շրջանները և Նան Ծին քաղաքը միավորվեցին՝ ձևավորելով նոր Ծիան Սու նահանգը։ Սին Հայլյան քաղաքն ուղղակիորեն գտնվում է Ծիան Սյու նահանգի իրավասության տակ, սակայն չորս շրջանները՝ Տոն Հայը, Կան Յուն, Շու Յանը և Կուան Յունը համապատասխանաբար գտնվում են Սյու Ճոուի և Հուա Յինի վարչական իրավասության ներքո։

Մինչև 1961 թվականը, Սին Հալյան քաղաքը վերանվանվեց Լիեն Յուն Կան և անցավ Ծիան Սու նահանգի անմիջական իրավասության տակ։

1983 թվականին իրականացվեցին պրեֆակտուրալ և մի քանի այլ տեսակի փորձնական բարեփոխումներ Ծիան Սուում։ Ծովային տարածքները, բացի Շու Յանից անցան Լիեն Յուն Կանի իրավասության տակ։

1996 թվականին Ծիան Սյու նահանգը վերջանակաանցրեց քաղաքների բաշխումը, և Կուան Նան շրջանը անցավ Լիեն Յուն Կանի տարածք։

2001 թվականին Յուն Թաի շրջանը վերացվեց և միացվեց Սին Փու և Լիեն Յուն շրջաններին։

2008 թվականին Տոն Հայ շրջանի Կան Պուն և Փու Նան տարածքները ներառվեցին քաղաքային համակարգի մեջ։

2009 թվականին Կուան Յուն շրջանի Պան Փու քաղաքը վերջնականապես դասակարգվեց որպես քաղաքային տարածք։

2010 թվականին Ծիան Սյու նահանգի Ցին Քու աղի ֆերման, Տոն Սին ֆերման և նավատորմի որոշակի մաս նաև գյուղատնտեսական և ներքին արդյուանբերության բազան ներառվեցին քաղաքային տարածքի մեջ։

2014 թվականին Սին Փու շրջանը և Լիեն Յուն Կան քաղաքի սկզբնական Հաի Ճոու շրջանը վերացան և միավորվեցին նոր Հաի Ճոու թաղամասին։

Ֆիզիկական աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կանի աշխարհագրական դիրքը հյուսիսային լայնության 34°-ից 35°07' և արևելյան երկարության 118°24'ից119°48' է։ Այն արևելքից սահմանակից է Դեղին ծովի Հայ Ճոու ծոցին, հարավ-արևելքում՝ Յան Չեն քաղաքի Սիան Շուի շրջանին, Սյու Չոու քաղաքի Սին Յի քաղաքին և Լին ՅԻ ԹանՉընին։ Արևմուտքում Շան Տուն վարչական շրջանը սահմանակից է Լին Սյու շրջանին, Լին Յի քաղաքին, Շան Տուն նահանգի հյուսիս-արևմուտքում՝ Ծյու Նան շրջանին ր Շան Տուն գավառին՝ հյուսիսից։

Տեղանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կանը Հայ Յի Ֆանի շրջակայքում

Լիեն Յուն Կանը գտնվում է հարավային կենտրոնական մասի Շան Տուն բլուրների և Ծիան Խուաի հարթվայրի միացման վայրում։ Արևմուտքում տեղանքը բարձր է, իսկ արևելքում բարձր է առափնյա հարթավայրը։ Տարածքում կան օվկիանոսներ, լեռներ և հարթավայրեր, իսկ առափնյա գծի երկայնքով կան նաև մակընթացային և խոնավ տարածքներ։

Տարածքի ներսում գտնվող լեռները հիմնականում պատկանում են Յի Մըն լեռան մնացած մասերին, որոնք ձգվում են 300 կիլոմետր։ Կան 214 մեծ և փոքր գագաթներ, հիմնականում այդ լեռներն են հարավային Յուն Թաի լեռը, միջին Յուն Թաի լեռը, հյուսիսային Յուն Թաիը, Ծին Փինը, Մա Լինը, Յու Շանը, Ծիա Շանը, Տա Յին և այլ լեռներ։ Հարավային Յուն Թաի լեռան Յուն Յու գագաթը 624․4 է - {zh-hans:米; zh-hant:公尺;}, նաև Ծիան Սու նահանգում համարվում է ամենաբարձր լեռը։

