Իսկական ճուռակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իսկական սակռներից)
Իսկական ճուռակներ
Sparrowhawk-Male.JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճուռականմաններ
Ընտանիք Ճուռակներ
Ցեղ Իրական ճուռակներ
Լատիներեն անվանում
Accipiter
Brisson, 1760

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Իսկական ճուռակ (լատ.՝ Accipiter), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Բարեկազմ թռչուններ են կարճ և լայն թևերով, երկար պոչով։ Նրանք ունեն երկար ճանկեր, որոնք օգտագործում են իրենց զոհին սպանելու համար և կեռ քիթ։ Չափահաս թռչունների մոտ մարմնի վերին մասը մոխրագույն է։ ճուռակների էգերը սովորաբար արուներից խոշոր են։

Հաճախ ճուռակներն իրենց որսին դարանակալում են ինչ-որ բլրի վրա կամ օդում։ Նրանք հիմնականում սնվում են մանր կենդանիներով և կաթնասուններով։

Ճուռակները անտառային, ընդարձակ արեալներում ապրող թռչուններ են։

Երևանի կենդանաբանական այգում պահվում է տափաստանային ճուռակ տեսակը[1]։

Անվան ստուգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ճուռակի ռուսերեն անունը հին սլավոնական լեզվում հանդիպում է «astreb»[2] ձևով։ Սերբախորվաթերենում јастријеб՝ ճուռակ ձևով և «բծերով ծակված, բծավոր» ածականով, չեխերենում՝ jestrab, լեհերենում՝ jastrzab, վերին սորբերենում՝ jatrob և ստորին սորբերենում՝ jastreb․ հետաքրքիր է լատիներենում՝ astur[3]։ Անվանումը հավանաբար առաջացել է հին սլավոնական լեզվի *str արմատից, որը նշանակում է «արագություն» և ostr արմատից, որը նշանակում է (ջրածիծառ, նետ, գահավանդ, հիմք)։ Վերջավորությունը՝ reb նշանակում է «չեչոտ, բծավոր»[4]։

Հայերենում ճուռակ բառը փոխառություն է իրանական աղբյուրից։ Համեմեատության համար ճուռակ բառը՝ միջին պարսկերենում՝ *čurrak է, պարսկերենում՝ čurra:

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տափաստանային ճուռակ (Buteo rufinus)»։ www.yerevanzoo.am։ Վերցված է 2017-06-19 
  2. Булаховский Л. А. Общеславянские названия птиц // Известия Академии наук СССР. Отделение литературы и языка. — М.: Изд-во АН СССР, 1948.
  3. Фасмер, М.: Этимологический словарь русского языка. В 4 томах. 1996 г.; СПб: Азбука
  4. И. Г. Лебедев, В. М. Константинов. ЗНАЧЕНИЕ И ЭТИМОЛОГИЯ НЕКОТОРЫХ РУССКИХ НАЗВАНИЙ ХИЩНЫХ ПТИЦ И СОВ ФАУНЫ РОССИИ. III конференция по хищным птицам Восточной Европы и Северной Азии: Материалы конференции 15-18 сентября 1998 г. Ставрополь: СГУ, 1999. Часть 2. C. 80-96.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]