Իվան Վասիլենկոյի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Վասիլենկոյի թանգարան
Տեսակթանգարան և պատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ՎայրՉեխովի փողոց
Հասցեул. Чехова, д. 88, г. Таганрог, Ростовская обл., Россия
Հիմնադրվել է2004
Քարտեզ
Քարտեզ

Իվան Վասիլենկոյի թանգարան (ռուս.՝ Музей И. Д. Василенко), թանգարան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը գտնվում է այն տանը, որտեղ 1923-1966 թվականներին ապրել է գրող, Ստալինյան մրցանակի դափնեկիր Իվան Դմիտրիևիչ Վասիլենկոն։ Մտնում է Տագանրոգի գրականության և պատմաճարտարապետական պետական թանգարան-արգելոցի կազմի մեջ։ Հասցեն` Չեխովի փողոց, 88։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արտյոմկա» քանդակը, 2012 թվական

Տունը, որտեղ ապրել է Իվան Վասիլենկոն իր բազմամարդ ընտանիքի հետ 1923-1966 թվականներին, կառուցվել է դեռևս 1906 թվականին[1] և ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։ Գրողը ծնվել է 1895 թվականի հունվարի 20-ին գավառական գրագրի ընտանիքում և յոթ տարի անց Մակեևկա գյուղից (այժմ՝ քաղաք Դոնեցկի մոտ) ծնողների հետ տեղափոխվել է Տագանրոգ։ Այստեղ նա անցկացրել է մնացած կյանքն ու ստեղծագործել, և մահացել է 1966 թվականի մայիսի 26-ին տուբերկուլյոզից[3]։ Շենքի պատին փակցված է գրողին նվիրված հուշատախտակ[4]։

1988 թվականին գրողի նախկին բնակարանը փոխանցվել է թանգարան-արգելոցին։ 2004 թվականի մայիսին բացվել է ցուցահանդեսը` աշխատասենյակը, որտեղ ստեղծագործել է գրողը, և նախասենյակը։ Թանգարանի ցուցադրությունը պատմում է գրողի անձնական և հասարակական կյանքի, նրա շրջապատի մասին. այստեղ ներկայացված են տարբեր փաստաթղթեր, լուսանկարներ, Վասիլենկոյի անձնական իրերը[5], ինչպես նաև նյութեր, որոնք պատմում են Տագանրոգում XX դարի սկզբի իրադարձությունների մասին[4]։ 2008 թվականին բացվել է «Արտյոմկայի մասին ստեղծագործությունների շարքին» նվիրված ցուցահանդես[6]։

Թանգարանի տարածքում ներկայացված է նաև գրողի ընկերոջ` նկարիչ Մ. Ա. Սիչովի ցուցահանդեսը[1]։

Տուն-թանգարանի առջև տեղադրված է Վասիլենկոյի մի շարք ստեղծագործությունների գլխավոր հերոս Արտյոմկայի քանդակը։ Այն պատկերում է աջ ձեռքում զարդատուփ սեղմած գդակով բոկոտն տղայի[4]։ Հուշարձանը տեղադրվել է 2010 թվականին, քանդակագործն է հայազգի Դավիթ Բեգալովը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Дом-музей И.Д. Василенко - самая необходимая и подробная информация о достопримечательности: фото места, описание, контакты – адрес, телефон, официальный сайт» (ռուսերեն). www.rutraveller.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  2. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  3. 3,0 3,1 «Дом-музей И. Д. Василенко в Таганроге». culture.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 Andrey. «Дом-музей И.Д. Василенко. Таганрог». www.zhais.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  5. «История». www.tgliamz.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  6. «Дом-музей писателя И.Д. Василенко - Правительство Ростовской области». www.donland.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.