Ափի երկայնքով կան 21 կղզիներ և խութեր, այդ թվում՝ 9 կղզիներ, որոնք զբաղեցնում են 6․06 կմ² տարածք։ Մասնավորապես այդ կղիներն են՝ Տոն Սի Լիեն կղզին, Կը (աղավնի) կղզին, Բամբուկի կղզինմ Յան Շանը, Քաի Շանը, Ցին Շանը, Չը Նիո Շանը, Տա Շանը, Փին կղզին և այլն։ Դրանց թվում եղած Տոն Սի Լիեն կղզին Ծիան Սու նահանգի ամենամեծ կղզին է, որի մակերեսը կմ²։

Լիեն Յուն Կանում ծովափերը տարբեր են, սովորական ափերի երկարությունը 162 կմ է, որոնց թվում հիմնաքարային ափը համարվում է եզակի Ծիան Սյու նահանգի հաամր։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կանը գտնվում է հյուսիսային մերձարևադարձային գոտու հյուսիսային եզրին, ամենաղուրտ ամսվա միջին ջերմաստիճանը 1 °C է, տարեկան միջին ջերմաստիճանը 14․8 °C, իսկ ցրտահարության շրջանը տևում է մոտավորապես 230 օր։ Քամու ուղղությունը հիմնականում հարավ-արևելյան է։ Օվկիանոսի կարգավորման շնորհիվ կլիման խոնավ մուսանային է։ Կլիմայական բնութագիրը հետևյալն է՝ չորս տարբեր եղանակներ և հարմար ջերմաստիճան։ Տարիների ընթացքում տեղումների միջին քանակւը 905մմ է, սակայն անձրևաջրերը բաշխված են անհավասարաչափ և հիմնականում խտացված են լինում ամռանը, գարնանը և աշնանը սաստիկ երաշտով։

Հիդրոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածքը պատկանում է Յի Շու Սի գետի համակարգային Հուաի Խը ավազանին։ Հիմնական գետերն են Սին Յի և Սին Շյու գետերը, որոնք ծով են մտնում հոսելով Լիեն Յուն Կանի տարածծքով։ Քանի որ երկու գետերն էլ Յի Շու տարածքում հեղեղումներով հայտնի գետեր են, Լիեն Յուն Կանը հայտնի է որպես «Ջրհեղեղի միջանցք»։ Մյուս գետերն են Յու Տաիը, Լին Վեիը, Սին Ճուանը, Չայ Մին, Ցիան Վեիը, Շան Խոուն, Յանը և այլ 40 մեծ և փոքր միջքաղաքային և ճյուղավոր գետեր, որոնցից 17-ը ուղղակիորեն մտնում են ծովը։ Դրանցից Յան գետը հոսում է Սին Հայ քաղաքով և հանդիսանում է այդ քաղաքի ջրհեղեղի արտահոսքի և կեղտաջրերի արտահոսքի հիմնական աղբյուր։

Լիեն Յուն Կան գտնվում է հարավ-հյուսիս ջրային շեղման ծրագրի արևելյան հատվածում։ Այս տարածքում կան 168 ջրամբարներ, որոնցից ավելի մեծն են Շը Լիանը, Սիաո Տա Շանը և Ան Ֆեն Շանը։ Շը Լիան գետի ջրամբարը կառուցվել է 1950-ականներին և ունի 400 մլն մ³ տարածություն։ Այն համարվում է Ծիան Սյու նահանգի ամենամեծ ջրամբարը։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս ղեկավարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կան քաղաքի չորս խոշոր շրջանների ղեկավարները
Կազմակերպություններ Կաղապար:CPC/logo

