Jump to content

Սուրբ Կարապետ եկեղեցի (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Կարապետ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
Հիմնական ամսաթվերը1875
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
ՃարտարապետVasiliy Sazonov?
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված1875
Քարտեզ
Քարտեզ
 Surb Karapet Church, Rostov-on-Don Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Կարապետ եկեղեցի, Դոնի Ռոստով քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Ռոստովի մարզում։ Համակարգում է Դոնի Ռոստովում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։ Դոնի Նախիջևանում պահպանված միակ հայկական եկեղեցին է (եթե չհաշվենք Սուրբ Խաչ վանքի եկեղեցին, որը գտնվում էր քաղաքի սահմաններից դուրս)։ Գտնվում է Հայկական (Պրոլետարական) գերեզմանատան տարածքում, նրա արևելյան պարսպի մոտակայքում, հարավային պորտալը կողմնորոշված է գերեզմանատան գլխավոր մուտքի դարպասին, որը, իր հերթին, 10-րդ գծի ավարտն է։

Եկեղեցու և գերեզմանատան դարպասը

Սուրբ Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 1875 թվականին (ճարտարապետ` Վ. Սազոնով), օծվել է 1881 թվականի հուլիսի 11-ին։ Եկեղեցական համալիրի կառուցման պատմությունը կապված է նախիջևանցի ազնվական Ակուլինա Պողոսի Ալաջալովայի (Ակյուլինե Ալաջալյան)[1] անվան հետ, որը մահացել է 1871 թվականին։ Նա իր կարողությունը ժառանգել է «հայկական գերեզմանատանը հանուն Հովհաննես Մկրտչի՝ քարե եկեղեցի, ինչպես նաև նրան կից հոգաբարձուների տուն, ջրհոր և անօթևան աղքատ հայ ընտանիքների բնակվելու համար տնակներ կառուցելու նպատակով»[2]։ Ալաջալովան թաղվել է եկեղեցու հարավարևմտյան պատի տակ։

Սուրբ Կարապետի տարածական կոմպոզիցիան կառուցվել է բազիլիկային և խաչագմբեթային տաճարների ձևերի համակցվածությամբ։ Ճակատային մասերի ձևավորման մեջ նկատելի են հայկական ավանդական մոտիվները քարե փորագրված մանրամասներով։

Ճակատային մասերի ձևավորման մեջ գերիշխող է կամարաշարը։ Այն ներկայացված է հյուսիսային և հարավային ճակատների առաջին յարուսում կամարաղեղներով պրոֆիլավորված կիսասյուներով։ 

Տաճարի երեք մուտքերը` հարավայինը, արևմտյանը և հյուսիսայինը, զարդարված են խաչերով ավարտվող հեռանկարային պորտալներով։ Կենտրոնական նավի գերակա դերն ընդգծում է արևմտյան և արևելյան ճակատներում դեպի կենտրոն աճող կամարաշարը։

Սուրբ Կարապետ եկեղեցին երկար ժամանակ մնում էր քաղաքում միակը, որ կառուցված էր հայկական ոճով (մինչև 2011 թվականին խորհրդային տարիներին ավերված տաճարի տեղում կառուցված Սուրբ Հարություն եկեղեցու բացումը)։ Ներքին կահավորանքը նույնն է, ինչ հայկական մյուս եկեղեցիներում։ Եկեղեցին տարբերվում է հայկական եկեղեցիներին բնորոշ լակոնիկությամբ։ Եկեղեցու պատկերակալը պատրաստված է ընկուզենու փայտից «Անիի ոճով»։ Պատերը զարդարված են գիպսե նախշամեդալիոններով շրջանակներով, որոնցում տեղադրված են որմնանկարներ։

Եկեղեցու կենտրոնական սրբապատկերը` «Տիրամայրը», տեղադրված է աստիճանավոր բարձրահարթակին։ Բնօրինակ որմնանկարները («Սուրբ Պանտելեյմոն», «Սուրբ Գևորգ», «Սուրբ Վարվառա», «Սուրբ Ստեփանոս» և այլն) տեղադրված են մեդալիոնների և շրջանակների մեջ։ Նրանք զարմացնում են իրենց լակոնիկությամբ, խստությամբ և շագանակագույն-ձիթագույն երանգի նրբագեղությամբ, թեպետ ստեղծված են ակադեմիական ոճով։

Որոշ ժամանակ տաճարում պահվել է Սուրբ Խաչ հին խաչքարը[3]։ 

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սուրբ Կարապետ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 Հունվար 13-ին.
  2. "Донской временник"/Культура Дона/ Памятники истории и культуры Ростовской области/А.Шестых
  3. Светлана Хачикян. «Хачкар Сурб Хач вновь в Сурб Хаче». Нахичеванские вести. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 Հունվար 13-ին.
Եկեղեցու տեսքը հարավ-արևմուտքից
  • Г. Есаулов, В. Черницына, Архитектурная летопись Ростова-на-Дону, Ростов-на-Дону, 1999. 
  • В. Лобжанидзе, Г. Лаптев, Путешествие по Старому Ростову, Ростов-на-Дону, 1997. 
  • В. Лобжанидзе, Г. Лаптев, В. Кустов, Путешествие по Старому Ростову, Ростов-на-Дону, 2001, часть 2.
  • Աշխարհի տարբեր քաղաքների հայկական եկեղեցիների լուսանկարներ(չաշխատող հղում)