Լացո Նովոմեսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լացո Նովոմեսկի
սլովակ.՝ Laco Novomeský
Portrait novomesky-laco.jpg
Ծնվել էդեկտեմբերի 27, 1904(1904-12-27)[1][2][3][4]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էսեպտեմբերի 4, 1976(1976-09-04)[1][2][3][4] (71 տարեկանում)
Վախճանի վայրԲրատիսլավա, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, գրական քննադատ և լրագրող
Լեզուսլովակերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Slovakia.svg Սլովակիա
ԿուսակցությունCommunist party of Slovakia? և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներժողովրդական արտիստ Հանրապետության շքանշան Կլեմենտ Գոտվալդի շքանշան Order of the Victorious February? Լենինի շքանշան և ՉԽՍՀ հերոս
Լացո Նովոմեսկի Վիքիքաղվածքում
Laco Novomeský Վիքիպահեստում

Լացո Նովոմեսկի (սլովակ.՝ Laco Novomeský, դեկտեմբերի 27, 1904(1904-12-27)[1][2][3][4], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 4, 1976(1976-09-04)[1][2][3][4], Բրատիսլավա, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ և չեխ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, Չեխոսլովակիայի քաղաքական և պետական գործիչ։ Սլովակիայի Ազգային խորհրդի անդամ (1945-1946 և 1968-1971)։ Չեխոսլովակիայի հերոս (1969)։ Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ (1964)։ Չեխոսլովակիայի Կլեմենտ Գոտվալդի անվան մրցանակի դափնեկիր (1964, 1974)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լացո Նովոմեսկին ծնվել է 1904 թվականին Բուդապեշտում: Ավարտել է Մոդրայի մանկավարժական սեմինարիան: 1923-1925 թվականներին սովորել է Բրատիսլավայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1924 թվականին հրատարակել է մի շարք ամսագրեր։ 1925 թվականին միացել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությանը, եղել է կուսակցության ծայրահեղական թևի ակտիվիստ։ Զբաղվել է լրագրական և սոցիալ-քաղաքական աշխատանքներով։ 1929 թվականից ապրել է Պրահայում: Նրա ստեղծագործությունները տպագրվել են Չեխիայի և Սլովակիայի կոմունիստական հրապարակումներում։ Ներգրավվել է Չեխոսլովակիայի մտավորականների շրջանակում։ 1934 թվականին ստորագրել է հակաֆաշիստական մանիֆեստ։ 1938 թվականին վերադարձել է Սլովակիա: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1943 թվականին եղել է Սլովակիայի ընդհատակյա կոմունիստական կուսակցության կազմակերպիչների և անդամների ցանկում, 1944 թվականին մասնակցել է Սլովակիայի Ազգային ապստամբությանը։ 1944 թվականի հոկտեմբերին ընդգրկվել է Սլովակիայի Ազգային խորհրդի պատվիրակության կազմում, եղել է Լոնդոնում, որտեղ բանակցություններ է վարել աքսորում գտնվող չեխ ղեկավարների հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լացո Նովոմեսկին դարձել է ականավոր սլովակ քաղաքական գործիչ։ 1945 թվականի օգոստոսին ընտրվել է Սլովակիայի ազգային խորհրդի պատվիրակ։ 1945 թվականին դարձել է Սլովակիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, 1945-1950 թվականներին՝ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ, ԽՄԿԿ կուսակցական համագումարների պատվիրակ։ 1948 թվականի հեղաշրջումից և կոմունիստների իշխանության գալուց հետո նրա կարիերան ավելի արագ է կերտվել։ 1951 թվականին ղեկավարել է Սլովակիայի «Matica slovenská» ազգային մշակութային և կրթական ընկերությունը։ 1950 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել բուրժուական նացիոնալիզմի համար, և նա զրկվել է բոլոր պաշտոններից։ 1951 թվականին ձերբակալվել է։ 1954 թվականի ապրիլին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման («Գուստավ Հուսակայիի գործով»)։ Ավելի ուշ՝ պատժի կեսը կրելուց հետո, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Ապրել է Պրահայում ոստիկանության հսկողության տակ, չունենալով թույլտվություն վերադառնալու Բրատիսլավա։