Չինաստանի կոմունիստական կուսակցության Լիեն Յուն Կանի կոմիտե

Կաղապար:中国国徽

Լիեն Յուն Կանի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողով

Կաղապար:中国国徽

Լիեն Յուն Կանի մունիցիպալ ժողովրդական կառավարություն

Կաղապար:CPPCC logo

Չինաստանի Ժողովրդական Քաղաքական խորհրդատվական կոմիտե

Պաշտոնը Քարտուղար Տնօրեն Քաղաքապետ Ներկայցուցիչ
Անունը Մա Շը Կուան[3] Սին Չըն Ծյուն[4] Վան Ծիա Փեի[5]
Ազգությունը Չինացի Չինացի Չինացի
Ծննդավայր Ծիան Սու նահանգ, Փի Ճոու քաղաք Ծիան Սու նահանգ, Փին Հաի շրջան Ծիան Սու նահանգ, Յեն Չըն քաղաք
Ծնվելու ամսաթիվ Սեպտեմբերի 1969 (54 տարեկան) Մարտի 1971 (53 տարեկան) Փետրվարի 1962 (62 տարեկան)
Պաշտոնավարման թիվը 07․2022 09․2022 07․2022 01․2020

Վարչական բաժանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կանը ներկայումս կառավարում է երեք մունիցիպալ շրջան և երեք կոմսություն

  • Մունիցիպալ շրջանները՝:Լիեն Յուն շրջան, Հայ Ճոու, Կան Յու։
  • կոմսություններ՝ Տոն Հայ, Կուան Յուն, Կուան Նան։

Բացի այդ, Լիեն Յուն Կանը ստեղծել է հետևյալ տնտեսական ֆունկցիոնալ գոտիները՝ ազգային մակարդակի տնտեսական և տեխնոլոգիական գոտիները, Սյու Վեի նոր շրջանը։

Լիեն Յուն Կանի վարչական բաժանման քարտեզ
Կաղապար:连云港市行政区划图
Շրջանի կոդը Շրջանի անունը Չինարեն անվանումը Հրապարակի[Ն 1][6]

մակերեսը

Մշտական բնակիչների[Ն 2][7]

2020 թվականաի մարդահամարի տվյալները

Կառավարական նստավայր Փոստային հասցե Քաղաքային վարչական բաժանումներ[8]
Փողոց, գրասենյակ Փոքր քաղաքները Գյուղ
320700 Լիեն Յուն Կան քաղաք Liányúngǎng Shì 7,615.29 4,599,360 Հայ Ճոու շրջան 222000 30 53 7
320703 Լիեն Յուն շրջան Liányún Qū 797.10 292,762 Հայ Ճոու Վան փողոց 222000 12 1
320706 Հաի Ճոու շրջան Hǎizhōu Qū 700.71 918,005 Սին Փու փողոց 222000 15 4
320707 Կան Յու շրջան Gànyú Qū 1,514.08 1,003,844 Ցին Քոու գյուղ 222100 15
320722 Տոն Հայ շրջան Dōnghǎi Xiàn 2,036.66 1,047,357 Նի Շան փողոց 222300 2 11 6
320723 Կուան Յուն շրջան Guànyún Xiàn 1,538.33 725,047 Յի Շան գյուղ 222200 1 12
320724 Կուան Նան շրջան Guànnán Xiàn 1,028.41 612,345 Սին Ան գյուղ 222500 11
Լիեն Յուն շրջանի թվերը ներառում են 3 փողոց՝ Լիեն Յուն Կանի տնտեսական և տեխնոլոգիական զարգացման գոտու իրավասության ներքո և Սու Վեի փողոցը՝ Սու Վեի նոր թաղակամասի իրավասության ներքո, Հաի Ճոու թաղամասի թվերը ներառում են Յուն Թաի փողոցը Յուն Թաի լեռան գեղատեսիլ տարածքի իրավասության ներքո։
Կաղապար:连云港市行政区划

