Իվան Դրաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Դրաչ
ուկրաիներեն՝ Іван Федорович Драч
Ivan Drach.jpg
Ծնվել էհոկտեմբերի 17, 1936(1936-10-17)[1][2]
ԾննդավայրՏելիժինցի, Տետիևի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 19, 2018(2018-06-19)[3][1] (81 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
Մասնագիտությունսցենարիստ, բանաստեղծ, քաղաքական գործիչ, գրական քննադատ, արձակագիր, դրամատուրգ, կինոսցենարիստ, թարգմանիչ և պառլամենտի անդամ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
ԿրթությունԿիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ
Ժանրերբանաստեղծություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Ուկրաինայի 4-րդ գումարման Գերագույն ռադա և 3rd Verkhovna Rada?
ԿուսակցությունՈւկրաինայի ժողովրդական կուսակցություն և ԽՄԿԿ
Պարգևներ
ԶավակներMar'yana Drach?
Commons-logo.svg Ivan Drach Վիքիպահեստում

Իվան Ֆեոդորովիչ Դրաչ (ուկրաիներեն՝ Іва́н Фе́дорович Драч, հոկտեմբերի 17, 1936(1936-10-17)[1][2], Տելիժինցի, Տետիևի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 19, 2018(2018-06-19)[3][1], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, քաղաքական գործիչ, քննադատ։ ԽՄԿԿ անդամ (1959-1990):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 17-ին Կիևի մարզի Տելիժենցի գյուղում։ 1956-1958 թվականներին ծառայել է բանակում։ 1959-1963 թվականներին սովորել է Կիևի համալսարանում, որից հեռացվել է քաղաքական հայացքների պատճառով։ Ավարտել է ԽՍՀՄ Պետկինոյին կից բարձրագույն սցենարական դասընթացները։ 1990-1992 թվականներին նախագահել է Ուկրաինայի ժողովրդական ՌՈՒԽ-ը։ 1990-1994 թվականներին եղել է ժողովրդական պատգամավոր։ 1991 թվականից «Ուկրաինա» միության նախագահն է։

Իվան Դրաչի բանաստեղծությունների առաջին ժողովածուն տպագրվել է 1962 թվականին։ Հեղինակել է «Առօրեական բալլադներ», «Խոհ ուսուցչի մասին», «Դեպի ակունքներ», «Կիևի երկինքը», «Արմատներ ու սաղարթ», «Արև և Բառ» և այլ գրքեր։ 1976 թվականին արժանացել է Ուկրաինայի Տ. Շևչենկոյի անվան պետական մրցանակին, իսկ 1989 թվականին՝ ԽՍՀՄ պետական մրցանակի։

1996 թվականից Ուկրաինայի մտավորականների կոնգրեսի նախագահն է։

Դրաչի պոեզիային բնորոշ են գեղարվեստական մտածողության մասշտաբայնությունը, գեղագիտական խիստ չափորոշիչները, նուրբ ճաշակը և աշխույժ ոճը[4]։

Իվան Դրաչը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բալլադ արևածաղկի մասին; Միայնակ ծիծեռնակը; Խոհերից քո անծիր, իմ միակ; Աշխարհն առանց քեզ՝ խոր խավար; Գոյի առեղծվածը։ Ուկրաինա։ Բանաստեղծություններ, Ե., ԵՃՇՊՀ, 2012, էջ 49-65։ Թարգմ.՝ Լիլիթ Սեյրանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Ukrainian National News
  4. Ուկրաինա։ Բանաստեղծություններ, Ե., ԵՃՇՊՀ, 2012, էջ 47։