Դավիթ Բեգալով
Դավիթ Բեգալով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1951 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 13, 2013 (61 տարեկան) |
Վախճանի վայրը | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա |
Ստեղծագործություն(ներ) | «Արտյոմկա» քանդակ և Պատյանով մարդը |
Մասնագիտություն | քանդակագործ |
Դավիթ Ռուբենի Բեգալով (նոյեմբերի 26, 1951, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 13, 2013, Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուսաստանցի հայ քանդակագործ։ Ռոստովի մարզի քաղաքներում բազմաթիվ արձանների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 26-ին Դոնի Ռոստովում[1]։ Ավարտել է Լենինգրադի Վ. Ա. Սերովի անվան գեղարվեստական ուսումնարանը։ Ավարտել է նաև Լենինգրադի Մ. Ի. Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանը։
Դավիթ Բեգալովը եղել է Կարլ Մարքսի հուշարձանը Դոնի Ռոստովի նույնանուն հրապարակից տեղափոխելու և պատմական վայրում Նոր Նախիջևանի հիմնադիր Եկատերինա II-ի արձանը վերականգնելու նախաձեռնողներից մեկը[2]։
Նրա կինը ճարտարապետ Սվետլանա Իգորևնա Բեգալովան է[3]։
Դավիթ Բեգալովը մահացել է 2013 թվականի նոյեմբերի 13-ին[4]։ Թաղված է Դոնի Ռոստովի Հայկական (Պրոլետարական) գերեզմանատանը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնի Ռոստովում Ստաչկայի փողոցի այն տան պատին, որտեղ գտնվել է Բեգալովի արվեստանոցը, փակցված է հուշատախտակ։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007` «Դավիթ Բեգալով»։ Ռոստովի գեղարվեստի մարզային թանգարան, Դոնի Ռոստով։
Հայտնի աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999` Հովսեփ Արղությանի հուշարձան։ Դոնի Ռոստով[5]
- 2004` օլիմպիական չեմպիոն Վարդերես Սամուրղաշևի արձան։ Դոնի Ռոստով[6]
- 2005` Ֆեոդոր Ուշակովի հուշարձան։ Նովոռոսիյսկ
- 2008` Ֆաինա Ռանևսկայայի հուշարձան։ Տագանրոգ
- 2009` «Պահապան հրեշտակ»։ Տագանրոգ[7]
- 2010` «Պատյանով մարդը»։ Տագանրոգ[8][9]
- 2010` «Արտյոմկա»։ Տագանրոգ[10][11]
- 2011` Քանդակագործական կոմպոզիցիա «Հաստլիկն ու նիհարը»։ Տագանրոգ[12]
- 2014` «Սահմանապահների հուշարձան»։ Դոնի Ռոստով[13]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Рязанов В. В. От первого приюта до наших дней. - Ростов-на-Дону: Ковчег, 2011. - С. 134.
- ↑ Дунаева А. Умер ростовский скульптор, автор памятников Раневской и Самургашеву // 161.ru. - 2013. - 15 ноября.
- ↑ Багдыков М. Жизнь во имя народа Արխիվացված 2012-05-10 Wayback Machine // Ростовская Электронная Газета. - 2000. - 8 дек.
- ↑ Собств. инф. Ушел из жизни известный российский скульптор Արխիվացված 2013-11-19 Wayback Machine // www.yerkramas.org. - 2013. - 14 ноября.
- ↑ Александр Акопов Тройной праздник(չաշխատող հղում) // Ростовская Электронная Газета. - 1999. - 21 сентября.
- ↑ Собств. корр. Самургашева отлили в бронзе // Спорт-Экспресс. - 2004. - 12 июля.
- ↑ Ивашов А. Ангел парит над Таганрогом // Таганрогская правда. - 2009. - 10 апр.
- ↑ Бровкина М. Человек в футляре // Российская газета. - 2009. - 6 авг.
- ↑ Люци М. Давид Бегалов: Таганрожцев ждёт встреча с Толстым и Тонким Արխիվացված 2015-11-16 Wayback Machine // www.таганрог.su. - 2010. - 29 янв.
- ↑ Ларина Т. Артемка «прописался» в Таганроге(չաշխատող հղում) // www.таганрог.su. - 2010. - 7 июня.
- ↑ Шепитько А. Артемка в бронзе Արխիվացված 2015-01-19 Wayback Machine // Время Таганрога. - 2010. - 19 июня.
- ↑ Иванова Е. Сегодня в Таганроге откроется памятник «Толстый и тонкий» // Комсомольская правда. - 2011. - 13 мая.
- ↑ Собств. корр. В Ростове торжественно открыли памятный знак «Пограничникам всех поколений» // dontr.ru. - 2014. - 20 окт.