Իվան Վասիլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Վասիլենկո
Ծնվել էհունվարի 8 (20), 1895
ԾննդավայրՄակեևկա, Q4449583?, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 26, 1966(1966-05-26) (71 տարեկանում)
Վախճանի վայրՏագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և մանկագիր
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրերվիպակ և պատմվածք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՍտալինյան մրցանակ «Պատվո նշան» շքանշան և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Իվան Դմիտրիևիչ Վասիլենկո (ռուս.՝ Ива́н Дми́триевич Василе́нко, հունվարի 8 (20), 1895, Մակեևկա, Q4449583?, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - մայիսի 26, 1966(1966-05-26), Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Վասիլենկոն ծնվել է 1895 թվականին Մակեևկա գյուղում (այժմ՝ քաղաք Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մակեևկայի քաղաքային խորհրդի կազմում)՝ գրագրի ընտանիքում: 7 տարի անց Վասիլենկոյի ընտանիքը տեղափոխվել է Տագանրոգ:

1911 թվականին Վասիլենկոն գերազանցությամբ ավարտել է 4-ամյա քաղաքային ուսումնարանը[1]: Ինքնուրույն պատրաստվել և 1912 թվականին քննություններ է հանձնել Տագանրոգի դասական արական գիմնազիային կից ուսումնարանում ուսուցչի պաշտոնի համար[1]: Բեսսերգենովկա խուտորում աշխատել է որպես ուսուցիչ[1]: Ընդունվել է Բելգորոդի ուսուցիչների ինստիտուտ, սակայն շուտով հեռացվել է մարքսիստական շրջանակի կազմակերպման համար, ինչի արդյունքում Վասիլենկոյի դասավանդման հետագա ճանապարհը փակվել է, և նա Տագանրոգի հողային բանկում աշխատել է որպես հաշվապահ: Մինչև 1917 թվականը մասնակցել է հեղափոխական շարժմանը: 1917-1922 թվականներին աշխատել է արհմիությունում, 1922-1934 թվականներին զբաղվել է մանկավարժությամբ: 39 տարեկանում զբաղվել է գրական գործունեությամբ, երբ ծանր հիվանդությունը (սուր տուբերկուլյոզը) նրան 3 տարի գամել է անկողնուն[2][3]:

Պատերազմի առաջին իսկ օրերից ռազմաճակատ է մեկնել գրողի միակ որդին՝ Ֆեոդորը (1921-1941 թթ.)[3]: Նա սովորել էր Կաչինսկի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարանում, կործանիչ ինքնաթիռի օդաչու էր և հերոսաբար զոհվել է Կոնոտոպի մոտ օդային ճակատամարտում [3][4]: Վասիլենկոյին 1941 թվականի հոկտեմբերին տարհանել են Տագանրոգից դեպի Նալչիկ, որը բառացիորեն օկուպացվել է նրա դուրս գալուց հետո: Տագանրոգ է վերադարձել քաղաքի ազատագրումից հետո:

Վասիլենկոն մասնակցել է Ռոստովի ալմաստների և մի շարք ամսագրերի` «Պիոներ», «Երիտասարդ գվարդիա» և այլն աշխատանքներին: Գրող-մանկավարժը գրում է երեխաների համար և երեխաների մասին: Հայրենական պատերազմի ժամանակ գրողն աշխատել է բանակային մամուլում:

Վասիլենկոն մահացել է 1966 թվականի մայիսի 26-ին Տագանրոգում: Թաղված է հին քաղաքի գերեզմանոցում:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլենկոն գրական գործունեությունը սկսել է 1937 թվականին: Գրող Ի. Վասիլենկոին «բացահայտել» է ռուս գրող Վիկենտի Վերեսաևը: 1944 թվականին «Գրական թերթում» նա գրում է.

