Դոնի Ռոստովի հայկական գերեզմանոց
Դոնի Ռոստովի հայկական գերեզմանոց | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Պրոլետարսկի շրջան |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Հիմնման տարի | 1749 |
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Ռուսաստան, Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ" nor "Template:Տեղորոշման քարտեզ Ռուսաստան, Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ" exists. |
Դոնի Ռոստովի հայկական գերեզմանոց, պաշտոնապես կոչվում է Պրոլետարական գերեզմանոց (Пролетарское кладбище), գերեզմանատուն, որը գտնվում է Դոնի Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջանում[1]։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեզմանատունը հիմնադրվել է 1749 թվականին և ի սկզբանե անվանվել հայկական։ Այն ունի 14 հեկտար տարածություն, որի կենտրոնական ծառուղիները, որոնք սկիզբ են առնում հարավային և արևմտյան դարպասներից, տանում են դեպի Սուրբ Կարապետ եկեղեցի։ Այն կառուցվել է 1875 թվականին և մինչ օրս Դոնի Ռոստովում պահպանված հայկական միակ հինավուրց տաճարն է։ Եկեղեցու մոտ թաղված է հայազգի բարերար Ակուլինա Ալաջալովան, ում միջոցներով էլ կառուցվել է այն։
Երկար տարիներ գերեզմանոցի պահպանությունը եղել է բարձիթողի վիճակում և բազմիցս նկատվել են վանդալիզմի երևույթներ։ Ներկայումս իրականացվում են պահպանված հուշարձանների վերականգնողական աշխատանքներ և կարգի է բերվում գերեզմանոցի ողջ տարածքը[2]։
Գերեզմանատանը գտնվում է նաև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների եղբայրական գերեզմանոցը և կանգնեցված է նրանց հիշատակն անմահացնող հուշարձան[3]։ Հետաքրքիր է նաև այն, որ հայկական գերեզմանոցի շատ հուշարձաններ իտալացի հայտնի քանդակագործ Սելվեստր Անտոնիո Տոնիտտոյի ձեռքի գործն են, ով ապրել է Դոնի Ռոստովում և ուներ տապանաքարերի պատրաստման արհեստանոց[2]։
Հայկական գերեզմանոցում թաղված են հայ և այլազգի շատ հայտնի մարդիկ` նկարիչներ, բանաստեղծներ, գրողներ, երաժիշտներ, գիտնականներ, հասարակական գործիչներ և այլք։