Jump to content

Սահմանապահների հուշարձան (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահմանապահների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2014
Բարձրություն4 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն
 Monument to border guards in Rostov-on-Don Վիքիպահեստում

Սահմանապահների հուշարձան (ռուս.՝ Памятник пограничникам), հուշարձան ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում։ Բացվել է 2014 թվականի հոկտեմբերին, գտնվում է Դոն գետի առափին։

Հասցե` ք. Դոնի Ռոստով, Բերեգովայա փողոց, թիվ 53 տան մոտ։

Դոնի Ռոստով քաղաքը երկար ժամանակ Ռուսական կայսրության հարավային սահմանների ֆորպոստն էր։ Ներկայումս Դոնի ափերին բնակվում է շուրջ 60 հազար մարդ, որոնք ժամանակին ծառայել են սահմանապահ զորքերում։ Հուշարձանին հարակից տարածքում գարնանը` Սահմանապահի օրը, անցկացվում են ամենամյա ավանդական հանդիպումներ սահմանապահ զորքերի վետերանների հետ։ 2012 թվականի մայիսին այստեղ դրվել է արձանի հիմնաքարը։

2014 թվականի հոկտեմբերին Դոնի Ռոստովի Բերեգովայա փողոցում բացվեց «Բոլոր սերունդների սահմանապահներին» հուշարձանը։ Նախագծի հեղինակը ռոստովահայ քանդակագործ Դավիթ Ռուբենի Բեգալովն է։ Հուշարձանը ստեղծվել է Դոնի Ռոստովի և Ռոստովի մարզի վետերան սահմանապահների խորհրդի նախաձեռնությամբ` սահմանապահ զորքերի վետերանների միջոցներով[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բոլոր սերունդների սահմանապահներին» հուշարձանը

Հուշարձանի կոմպոզիցիան արտացոլում է Ռուսաստանում, այդ թվում` Դոնում սահմանապահ զորքերի պատմությունն ու ավանդույթները։ Հուշարձանը երեսպատված է կանաչ գրանիտով և ունի չորսմետրանոց սալաքարի տեսք, որի վրա պատկերված են երեք սահմանապահ զինվորներ, որոնք տարբեր ժամանակներում պաշտպանել են հայրենի եզերքները։ Նրանց թվում են տապարն աջ ձեռքին ցարական ժամանակների զինվորը, խորհրդային և ռուսաստանյան սահմանապահները իրենց ժամանակների զինվորական համազգեստով։ Սահմանապահների կողքին նստած է բրոնզե ծառայողական շունը։ Սալաքարի վերևում ամրացված է սահմանապահ զորքերի տարբերանշանը «Սահմանապահ ծառայություն» մակագրությամբ։ Սահմանապահների քանդակների ստորին մասում սալիկ է, որի վրա քանդակված են բրոնզե գլխարկ, բուդյոնովկա, սուսեր և հեռադիտակ։

Քանդակի հակառակ կողմում Ռուսաստանի քարտեզն է Ղրիմի թերակղզով և հետևյալ մակագրությամբ. «Ռուսաստանի սահմանը սուրբ է և անձեռնմխելի»։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]