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2020 թվականի յոթերորդ ազգային մարդահամարի՝ քաղաքի մշտական բնակչությունը կազմում է 4․599․360 մարդ[9]։ Վեցերորդ համապետական մարդահամրի 4․393․482 մարդու համեմատ տասը տարում ավելացել է 2205․878 մարդ՝ 4․69 %-ով, իսկ միջին տարեկան աճը կազմել է 0․46%։ Դրանցից արական սեռի ներկայացուցիչների թիվը կազմում է 2․335․249 մարդ, որը կազմում է ընդհանուր բնակչության 50․77%-ը, իգական սեռի ներկայացուցիչների թիվը՝ 2․264․111 մարդ՝ ընդհանուր բնակչության 49․23%։ Ընդհանուր բնակչության (100 կին) սեռերի հարաբերակցությունը 103․14է, 0-14 տարեկանների թիվը՝ 984․112, որը կազմում է ընդհանուր բնակչության 21․4%-ը, 15-59 տարեկանների թիվը՝ 2․676․755, որը կազմում է ընդհանուր բնակչության 58․2%-ը։ 60 և ավել բարձր տարիքի բնակչությունը՝ 938․493 մարդ, որը ընդհանուր բնակչության 20․4%-ն է, 65-ից ավելի բարձր տարիքի մարդիկ 672․704ն են, ընդհանուր բնակչության 14․63%-ը։ Քաղաքում և ավաններում բնակվող բնակչությունը կազմում է 2․829․565 մարդ, որը ընդհանուր բնակչության 61․52%-ն է, գյուղական բնակչությունը՝ 1․769․795 մարդ՝ բնակչության 38․48%-ը։

2022 թվականի դրությամբ Լիեն Յուն Կանի մշտական բնակչությունը կազմել է 460․5 միլիոն, ինչը նախորդ տարվա համեմատ քիչ է 1500-ով։

Ազգությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մշտական բնակչության շրջանում Հանի բնակչությունը կազմում է 4․588․537 մարդ, որը կազմում է 99․76%, փոքրամասնությունը կազմում է 10․823 մարդ՝ 0․24%։ 2010 թվականի վեցերորդ ազգային մարդահամարի համեմատ Հանի բնակությունը ավելացել է 201․662 մարդով՝ աճելով 4․6%-ով, իսկ ընդհանուր բնակչության մասնաբաժինը նվազել է 0․08%-ով։ Տարբեր էթնիկ փոքրամասնությունների թիվը աճել է 4216 մարդով՝ ավելանալով 4․6%-ով։

Հան ազգությունը կազմում է տեղի բնակչության մեծամասնությունը, կան նաև մի քանի Հուի, Ման Չու և կորեական ազգություններ։

Բարբառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կանը գտնվում է հյուսիսի և հարավի հատման կետում, ուստի տեղական բարբառը նույնպես անցումային վիճակում՝ հյուսիսի և հարավի, արևելքի ու արևմուտքի միջև մեծ տարբերություններով։ Ծիան Խուաի ժամանակակից չինարենը (մանդարին), Ծիաո Լիաո և Ճոն Յուեն չինարենը (մանդարին) այս տարածաշրջանի հիմնական բարբառներն են։ Տոն Հայ շրջանի հյուսիսային մասը և Կան Յու շրջանի արևմտյան մասը պատկանում են կենտրոնական հարթավայրերի մանդարինի Սյու Խուաի շրջանին, իսկ Կան Յու շրջանի արևելյան մասը պատկանում է Ծիաո Լիաո մանդարինին՝ Ցին Լավ Փիենի հարավային եզրին։ Լիեն Յուն Կանի քաղաքային տարածքը, Տոն Հայ շրջանի հարավային մասը, Կուան Յուն շրջանը և Կուան Նան շրջանը պատկանում են Ծիան Խուաի Մանդարինին։ Ծիան Խուայն իր մեջ ներառում է քաղաքի բնակչության 70%-ը և հանդիսանում է քաղաքի հիմնական բարբառը։