Aquote1.png Իմ դիմաց ... տաղանդավոր, լիովին զարգացած գրող է, իր լեզվով, հոյակապ գեղարվեստական, կենդանի պատկերներով: Aquote2.png


Ստեղծագործական կյանքի 30 տարիների ընթացքում Վասիլենկոն ունեցել է 130 հրատարակություններ ԽՍՀՄ ժողովուրդների 27 լեզուներով: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են չեխերեն, գերմաներեն, լեհերեն, բուլղարերեն, ռումիներեն, ֆրանսերեն, անգլերեն: Վասիլենկոյի բոլոր ստեղծագործությունները երեխաների մասին են: Բայց նրանց մեջ կարելի է առանձնացնել առավել սիրված հերոսների՝ Արտյոմկա Զագորույկոին և Միտա Միմոխոդենկոյին:

«Աստղիկ», «Արտյոմկան կրկեսում», «Կախարդական զարդատուփ» ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր՝ «Կյանքին ընդառաջ» (1952 թ.) (ռեժիսոր՝ Նիկոլայ Լեբեդև), «Արտյոմկայի արկածները» (1956 թ.) (ռեժիսոր՝ Անդրեյ Ապսոլոն), «Կախարդական շրջան» (1976 թ.), «Ոսկե կոշիկներ» (1981 թ.) (ռեժիսոր՝ Վալենտին Կոզաչկով):

Արտյոմկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունների այս շարքում հանդես է գալիս գրողի սիրած հերոսներից մեկը՝ չվհատվող ու ամենահաղթ Արտյոմկա Զագորույկոն:

  • Կախարդական զարդատուփ (1937 թ.)
  • Արտյոմկան կրկեսում (1939 թ.)
  • Արտյոմկան գիմնազիստների մոտ (1946 թ.)
  • Կախարդական ներկայացում (1950 թ.)
  • Ոսկե կոշիկներ (1958 թ.)

Զամորիշի կյանքն ու արկածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքների շարք Միտա Միմոխոդենկոյի մասին:

  • Ժուժկալների ընկերություն (1962 թ.)
  • Գարուն (1962 թ.)
  • Հիրավի վատ (1962 թ.)
  • Չլուսավորված դպրոցում (1962 թ.)
  • Կախարդական ակնոցներ (1963 թ.)

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Случай со шкатулкой. – Ростов: Ростиздат, 1938.
  • Волшебная шкатулка : Повести / Илл. В. Бриснина. – М.: Издательство Детской литературы, 1941. – 112 с., 25 000 экз.
  • Необыкновенные происшествия : Фантастические рассказы. – Ростов: Ростиздат, 1946.
  • Мои друзья : Повести и рассказы / Илл. Б. Титова. – М.: Советский писатель, 1946. – 212 с.
  • Детство актёра: Повести. – Ростов: Ростиздат, 1946. – 112 с.
  • Живая вода : Повести и рассказы. – Ростов-на-Дону: Ростовское областное книгоиздательство, 1947. – 148 с., 15 000 экз.
  • Детство актера. – М.: Правда, 1947.
  • План жизни : Повести и рассказы. – М.: Молодая гвардия, 1948. – 372 с.
  • Волшебная шкатулка : Повести и рассказы / Илл. И. Харкевича. – М.: Детгиз, 1948
  • Верные друзья : Рассказы. – Ростов: Ростиздат, 1950. – 112 с.
  • Артёмка : Повести. – М.: Детгиз, 1950
  • Волшебная шкатулка: Повести.– Молотов, 1950. – 296 с..
  • Первый гудок : Повесть. – Ростов-на-Дону: Ростиздат, 1951. – 138 с.
  • Волшебная шкатулка: Повести.– Симферополь, 1951. – 224 с..
  • Детство актёра. – М.: Правда, 1952.
  • Приказ командира : Рассказ / Илл. И. Бруни. – М.: Детгиз, 1953. – 48 с.
  • В ногу : Рассказы. – М.: Детгиз, 1954. – 120 с.
  • Волшебная шкатулка : Повести и рассказы / Илл. И. М. Гринштейн. – М.: Московский рабочий, 1953. – 316 с., 100 000 экз.
  • Избранное : Повести и рассказы. – М.: Советский писатель, 1956. – 484 с., 75 000 экз.
  • Часы Мериме : Приключенческая повесть / Илл. Б. Винокурова. – М.: Трудрезервиздат, 1957. – 96 с.
  • Золотые туфельки : Повесть / Илл. Б. Винокурова. – М.: Детгиз, 1958. – 126 с.
  • Волшебная шкатулка: Повести.– М.: Молодая гвардия, 1959. – 284 с..
  • Волшебная шкатулка: Повесть.– М.: Детгиз, 1959. – 32 с.
  • Артёмка : Повести / Илл. И. Харкевича, Б. Винокурова. – М.: Детгиз, 1960. – 408 с.
  • Артёмка в цирке. – М.: Детгиз, 1960. – 64 с.
  • Жив Алёша : Повесть и рассказы. – Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1960
  • Артёмка у гимназистов. – М.: Детгиз, 1961. – 96 с.
  • Жизнь и приключения Заморыша : Повести / Илл. Б. Винокурова. – М.: Детгиз, 1962. – 462 с., 150 000 экз.
  • Жизнь и приключения Заморыша : Повести. – Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1963. – 420 с., 30 000 экз.
  • Артёмка : Повести. – М.: Детская литература, 1964. – 352 с., 50 000 экз.
  • Артёмка : Повести. – Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1965. – 336 с., 75 000 экз.
  • Артёмка : Повести / Илл. И. Харкевича, Б. Винокурова. – М.: Детская литература, 1965. – 400 с., 100 000 экз.
  • О любви. Дети и взрослые. Без выдумки : Рассказы. – Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1966. – 288 с.
  • Два брата : Повесть. – Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1967. – 68 с.
  • Артёмка. – М.: Детская литература, 1987