Pamätná tabuľa Slovenskej akadémie vied a umení (1943-1953) na budove UK v Bratislave.JPG

1963-1970 թվականներին եղել է Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Բրատիսլավայի գրականության ինստիտուտի տնօրենը։ 1963 թվականից հետո կարողացել է կրկին հրապարակել իր աշխատանքները, նորից միացել է Կոմունիստական կուսակցությանը և հանդիսավոր ընդունվել Գրողների միության կազմում։ 1968-1971 թվականներին եղել է Սլովակիայի Ազգային խորհրդի փոխնախագահ և անդամ, 1968-1974 թվականներին՝ «Matica slovenská»-ի նախագահ, 1974 թվականից՝ պատվավոր նախագահ։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1930-ական թվականներին Նովոմեսկին եղել է լրագրող և ակտիվ կերպով աշխատակցել է կոմունիստական մամուլին, եղել է ՉԿԿ-ի կենտրոնական օրգաններ «Ռուդե պրավո», «Պրավդա» և այլ թերթերի խմբագիր, 1930-ական թվականներին դարձել է մարքսիստական հասարակական-քաղաքական և գրական «Դավ» ամսագրի խմբագիրը։ 1927 թվականին լույս է ընծայել «Հարություն» բանաստեղծությունների ժողովածուն, որը նրան լայն ճանաչում է բերել։ Նովոմեսկու բանաստեղծական ժողովածուները տոգորված են հումանիստական գաղափարներով և բողոքով ընդդեմ սոցիալական անիրավահավասարության և տառապող համայն մարդկության նկատմամբ ունեցած ցավով («Ռոմբոիդ», 1932, «Բաց պատուհաններ», 1935, «Սրբազանը ցանկապատի այն կողմում», 1939)։ 1948 թվականին լույս է տեսել «Արգելված մատիտով» ժողովածուն, որը միավորել է 1930-ական թվականների վերջի և 1940-ական թվականների բանաստեղծությունները։ 1950-1960-ական թվականներին Նոմեսկին ստեղծել է քաղաքացիական ինտիմ և փիլիսոփայական լիրիկայի ցիկլը՝ «Այնտեղից», «Վիլլա», «Թերեզա» (1963) Հոկտեմբերյան հեղափոխության մասին պոեմը[5]:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ (1964)
  • Լյուդովիտ Շտուրի շքանշան (1967)
  • Կլեմենտ Գոտվալդի շքանշան (1968)
  • Սլովակիայի պետական մրցանակ (1969)
  • Հաղթական փետրվար շքանշան (1973)
  • Հանրապետության շքանշան (ՉԽՍՀ) (1974)
  • Կլեմենտ Գոտվալդի անվան Չեխոսլովակիայի պետական մրցանակ (1964, 1974)
  • Չեխոսլովակիայի հերոս (1969)
  • Լենինի շքանշան (1969)
  • Պրահայի Կարլի համալսարանի պատվավոր դոկտոր

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • PERNÝ, L. Modernista, ktorý chcel zmeniť slovenské myslenie. In Nové Slovo. 2014.
  • BÚTOROVÁ-NOVOMESKÁ, Elena: Vzpomínání. In: Vertigo, časopis o poézii a básnikoch, 2014, č. 4, s. 7 – 12.
  • PEKNÍK, M., PETROVIČOVÁ, E. 2006. Laco Novomeský – kultúrny politik, politik v kultúre.Bratislava: Ústav politických vied SAV. 2006. ISBN 80-224-0902-2
  • VÁLEK, M. 1979. Laco Novomeský - Vo výbere Miroslava Válka. Kruh milovníkov poézie. Bratislava: Slovenský spisovateľ. 1979
  • ŠMATLÁK, S. 1967. Básnik Laco Novomeský

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger-Archiv — 1913.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brockhaus Enzyklopädie
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Czech National Authority Database
  5. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն