Jump to content

Զեմգալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիայի պատմական մարզերի քարտեզ։

Զեմգալե (լատիշ․՝ Zemgale), Զեմգալիա (պատմական գրականությունում նաև Սեմիգալիա), Լատվիայի 5 պատմական մարզերից մեկը։ Անվանումը ստացել է զեմգալներ բալթյան հնագույն ցեղի անունից։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է Հյուսիսային Դվինա գետի ձախ ափին, երկրի հարավային հատվածում։ Սահմանակցում է Սելիա, Աուկշտայիտիա և Կուրլիանդիա մարզերի հետ։

Միջին դարերում Զեմգալիան Կուրլյանդիայի մի մասն էր, և նրա կազմում անբաժանելի հատվածը դարձավ, այդ իսկ պատճառով Լատվիայի զինանշանում այն ներկայացված չէ առանձին աստղիկով, այլ Կուրյլանդիայի հետ։

13-րդ դարում գրավվել է գերմանացի ասպետների կողմից և դարձել է Լիվոնիայի մասը։

Զեմգալեի լանդշաֆտը հիմնականում հարթ է։ Հյուսիսային Դվինայից բացի կարևորագույն գետ է նաև Լիելոիպեն։ Զեմգալեի խոշոր քաղաքներից է նախկին մայրաքաղաք Ելգավան և Բաուսկան։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրը Ռունդալի պալատն է, որը գտնվում է Բաուսկայից 10 կմ հեռավորության վրա։ Ամեն տարի հուլիսի երրորդ շաբաթը այստեղ անցկացվում է Հնագույն երաժշտության փառատոնը։ Մոտակայքում տեղակայված են ևս երեք ամրոց․ որոնք կառուցվել են 18-րդ դարում։

Կուրլյանդիայի դքսության նախկին մայրաքաղաքում՝ Ելգավայում է գտնվում դքցության պալատը, ինչպես նաև Պետրովյան ակադեմիան՝ 18-րդ դարի բարոկկո ոճի հազվագյուտ օրինակը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]