Ընդհանուր առմամբ մարդիկ, ովքեր խոսում են Ճոն Յուենը և Ծիալո Լիաոն այս քաղաքում դժվարությամբ են հասկանում Ծիան Խուաիով խոսողներին։ Հետևաբար, երկրի ներսում տնտեսության և բնակչության շարժունակության զարգացման հետ մեկտեղ ժամանակակից չինարենն աճող ազդեցություն ունի քաղաքում, հատկապես քաղաքի կենտրոնական բնակավայրերում։

Տնտեսույթունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կանի Լիեն կղզու ափը

Լիեն Յուն Կանի արդյունաբերության մեջ գերակշռում են նավաքիմիական և դեղագործական ապրանքները, իսկ գյուղատնտեսության մեջ գերակշռում է բուսաբուծությունը։ 2018 թվականից քաղաքի ՀՆԱ-ն կազմել է 277․2 մլրդ յուան, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 61000 յուան։ Քաղաքային մշտական բնակիչների մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում է 33․000 յուան, գյուղական մշտական բնակիչների մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում է 17․000 յուան։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կանի նավթաքիմիական արդյուանաբերական պարկը պետության կողմից ծրագրված յոթ խոշոր նավթաքիմիական արդյուանբերական պարկերից մեկն է և միակը, որը գտնվում է Ծիան Սյուում։ Լիեն Յուն Կանը դեղագործական արդյունաբերության չորս ընկերությունների հիմնական գտնվելու վայրն է։

Սու Նին առևտրի կենտրոն (պլազա)

Էներգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացող արդյունաբերություններն արագորեն աճում են, և ածխածնային մանրաթելերի, քամու և արևային էներգիայի արդյունաբերությունները բոլորն ունեն տեղակայումներ քաղաքում։ Թիեն Վան միջուկային էներգիայի բազան այժմ գործում է երկու էներգաբլոկով, բացի այդ կառուցվում է ևս չորս բլոկ և կան ևս երկուս պլանավորված ապագա ռեակտորներ։ Տոն Հաի շրջանը ունի ավելի քան 600 միլիոն տոննա սիլիցիումի պաշար, բյուրեղների արտադրությունը և որակը առաջին տեղում է շրջանում և հայտնի է որպես բյուրեղների հայրենի քաղաք, ռուտիլի պաշարները կազմում են ավելի քան 2․5 միլիոն տոննա։ Հաի Ճոու շրջանում գտնվող Ծին Փին ֆոսֆատի հանքավայրը հիմնադրվել է 1919 թվականին և հանդիսանում է Չինաստանի առաջին լայնածավալ ֆոսֆատի հանքը։

Արտաքին առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կանի նավագանգիստը

Լիեն Յուն Կանի նավահանգսսիտը Չինաստանի կարևոր նավահանգսիտներից է, մեծ նշանակություն ունի բեռնափոխադրման համար։ 2011 թվականին Լիեն Յուն Կանի նավահանգստի բեռների փոխադրությունը հասել է 166 միլիոն տոննայի՝ տարեկան կտրվածքով ավելանալով ավելի քան 31 միլիոն տոննայով, աճելով 23%-ով՝ սահմանելով տարեկան ամենաբարձր աճ։ Դրանցից բեռնարկղերի ծավալը հասել է 4․85 միլիոնի։

Սննդի արդյուանբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կանը գտնվում է Խուաի Պեի աղի դաշտերի տարածքում և պատմականորեն աղի արդյունաբերությամբ հայտնի կարևոր քաղաք է։ Թան Կոու լիկյորի արդյունաբերույթունը և Յան գետը, Շուան Կուի և Կաո Կուի հովիտների հետ միասին հայտնի է որպես «երեք հովիտ և մեկ գետ» արտահայտությամբ։ 1980-ական թվականներից մինչև 1990-ականների սկիզբը Թան Կոու լիկյորի արդյունաբերական ընկերությունը Չինաստանի ալկոհոլային խմիչքների արդյունաբերության ցանկում առաջատար դիրքերում է զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։

