Լատվիայի պատմամշակութային մարզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լատվիայի պատմամշակութային մարզեր

Լատվիայի պատմամշակութային մարզեր (լատիշ․՝ kultūrvēsturiskie novadi), Լատվիայի Հանրապետության տարածքի պատմական և մշակութային մասերը:

Ըստ Սատվերսմեի (Լատվիայի Հանրապետությա Սահմանադրություն) առաջին բաժնի, Լատվիայի պետության տարածքը, միջազգային պայմանագրերով ստեղծված սահմաններում, կազմում են. կենտրոնում` Վիձեմեն, հարավ-արևելքում` Լատգալիան, արևմուտքում` Կուրզեմեն և հարավում` Զեմգալեն[1]:

Սրանից բացի, ավանդաբար, Զեմգալեի հարավ-արևելյան մասից և Լատգալիայի (Լատգալե) հարավ-արևմտյան մասից, առանձնացնում են հինգերորդ մարզը` Սելիան:

Կուրզեմե (Կուրլյանդիա պատմական մարզ)` գտնվում է երկրի արևմուտքում:Լ Մինչև 2009 թվականի վարչական բարեփոխումը, մարզը բաղկացած էր Լիեպայայի, Կուլդիգայի, Տալսիի, Սալդուսի և Վենտսպիլսի շրջանների հողերից:

Բարեփոխումից հետո ընդգրկում է հանրապետական ենթակայության երկու քաղաքներ` Վենտսպիլսը և Լիեպայան, ինչպես նաև Այիզպուտեի, Ալսունգայի, Բրոցենի, Վայնոդեի, Վենտսպիլսի, Դունդագայի, Դուրբեի, Գրոբինյայի, Կանդավայի, Կուլդիգայի, Նիցայի, Պավիլոստայի, Պրիեկուլեի (Կուրզեմե), Ռոյայի, Ռուցավայի, Սալդուսի, Սկրունդայի, Տալսիի շրջանները:

Զեմգալե (Զեմգալիա)՝ Լատվիայի կենտրոնական մասը: Հյուսիսում ողողում են Ռիգայի ծոցի ջրերը, արևելքում՝ Դաուգավա գետը, հարավում սահմանակից է Լիտվային: Մինչև 2009 թվականի վարչական բարեփոխումը այն ընդգրկում էր Բաուսկայի, Դոբելեի, Ելգավայի և Տուկումսի շրջանները: Մասամբ ընդգրկում է նաև Դաուգավայի հարավում գտնվող Այզկրաուկլեի, Դաուգավպիլսի, Օգրեի և Ռիգայի շրջանները:

Բարեփոխումից հետո այն ընդգրկում է Ելգավա քաղաքը, Բալդոնեի, Բաուսկայի, Վեցումնիեկիի, Դոբելեի, Ելգավայի, Իեցավաի, Օզոլնիեկիի, Ռունդալեի, Տերվետեի, Տուկումաի, Էնգուրեի և Յաունպիլսի շրջանները:

Վիձեմե՝ մի ժամանակ Լիվոնիայի մի մասը, մինչև 2009 թվականի վարչական բարեփոխումը ընդգրկում էր Ալուկսնեի, Վալմիերայի, Ցեսիսի, Գուլբենեի, Լիմբաժիի, Մադոնայի, Վալկայի շրջաններից և մասամբ Դաուգավայի հյուսիսում գտնվող Այզկրաուկլեի, Օգրեի և Ռիգայի շրջաններից:

Բարեփոխումից հետո այն ներառում է Այզկրաուկլեի, Ալոյայի, Ալուկսնեի, Ամատայի, Ապեի, Ադաժի, Բաբիտեի, Բեվերինայի, Բուրտնիեկի, Վալկայի, Վեցպիեբալգայի, Գարկալնեի, Գուլբենեի, Իքշկիլեի, Ինչուկալնսի, Կոկնեսեի, Կոցենիի, Կրիմուլդայի, Կեգումսի, Կեկավայի, Լիելվարդեի, Լիգատնեի, Լիմբաժիի, Լուբանայի, Մադոնայի, Մալպիլսի, Մարուպեի, Մազալացայի, Օգրեի, Օլաինեի, Պարգաույայի, Պլուավինյասի, Պրիեկուլեի, Ռաունայի, Ռոպաժիի, Ռուիենայի, Սալացգրիվայի, Սալասպիլսի, Սաուլկրաստիի, Սեյայի, Սիգուլդայի, Սկրիվերի, Սմիլտենեի, Ստոպինյիի, Ստրենչիի, Ցարնիկավայի, Ցեսիսի, Ցեսվայնեի, Էրգլիի, Յաունպիեբալգայի շրջանները:

Լատգալիա՝ Լատվիայի արևելյան մարզն է: Մինչև 2009 թվականի վարչական բարեփոխումը այն բաղկացած էր Դաուգավայի հյուսիսում գտնվող Բալվիի, Կրասնավայի, Լյուձայի, Պրեյլիի, Ռեզեկնեի և Դաուգավպիլսի և Եկաբպիլսի շրջաններից:

Բարեփոխումից հետո ընդգրկվել են հանրապետական ենթակայության երեք քաղաքներ` Դաուգավպիլս, Եկաբպիլս և Ռեզեկնե, ինչպես նաև Ագլոնի, Բալտինավայի, Բալվիի, Վարակլյանիի, Վարկավայի, Վիլյակայի, Վիլյանայի, Դագդայի, Զիլուպեի, Կարսավայի, Կրասլավայի, Կրուստպիլսի, Լիվանիի, Լուձայի, Պրեյլիի, Ռեզեկնեի, Ռիեբինիի, Ռուգայիի, Ցիբլայի շրջանները և Դաուգավպիլսի շրջանի մի մասը:

Սելիա, երբեմն առանձնացված հինգերորդ մարզ, դիտարկվում է որպես Զեմգալիայի մի մաս: Իր մեջ ներառում է նրա արևելյան մասը և մինչ վարչական բարեփոխումը կազմված էր Դաուգավայից հարավ ընկած Այզկրաուկլեի, Դաուգավպիլսի և Եկաբպիլսի շրջաններից:

Բարեփոխումից հետո այն ընդգրկում է Դաուգավպիլս քաղաքի ձախափնյա մասը, Ակնիստեի, Վիեսիտեի, Եկաբպիլսի, Իլուկստեի, Ներետայի, Սալայի, Յաունելգավայի շրջանների, ինչպես նաև Դաուգավպիլս և Կրասլավայի շրջանների որոշ մասեր::

Երբեմն Կուրլյանդիան և Զեմգալեն դիտարկում են որպես մեկ շրջան, քանի որ նրանք երկար ժամանակ մտնում էին Կուռլանդական դքսության մեջ, իսկ հետո՝ Կուրլյանդիայի նահանգի մեջ: Սա արտացոլվում է Լատվիայի Հանրապետության պետական զինանշանում, որտեղ երեք աստղերը խորհրդանշում են Կուրիլյանդիան (ներառյալ Զեմգալիան և Սելիան), Վիդզեմեն և Լատգալիան, որոնք միավորվել են Լատվիայի մեջ: Նույն սիմվոլիկան կիրառվում է նաև Լատվիայի գլխավոր հուշարձանի՝ Ազատության արձանի վրա:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]