Իպսիլանտի (Միչիգան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իպսիլանտի, Միչիգանից)
Բնակավայր
Իպսիլանտի
անգլ.՝ Ypsilanti
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1823 թ.
Մակերես11,704528 կմ², 11,7045 կմ²
ԲԾՄ219±1 մետր
Բնակչություն20 648 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ734
Փոստային դասիչ48197–48198 և 48197
Պաշտոնական կայքcityofypsilanti.com(անգլ.)
Իպսիլանտի (Միչիգան) (ԱՄՆ)##
Իպսիլանտի (Միչիգան) (ԱՄՆ)

Իպսիլանտի, քաղաք ԱՄՆ Միչիգան նահանգում, որն ավելի շատ հայտնի է որպես Արևելյան Միչիգան Համալսարանի տուն։ Քաղաքի անվանումը հարմարության համար կրճատվում է մինչև անգամ Իպսի։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 19.435 մարդ։ Իպսիլանտին գտնվում է  Ան Արբորից 10 կմ դեպի արևելք, իսկ Դետրոյթից՝ 29 կմ դեպի հարավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմետրիոս Իպսիլանտիսի կիսանդրին Իպսիլանտի ջրային աշտարակի վրա

Առաջին առևտրի կենտրոնը ստեղծվել է 1809 թվականին՝ Գաբրիել Գոդֆրոյի կողմից, ով ֆրանս-կանադացի մորթի վաճառող էր Մոնրեալից։ Մշտական կենտրոնը հիմնադրվել է 1823 թվականին Հուրոն գետի արևելյան հատվածում` մայոր Թոմաս Վուդրուֆֆի կողմից։ Այն մտնում էր Միչիգանի տարածքի մեջ որպես Վուդրուֆֆի պուրակ։ Առանձին համայնքը, որը մի փոքր հեռավորության վրա էր գտնվում գետի արևմտյան հատվածից, հիմնադրվել է 1825 թվականին, որը հունական անկախության պատերազմի հերոս Դեմետրիոս Իպսիլանտիսի պատվին կոչվեց Իպսիլանտիս։

Ավտոմոբիլային պատմությունը [խմբագրել | խմբագրել կոդը]

Իպսիլանտին շատ կարևոր դեր է խաղացել ավտոմոբիլային արդյունաբերության մեջ։ 1920-1922 թվականներին Ապեքս Մոթորսը արտադրում է "ACE" ավտոմեքենան։ Դա եղել է Իպսիլանտիում, երբ Փրեսթոն Թուքերը (ում ընտանիքին է պատկանում Իպսիլանտի ավտոպահեստամասերի ընկերությունը) նախագծել և ստեղծել է  Tucker '48-ի ֆոտոնախագիծը։ Թուքերի պատմությունը ներկայացված է Թուքեր-Մարդը և նրա երազանքը     (Tucker: The Man and His Dream) ֆիլմում, որի ռեժիսորը Ֆրենսիս Ֆորդ Կապպոլան է։ 

1945 թվականին Հենրի Կայզերը և Ժոզեֆ Ֆրայզերը Ֆորդ Ավտոմոբիլային ընկերությունից գնում են մոտակա ազատարար ռմբակոծիչ գործարանը և 1947 թվականին սկսում են արտադրել Կայզեր և Ֆրայզեր մոդելի մեքենաներ։ Իպսիլանտիում արտադրված վերջին Կայզեր ավտոմեքենան հավաքագիծ դուրս եկավ 1953 թվականին, երբ ընկերությունը միացավ Willys-Overland-ին և արտադրությունը տեղափոխվեց Տոլեդո, Օհայո։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՄՆ մարդահամարի Բյուրոյի, քաղաքն ունի 11.71 քառակուսի կմ ընդհանուր տարածք, որից 11.21 քառակուսի կիլոմետրը ցամաքային է, իսկ 0.49 քառակուսի կիլոմետրը՝ ջրային։ 