Գյուղատնտեսություն և ձկնաբուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության հայտնի ոլորտներն են բրինձի ու ցորենի մշակումը, բամբակը, սոյան, գետնանուշը, հարուստ է նաև անտառային ծառերով, մրգերով, թթի թեյով, բամբուկով, բուշիչ նյութերով, արոտավայրերով, վայրի ու ջրային բույսերով։ Յուն Վու թեյը Յուն Թաի լեռան ամենահայտնի թեյերից է և հանդիսանում է Ծիան Սյու նահանգի երեք ամենահայտնի թեյերից մեկը։ Հաի Ճոուի ձկնաբուծական կենտրոնը երկրի ութ ամենամեծ ձկնաբուծական կենտրոններից մեկն է։ Ցիեն Սան կղզին միակ ծովային հայտնի բազան է Ծիան Սյու նահանգում, որը հիմնականում ներառում է ծովային վարունգ, թրթուրներ, ձիաձետ և այլն։ Ծովերում հիմնականում արտադրվում են ծովախեցգետիններ, լամինարիաներ, ջիրմուռներ և քաղցրահամ ջրերի ձուկ։ Շի Լիան գետի ջրամբարը նույնպես հարուստ է սալանկս ձկան տեսակով։

Փոխադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1932թվականին Տոն Հաի շրջանում կառուցվել է Յան Վեի օդանավակայանը։ Հաջորդ տարի Եվրասիա Էիրլայնի ափամերձ երկաթուղին Նան Ծինից Պեկին ուղղության փոխարեն կանգ առավ Հաի Ճոու կայարանում։

1959 թվականին կառուցվել է Հալ Լիան նոր օդանավակայանը, սական այն պաշտոնապես չի բացվել թռիչքենրի համար, և անցել է շահագործման 1961 թվականի փորձնական թռիչքներից հետո[10]։

1955 թվականին Նան Ծինի ռազմական շրջանի ռազմաօդային ուժերը սկսեցին Լիեն Յուն Կանի Պաի Տա Պու օդանավակայանի շինարարությունը։ 1985 թվականին օդանավակայանը բաց էր միջքաղաքային թռիչքների համար։ Այսօր Լիեն Յու Կանի Պաի Տա Պու օդանավակայանը գտնվում է Տոն Հաի շրջանի Պաի Տա Պու քաղաքի արևմուտքում՝ քաղաքային տարածքից 29 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Տոն Հաի շրջանից՝ 12 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանը ապահովում է ուղիղ չվերթներ դեպի 15 քաղաքներ, այդ թվում՝ Հոն Կոնգ, Պեկին, Շանհաի, Չըն Տու, Կուան Ճոու, Շըն Չըն, Սիան, Հաի Քու, Հարբին, Սյու Ճոու։

22021 թվականի դեկտեմբերի 2-ին պաշտոնապես բացվեց նոր օդանավակայանը՝ Լիեն Յուն Կանի Խուա Կու Շան օդանավակայանը, իսկ Պաի Տա Պու օդանավակայանը միևնույն ժամանակ դադարեցրեց ուղևորափոխադրումները։

Ծովային փոխադրամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կանի գլխավոր նավահանգստի տարածքը որպես կենտրոն, Կանյու և Ցիան Սան Տաո նավահանգիստները հյուսիսում և Սյու Վեիը ու Կուան Խեն՝ հարավում, նույնպես կառուցման փուլում են։ Ներկայումս քաղաքն ունի տարբեր տեսակի 35 տերմինալային նավամատույցներ, այդ թվում՝ բեռնարկղեր, ընդհանուր բեռներ և այլն, նաև 30 նավամատույցներ՝ ավելի քան 10,000 տոննա տարողությամբ, քաղաքը նավիգացիոն կապեր ունի ավելի քան 160 երկրների և տարածաշրջանների նավահանգիստների հետ։ Եվրոպայում, Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսարևելյան Ասիայում և Հարավարևելյան Ասիայում ունի ավելի քան 40 բեռնարկղային և բեռնատար երթուղիներ, բացի այդ երկու խոշոր մարդատար բեռնարկղային երթուղիներ են բացվել դեպի Հարավային Կորեայի Ինչոն և Փհենթաեկ քաղաքներ։

Երկաթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կանի կայարանը

Լիեն Յուն Կանը հանդիսանում է Լոն Հաի երկաթուղու արևելյան սկզբնակետը, որը Չինաստանկի կարևոր երկաթուղային գծերից մեկն է և Ներ Եվրասիական մայրցամաքային կամրջի արևելյան մասը։ Ներկայումս բացվել են ֆիքսված համարներով միջսահմանային կոնտեյներային գնացնքեր՝ ձևավորելով միջազգային ցամաքային և ծովային տրանսպորտային համակարգ։

Որպես պլանավորված ափամերձ երկաթուղու մաս՝ Ցին Տաո - Յան Չեն երկաթուղին անցնում է Լիեն Յուն Կանով և միացնում այդ երկու քաղաքները։ Խուաի Յան քաղաքային երկաթուղում կա նաև Լիեն Յուն Կան - Խուա Յան երթուղի։

Այժմ կառոցվում է 350կմ/ժ արագությամբ Սյու Լիեն ուղևորափոխադրման հատուկ գիծը։ Նախատեսվում են նաև մի քանի այլ երկաթուղիներ, ինչպիսիք են Լիեն Լին երկաթուղին և Նին Սիան։ Նախատեսվում է 2019 թվականի դեկտեմբերին բացել Լիեն Յուն Կանի արվարձանային երկաթուղին[11]։

Հասարակական տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվում է ևս մեկ բարձրակարգ ափամերձ մայրուղի, որն անցնում է հյուսիսային Ծիան Սյուի մակընթացային հարթ տարածքով։

Պատմականորեն ձևավորված Լիեն Յուն Կանի երկու քաղաքային օրինաչափության շնորհիվ Սին Հայ քաղաքը և Արևելյան քաղաքը (Լիեն Յուն թաղամաս) միացված են Սին Կան քաղաքի պողոտային (նախկին Սին [Սին Պու] Սյու [Սյու Կու] մայրուղի) և մյուս երկու Խուա Կուո Շան պողոտան և Սին Կան պողոտան, որոնք նախատեսված են որպես քաղաքի կենտրոնական առանցք, հատվում են Հոու Ծուիում։

Քաղաքային երթևեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կանի բարձր ավտոբուսները, որոնք օգտագործվում են B1 գծում
Լիեն Յուն Կանի հանրային ավտոբուսները

Լիեն Յուն Կանի քաղաքային տարածքը համեմատաբար ցրված է, իսկ արևելյան քաղաքային տարածքը մոտ 20 կմ հեռավորության վրա է Սին Հաի քաղաքային տարածքից։ Արևելյան և արևմտյան քաղաքային տարածքները միացնող հիմնական ավտոբուսային գծերն են՝ 101, 102, 103, 105 և 106։ BRT-ը, որը բացվել է 2012 թվականի վերջին, աստիճանաբար փոխարինել է բնօրինակ 10X ավտոբուսներին։ Առաջին գիծըը բաղկացած է BRT հիմնական գծից՝ B1, օղակաձև գծերից՝ H1 և H2, և օժանդակ ճյուղային գծերից (B11, B12, B13, B15): Ամբողջ համակարգը 136,9 կիլոմետր երկարություն ունի, որից հիմնական գիծը 34 կիլոմետր է, հանգույցը՝ 18 կիլոմետր, իսկ օժանդակ ճյուղերը՝ 84,9 կիլոմետր։ Այն անցնում է Լիեն Յուն Կանի արևելքով, արևմուտքով, հյուսիսով և հարավով և միանում են դրանք մեկ կետում, որը կոչվում է «Րին Սի ուղի» ավտոբուսի արագ տարանցման համակարգ։ Շինարարության սկզբից մինչև Լիեն Յուն Կանի BRT առաջին գծի բացումը տևեց ընդամենը ութ ամիս։ Այն ներկայումս հանդիսանում է Ծիան Սյու նահանգում BRT գծի ամենակարճ շինարարական շրջանը և երրորդ իսկապես նշանակալի BRT գիծը Ծիան Սյու նահանգում՝ Չան Ճոուից և Յան Չենից հետո։ Ներկայումս BRT երկրորդ գիծն ավարտել է ճանապարհների, հարթակների և օժանդակ օբյեկտների շինարարությունը և շուտով կտրվի շահագործման։

