Լերդախոտ սխտորային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լերդախոտ սխտորային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Teucrioideae
Ցեղ Լերդախոտ (Teucrium)
Տեսակ Լերդախոտ սխտորային (T. scordioides)
Միջազգային անվանում
Teucrium scordioides

Լերդախոտ սխտորային (լատին․՝ Teucrium scordioides), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-30 սմ բարձրությամբ սողացող կոճղարմատով, փափկաթավ, ճյուղավոր, մեղրատու գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ Հերթադիր դասավորված, նստադիր, երկարավուն-ձվաձև տերևները աղեղնաեզր են։ 2-4-ական զույգերով վարդագույն ծաղիկները աճում են տերևանութներում։ Զանգակաձև բաժակն ունի 5 եռանկյունաձև ատամիկներով խողովակ։ Ձվաձև պտուղները կնճռոտ էրեմներ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտու խոնավ մարգագետիններում, գետափերին, աղակալած ճահիճներում։ Տարածված է Տավուշի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը ծաղկման փուլում։ Որպես համեմունք ձկնային կերակուրների համար կիրառում են բույսի տերևներն ու երիտասարդ ընձյուղները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.