Իրվինգ Ջոն Գուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրվինգ Ջոն Գուդ
IJGood.jpg
Ծնվել է դեկտեմբերի 9, 1916(1916-12-09)[1][2][3][4][5]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է ապրիլի 5, 2009(2009-04-05)[6][1][2][3][4][5] (92 տարեկանում)
Radford, Վիրջինիա, ԱՄՆ
Բնակության վայր(եր) Լոնդոն և Վիրջինիա
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն մաթեմատիկոս, գաղտնագիր, համակարգչային գիտնական, փիլիսոփա, վիճակագրագետ, համալսարանի պրոֆեսոր և artificial intelligence researcher
Հաստատություն(ներ) Բլեթչլի Փարկ և Կառավարական կապի կենտրոն
Անդամակցություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատեր Jesus College
Գիտական ղեկավար Գոդֆրի Հարոլդ Հարդի
Պարգևներ Smith's Prize Computer Pioneer Award և Fellow of the American Statistical Association

Իրվինգ Ջոն Գուդ (անգլ.՝ Irving John Good; I. J. Good; Jack Good, դեկտեմբերի 9, 1916(1916-12-09)[1][2][3][4][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 5, 2009(2009-04-05)[6][1][2][3][4][5], Radford, Վիրջինիա, ԱՄՆ), բրիտանացի մաթեմատիկոս, ով աշխատել է որպես գաղտնագիր Բլեթչլի պարկում։ Նրա գործընկերը եղել է Ալան Թյուրինգը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գուդը շարունակել է աշխատել Թյուրինգի հետ՝ համակարգիչների դիզայնի և Բայեսովի վիճակագրության վրա։

Ի ծնե նրա անունը եղել է Իսադոր Ջեյքոբ Գուդաք։ Ավելի ուշ, նա փոխել է իր անունը Իրվինգ Ջոն Գուդի և իր աշխատանքները ստորագրել որպես I. J. Good:

Գուդը կոնսուլտացիոն ծառայություններ է մատուցել Սթենլի Կուբրիկին սուպեր համակարգիչների թեմայով՝ «Տիեզերական ոդիսական 2001» ֆիլմի համար[7]։

Գուդը համարվում է նաև տեխնոլոգիական եզակիություն կոնցեպցիայի հեղինակներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի ծնե նրա անունը եղել է Ջեյքոբ Գուդաք։ Ծնվել է Լոնդոնում՝ լեհահրեական ընտանիքում։ Գուդը սովորել է Քեմբրիջի համալսարանի Հիսուսի քոլեջի մաթեմատիկայի բաժնում, որն ավարտել է 1938 թվականին։ 1940 թվականին ստացել է Սմիթի մրցանակ։ 1941 թվականին ավարտելով դոկտորանտուրան՝ աշխատանքի է անցել Բլեթչլի պարկում, դրանից առաջ աշխատելով Գոդֆրի Հարոլդ Հարդիի և Աբրամ Բեզիկովիչի ղեկավարության տակ։ Բլեթչլի պարկում շուրջ երկու տարի աշխատել է Ալան Թյուրինգի հետ միասին։

Պատերազմի ավարտից հետո Մաքս Նյումանի հետ միասին աշխատել է «Ֆիշ» ծածկագրերի վրա, որը հետագայում ընկել է Colossus համակարգչի հիմքում։ 1947 թվականին Նյումանը Գուդին հրավիրել է իր և Թյուրինգի հետ միասին աշխատել Մանչեստրի համալսարանում, որտեղ նա երեք տարվա ընթացքում դասավանդել է մաթեմատիկա և զբաղվել համակարգիչների ուսումնասիրությամբ, այդ թվում նաև Manchester Mark I[8]։

1948 թվականին գործուղվել է Կառավարական կապերի կենտրոն (GCHQ), որը հիմնադրվել էր Բլեթչլի պարկի հիմքում։ Այստեղ Գուդը աշխատել է մինչև 1959 թվականը։ 1959 թվականից աշխատել է Admiralty Research Laboratory-ում, իսկ հինգ տարի անց վերադարձել է ակադեմիական կյանքին, երբ հրավեր է ստացել դասավանդելու Օքսֆորդի Թրինիթի քոլեջում[8]։

1967 թվականին Գուդը տռղափոխվել է ԱՄՆ, որտեղ նշանակվել է Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր։ Այստեղ նա դասավանդել է մինչև 1994 թվականը։

Գուդը մահացել է 2009 թվականի ապրիլի 5-ին՝ 92 տարեկան հասակում Վիրջինիայի Ռեդֆորդ քաղաքում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]