Արտյոմկա (քանդակ, Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
«Արտյոմկա»
«Артёмка»
Taganrog Pamyatn Artemka 2012.jpg
«Արտյոմկա» քանդակը Տագանրոգում
Արտյոմկա (քանդակ, Տագանրոգ)ը գտնվում է Ռուսաստանում
Արտյոմկա (քանդակ, Տագանրոգ)
Կոորդինատներ 47°12′34.92″ հս․ լ. 38°55′32.02″ ավ. ե. / 47.2097000° հս․. լ. 38.9255611° ավ. ե. / 47.2097000; 38.9255611Կոորդինատներ: 47°12′34.92″ հս․ լ. 38°55′32.02″ ավ. ե. / 47.2097000° հս․. լ. 38.9255611° ավ. ե. / 47.2097000; 38.9255611
Գտնվում է Տագանրոգ
Կառուցվել է 2010
Կառուցել է Դավիթ Բեգալով
Ներկա վիճակը կանգուն

«Արտյոմկա» (ռուս.՝ «Артёмка»), քանդակագործական կոմպոզիցիա ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը ստեղծել է հայազգի քանդակագործ Դավիթ Բեգալովը ի պատիվ գրող Իվան Վասիլենկոյի գրական հերոսի։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գդակով բոկոտն տղայի բրոնզե քանդակը տեղադրված է գրանիտե չմշակված գլաքարի տեսքով պատվանդանի վրա։ Աջ ձեռքում Արտյոմկան սեղմում է զարդատուփ, որը նկարագրված է Իվան Վասիլենկոյի առաջին՝ «Կախարդական արկղիկ» հեքիաթում (1937)։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Վասիլենկոյի գրական հերոսի հուշարձանը բացվել է Տագանրոգում 2010 թվականի մայիսին՝ գրողի տուն-թանգարանի առջև (հասցեն՝ Չեխովի փող., 88)[1]։ Բացումը կայացել է գրողի 115-ամյակի տոնակատարությունների օրերին[1]։ Մանկական արվեստի դպրոցի և Բլոնսկայայի անվան մանկական գեղարվեստի դպրոցի սաները պատրաստվել էին նկարների ցուցահանդես ըստ գրողի ստեղծագործությունների, և լավագույն նկարիչներին վստահվել էր քանդակը բացելու պատիվը[1]։

Վանդալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը անհայտ անձինք հուշարձանը պատվանդանով տապալել են գետնին, և կոտրվել է արձանի գլուխը[2][3]։ Վանդալներն ակնհայտորեն չեն հետապնդել նյութական շահ, քանի որ բրոնզե տղայի կոտրված գլուխը նրանք թողել են շրջված արձանի կողքին[4]։
  • 2012 թվականի օգոստոսի 27-ի գիշերը Արտյոմկայի քանդակը պոկվել է պատվանդանից[5]։ Անհայտ անձինք փորձել են տանել արձանը, բայց նրանց, ըստ ամենայնի, ինչ-որ բան խանգարել է։ Ոստիկանությունն արձանը հայտնաբերել է տեղադրման վայրից քիչ հեռու[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ларина Т. Артемка «прописался» в Таганроге // Таганрог.su. — 2010. — 7 июня.
  2. Сазонова Е. Кто в ответе за Артёмку? // Таганрогская правда. — 2010. — 16 сент.
  3. Собств. корр. В Таганроге вандалы разрушили скульптуру «Артемка» // Комсомольская правда. — 2010. — 18 сент.
  4. Васильев С. «Безголовые» оставили Артёмку без головы // Новая таганрогская газета. — 2010. — 18 сент.
  5. Сазонова Е. «Артёмка» ушёл, но обещал вернуться... // Таганрогская правда. — 2012. — 6 сент.
  6. Дикунова У. В Таганроге вандалы разрушили памятник Артемке // 161.ru. — 2012. — 10 сент.