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ (1950 թ.) «Աստղիկ» (1948 թ.) պատմվածքի համար
  • «Պատվո նշան» շքանշան

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տագանրոգում 1906 թվականին կառուցված տանը, որտեղ 1923-1966 թվականներին ապրել է Իվան Վասիլենկոն (Չեխովի փողոց, 88) բացվել է Վասիլենկոյի անվան թանգարանը
  • Տագանրոգի մանկական գրադարանն անվանվել է Վասիլենկոյի անունով (Տագանրոգի Չեխովի անվան քաղաքային գրադարանի մասնաճյուղ)
  • 2010 թվականին Տագանրոգում՝ տուն թանգարանի մոտ բացվել է Վասիլենկոյի մի շարք ստեղծագործությունների գլխավոր հերոս Արտյոմկայի քանդակը (քանդակագործ՝ Դավիթ Բեգալով)[5]
  • Վասիլենկոյի անունով է կոչվել Նովոբեսսերգենևսկի միջնակարգ դպրոցը, որտեղ գրողը 1914 թվականին աշխատել է որպես ուսուցիչ: 2012 թվականին բացվել է նրա հուշատախտակը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Советского Дона: Био-библиогр. справочник. Вып. 1 и 2 / [Сост.: Д. И. Руманова, Д. К. Жак и др.]. - Ростов н/Д: Тип. изд-ва «Молот», 1948. - 112 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). - 2500 экз.
  • Руманова Д. И. Писатели Советского Дона: Био-библиогр. справочник / [Под ред. Л. П. Громова]. - Ростов н/Д, 1958. - 160 с. - (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса).
  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - 288 с. - 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - 416 с. - 20 000 экз.
  • Касаткина Н. С., Свищенкова Н. С. Василенко Иван Дмитриевич // Русские детские писатели ХХ века: Биобиблиографический словарь. - М.: Флинта; Наука, 1997. - С. 87-89. - ISBN 5-02-011304-2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Лапицкая С. А.Василенко Иван Дмитриевич // Таганрог. Энциклопедия. - Таганрог: Антон, 2008. - С. 251. - ISBN 978-5-88040-064-5.
  2. http://www.kbpravda.ru/2010/07/15.pdf с. 3
  3. 3,0 3,1 3,2 Бойченко Л. Он учил добру и справедливости // Таганрогская правда. — 2010. — 11 июня.
  4. Согласно сайту ОБД «Мемориал» пилот 170-го истребительного авиационного полка младший лейтенант Василенко Фёдор Иванович погиб в сентябре 1941
  5. Ларина Т. Артемка «прописался» в Таганроге // www.таганрог.su. — 2010. — 7 июня.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]