Լիեն Յուն Կանում տաքսիները ներառում են Santana, Santana Zhijun, Hongqi և Jetta ֆիրմային մեքենաներ։ 2009 թվականին տաքսիի ուղեվարձը սկսվում էր 5 յուանից (ներառյալ 2 կիլոմետրը), իսկ 2 կիլոմետրից հետո այն կազմում էր 1,6 յուան/կմ։ 2012 թվականի մարտին ներդրվել է վառելիքի հավելավճար՝ 1 յուան։

Կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովափնյա այգի
Լիեն Յուն Կանի բարձրահարկ հյուրանոց

Ազգային տեսարժան վահրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուն Թաի լեռ

Ազգային առանցքային միավորները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոն Վան լեռան ժայռանման հատվածը
  • Ծիան Ծունի ժայռապատկենրը
  • Թըն Խուա Լուոի ավերակները
  • Հաի Ցին տաճարը
  • Տա Յի Շան սարկավագի դամբարանը (Կուան Յուն)
  • Յու Վանի գեղատեսիլ տարածքը
  • Ցու Յան քաղաքի ավերակները
  • Յին Վան Հանի գերեզմանը
  • Քարը փորագրությունները Լան Յա շրջանի սահմանին՝ Տոն Հաի կղզու արևելա-չինական ծովում
  • Յու Լին Կուանի քարե փորագրությունները

Ազգային ոչ նյութական մշակութային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաի Ճոուի հինգ գլխավոր պալատական մեղեդիներ
  • Խուաի Խաի օպերա

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիեն Յուն Կանը ներկայումս ունի 8 պաշտոնական քույր քաղաքներ[12]

Բարեկամական քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հողատարածքը երկրորդ ազգային հողային հետազոտթւոյան արդյունքն է։
  2. Մշտական բնակչության թիվը հիմնված է 2020 թվականի յոթերորդ ազգային մարդահամարի տվյալների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՉԺՀ յոթերորդ ազգային մարդահամար
  2. 张志国 (2015). «《近代连云市都市计划述论》». 历史教学(下半月) (պարզեցված չինարեն). 天津市: 历史教学社(天津)有限公司 (2015年第7期): 26–31. ISSN 0457-6241.
  3. «马士光 简历». 人民网地方领导资料库. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  4. «邢正军 简历». 人民网地方领导资料库. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «王加培当选连云港市政协主席 徐善明当选副主席». 中国经济网. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  6. 江苏省统计局、国家统计局江苏调查总队 (2015年9月). 《江苏统计年鉴2015》. 中国统计出版社. ISBN 978-7-5037-7507-9.
  7. 连云港市统计局 连云港市第七次全国人口普查领导小组办公室. «连云港市第七次全国人口普查公报». 连云港市统计局. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 1-ին.
  8. 中华人民共和国民政部 (2018年10月). 《中华人民共和国乡镇行政区划简册2018》. 中国社会出版社. ISBN 978-7-5087-5594-6.
  9. 连云港市统计局、连云港市第七次全国人口普查领导小组办公室. «连云港市第七次全国人口普查公报» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  10. 编纂:江苏省志编纂委员会,责任编辑:姜克强 (1996). «第二章机场 第二节运输机场·白塔埠机场». 《江苏省志·航空志》 (պարզեցված չինարեն). 江苏省人民出版社会. ISBN 7-214-01745-8. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  11. «连云港市郊列车项目挂牌施工». 江苏省交通运输厅. 2019 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. «友好往来». 连云港市人民政府办公室. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]