Իպսիլանտին գտնվում է Դետրոյթ/Վինձոր մետրոպոլիտենի տարածքի արևմտյան հատվածում։ Իպսիլանտիի կենտրոնը, ինչպես նաև հարևան տարածքները համարվում են մի շարք պատմական տների վայրեր, ինչպես օրինակ այնպիսի ընկերությունների կոմպլեկտ տներ, ինչպիսիք են Aladdin-ը և Sears-ը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ.-ի մարդահամար [խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2010թ-ի  մարդահամարի[2]՝ քաղաքում կար   19435 մարդ, 8026 տնային տնտեսություն և 2880 ընտանիք։ Բնակչության խտությունը մեկ մղոնի վրա կազմում էր 4, 488.5 մարդ։ Ռասայական կազմը հետևյալն էր. 61.5% սպիտակամորթներ, 29.2% աֆրիկյան ամերիկացիներ, 0.6% բնիկ ամերիկացիներ, 3.4% ասիացիներ, 1.1% այլ ռասաների ներկայացուցիչներ և 4.3% երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ։ Իսպանախոս կամ լատինախոս բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 3.9%-ը։

Կային 8, 026 տնային տնտեսություններ, որոնցից 18, 4%-ը ունեցել է մինչև 18 տարեկան երեխա և ապրել է  նրանց հետ, 19.7%-ը եղել են ամուսնական զույգերը, ովքեր ապրել են միասին, 12.1%  ընտանիքների կանայք ապրել են առանց ամուսինների, 4.0% - ը տղամարդիկ էին, ովքեր ապրում էին առանց կնոջ, եւ 64, 1% չունեին ընտանիքներ։ 

Քաղաքում միջին տարիքը  կազմել է 25 տարի։ Բնակիչների 14.1%-ը անչափահաս էր, 35.8%-ը գտնվում էր 18-ից 24 տարեկան հասակում,  25.3%-ը՝ 25-ից 44,  16.6%-ը՝ 45-ից 64 և 8.3%-ը 65-ից բարձր տարիքի էին։ Սեռային կազմը հետևյալն էր. բնակչության 49.7% տղամարդիկ էին, իսկ 50.3%-ը՝ կանայք։

2000թ-ի մարդահամար[խմբագրել | խմբագրել կոդը]

2000թ-ի մարդահամարի տվյալներով  կար 22, 362 բնակիչ, 8, 551 տնային տնտեսություն եւ 3, 377 բնակվող ընտանիք։ Բնակչության խտությունը մեկ քառակուսի մղոնի վրա կազմում էր 5, 081.5 մարդ։ Ռասայական կազմը հետևյալն էր. 61.40% սպիտակամորթներ,  30.58% աֆրիկյան ամերիկացիներ,  0.44% բնիկ ամերիկացիներ,  3.18% ասիացիներ,  0.07% Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակիչներ,  1.32% այլ ռասայի ներկայացուցիչներ, 3.01% երկու կամ ավելի ռասայի ներկայացուցիչներ։ Լատինախոս կամ իսպանախոս բնակչությունը կազմում էր ընդհանուր բնակչության 2.47%-ը։ 13.6%-ը գերմանացիներ էին,  6.8%-ը՝ իրանցիներ,  6.4%-ը՝ անգլիացիներ,  5.5%-ը՝ լեհեր։

Կային 8, 551 ընտանիքներ, որից 19, 2%-ը ունեցել է մինչև 18 տարեկան երեխա և ապրել է նրանց հետ, 23.0%-ը եղել են ամուսնական զույգերը, ովքեր ապրել են միասին, 13.2% ընտանիքների կանայք ապրել են առանց ամուսինների, իսկ 60, 5%-ը չունեին ընտանիքներ։ 

Քաղաքում բնակչության 15.9%-ը մինչեւ 18 տարեկան էր, 38.2%-ը՝ 18-ից 24, 26.4%-ը՝ 25-ից 44, 12.4%-ը ՝ 45-ից 64  եւ 7, 0%-ը՝  65 տարեկան կամ ավելի։ Միջին տարիքը կազմել է 24 տարի։ Յուրաքանչյուր 100 կանանց բաժին էր ընկնում 89.8 տղամարդ։ Յուրաքանչյուր 100 կանանց, որոնց տարիքը 18 և ավելի էր, բաժին էր ընկնում 86.2 տղամարդ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իպսիլանտիի փողոցների քարտեզ

Ավտոմոբիլային ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I-94 քաղաքը կապում է հարավի հետ
  • US 12 անցնում է արևելքից Դետրոյթ և արևմուտքից Չիկագո ուղղությամբ
  •  US 23 անցնում է դեպի քաղաքի արեւմուտք 
  •  Bus. US 12  շրջանաձեւ երթուղի է, որն անցնում է քաղաքի միջով 
  • M-17 կապում է Իպսիլանտին Ան Արբորի հետ

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «American FactFinder». United States Census Bureau. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իպսիլանտի (Միչիգան)» հոդվածին։