Jump to content

Իսթախրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսթախրի
պարս.՝ اصطخری
արաբ․՝ الإصطخري‎‎
Ծնվել է850[1], մոտ 850[2][3] կամ ոչ ուշ քան 907
Սթահր
Մահացել է934[1][2][3], ոչ վաղ քան 952 կամ ոչ վաղ քան 966
ՔաղաքացիությունՍամանիների պետություն
Մասնագիտությունաշխարհագրագետ, քարտեզագիր և ճանապարհորդ
Գործունեության ոլորտաշխարհագրություն[4] և Քարտեզագրություն[4]
Տիրապետում է լեզուներինարաբերեն[4]
 Estakhri Վիքիպահեստում

Իսթախրի, ալ-Իսթախրի Աբու Իսհակ Իբրահիմ իբն Մոհամմադ ալ-Ֆարիսի (մոտ 850-934), արաբ ճանապարհորդ և աշխարհագիր։ Ծագումով պարսիկ (հավանորեն Իրանի Ֆարսի նահանգից)։ Ճանապարհորդել է Իրանում, Հայաստանում, Միջին, Հարավային և Արևմտյան Ասիայի մի շարք երկրներում, Սիկիլիայում, Անդալուզիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Իր ճանապարհորդությունների ժամանակ հավաքած նյութերի, ինչպես նաև պարսիկ աշխարհագիր Աբու Սայիդ ալ-Բալխու և այլոց գրքերի հիման վրա Իսթախրին 930-933 թթ. կազմել է «Գիրք երկրների ու ճանապարհների մասին» («Քիթաբ ալ մասալիք վա-լ-մամալիք») աշխարհագրական երկը։ Այն արժեքավոր տեղեկություններ է բովանդակում արաբների նվաճած երկրների (Արևմտյան Հնդկաստանից մինչև Մարոկկո և Իսպանիա), այդ թվում Հայաստանի տնտեսական կյանքի, քաղաքների, առևտրական ճանապարհների և բնակչության կազմի մասին։ Իսթախրին վկայում է, որ Բագրատունյաց Հայաստանի թագավորությունը արևմուտքից սահմանակից էր Ռումի պետությանը, հյուսիսային արևմուտքից հասնում էր մինչև Բարդաա (Պարտավ), հարավային արևմուտքից՝ Ատրպատական, հարավայինից՝ Ջազիրա (Կորդվաց լեռնաշղթայից հարավից՝ Ադիաբենե)։ Իսթախրին համարվում է արաբական աշխարհագրության դասական դպրոցի հիմնադիր, որից մեծ չափով ազդվել են հետագա արաբ և պարսիկ աշխարհագիրները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բաշկիրական հանրագիտարան (ռուս.)Башкирская энциклопедия, 2005. — 4344 с.
  2. 2,0 2,1 Казахстан (ռուս.): Национальная энциклопедия / под ред. Б. АяганКазахская энциклопедия, 2004. — Т. 1. — 560 с. — ISBN 9965-9389-9-7
  3. 3,0 3,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 4 (հայ.) — հատոր 4. — էջ 394.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսթախրի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 394