Իպսիլանտի (Միչիգան)
Բնակավայր | ||
---|---|---|
Իպսիլանտի | ||
անգլ.՝ Ypsilanti | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1823 թ. | |
Մակերես | 11,704528 կմ² | |
ԲԾՄ | 219±1 մետր | |
Բնակչություն | 19 435 մարդ (2010) | |
Հեռախոսային կոդ | 734 | |
Փոստային ինդեքսներ | 48197–48198 | |
Պաշտոնական կայք | cityofypsilanti.com(անգլ.) | |
| ||
Իպսիլանտի, քաղաք ԱՄՆ Միչիգան նահանգում, որն ավելի շատ հայտնի է որպես Արևելյան Միչիգան Համալսարանի տուն: Քաղաքի անվանումը հարմարության համար կրճատվում է մինչև անգամ Իպսի: 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 19.435 մարդ: Իպսիլանտին գտնվում է Ան Արբորից 10 կմ դեպի արևելք, իսկ Դետրոյթից՝ 29 կմ դեպի հարավ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին առևտրի կենտրոնը ստեղծվել է 1809 թվականին՝ Գաբրիել Գոդֆրոյի կողմից, ով ֆրանս-կանադացի մորթի վաճառող էր Մոնրեալից: Մշտական կենտրոնը հիմնադրվել է 1823 թվականին Հուրոն գետի արևելյան հատվածում` մայոր Թոմաս Վուդրուֆֆի կողմից: Այն մտնում էր Միչիգանի տարածքի մեջ որպես Վուդրուֆֆի պուրակ: Առանձին համայնքը, որը մի փոքր հեռավորության վրա էր գտնվում գետի արևմտյան հատվածից, հիմնադրվել է 1825 թվականին, որը հունական անկախության պատերազմի հերոս Դեմետրիոս Իպսիլանտիսի պատվին կոչվեց Իպսիլանտիս:
Ավտոմոբիլային պատմությունը [խմբագրել | խմբագրել կոդը]
Իպսիլանտին շատ կարևոր դեր է խաղացել ավտոմոբիլային արդյունաբերության մեջ: 1920-1922 թվականներին Ապեքս Մոթորսը արտադրում է "ACE" ավտոմեքենան: Դա եղել է Իպսիլանտիում, երբ Փրեսթոն Թուքերը (ում ընտանիքին է պատկանում Իպսիլանտի ավտոպահեստամասերի ընկերությունը) նախագծել և ստեղծել է Tucker '48-ի ֆոտոնախագիծը: Թուքերի պատմությունը ներկայացված է Թուքեր-Մարդը և նրա երազանքը (Tucker: The Man and His Dream) ֆիլմում, որի ռեժիսորը Ֆրենսիս Ֆորդ Կապպոլան է:
1945 թվականին Հենրի Կայզերը և Ժոզեֆ Ֆրայզերը Ֆորդ Ավտոմոբիլային ընկերությունից գնում են մոտակա ազատարար ռմբակոծիչ գործարանը և 1947 թվականին սկսում են արտադրել Կայզեր և Ֆրայզեր մոդելի մեքենաներ: Իպսիլանտիում արտադրված վերջին Կայզեր ավտոմեքենան հավաքագիծ դուրս եկավ 1953 թվականին, երբ ընկերությունը միացավ Willys-Overland-ին և արտադրությունը տեղափոխվեց Տոլեդո, Օհայո:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ԱՄՆ մարդահամարի Բյուրոյի, քաղաքն ունի 11.71 քառակուսի կմ ընդհանուր տարածք, որից 11.21 քառակուսի կիլոմետրը ցամաքային է, իսկ 0.49 քառակուսի կիլոմետրը՝ ջրային:
Իպսիլանտին գտնվում է Դետրոյթ/Վինձոր մետրոպոլիտենի տարածքի արևմտյան հատվածում: Իպսիլանտիի կենտրոնը, ինչպես նաև հարևան տարածքները համարվում են մի շարք պատմական տների վայրեր, ինչպես օրինակ այնպիսի ընկերությունների կոմպլեկտ տներ, ինչպիսիք են Aladdin-ը և Sears-ը:
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թ.-ի մարդահամար [խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2010թ-ի մարդահամարի[1]՝ քաղաքում կար 19435 մարդ, 8026 տնային տնտեսություն և 2880 ընտանիք: Բնակչության խտությունը մեկ մղոնի վրա կազմում էր 4, 488.5 մարդ: Ռասայական կազմը հետևյալն էր. 61.5% սպիտակամորթներ, 29.2% աֆրիկյան ամերիկացիներ, 0.6% բնիկ ամերիկացիներ, 3.4% ասիացիներ, 1.1% այլ ռասաների ներկայացուցիչներ և 4.3% երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ: Իսպանախոս կամ լատինախոս բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 3.9%-ը:
Կային 8, 026 տնային տնտեսություններ, որոնցից 18, 4%-ը ունեցել է մինչև 18 տարեկան երեխա և ապրել է նրանց հետ, 19.7%-ը եղել են ամուսնական զույգերը, ովքեր ապրել են միասին, 12.1% ընտանիքների կանայք ապրել են առանց ամուսինների, 4.0% - ը տղամարդիկ էին, ովքեր ապրում էին առանց կնոջ, եւ 64, 1% չունեին ընտանիքներ:
Քաղաքում միջին տարիքը կազմել է 25 տարի: Բնակիչների 14.1%-ը անչափահաս էր, 35.8%-ը գտնվում էր 18-ից 24 տարեկան հասակում, 25.3%-ը՝ 25-ից 44, 16.6%-ը՝ 45-ից 64 և 8.3%-ը 65-ից բարձր տարիքի էին: Սեռային կազմը հետևյալն էր. բնակչության 49.7% տղամարդիկ էին, իսկ 50.3%-ը՝ կանայք:
2000թ-ի մարդահամար[խմբագրել | խմբագրել կոդը]
2000թ-ի մարդահամարի տվյալներով կար 22, 362 բնակիչ, 8, 551 տնային տնտեսություն եւ 3, 377 բնակվող ընտանիք: Բնակչության խտությունը մեկ քառակուսի մղոնի վրա կազմում էր 5, 081.5 մարդ: Ռասայական կազմը հետևյալն էր. 61.40% սպիտակամորթներ, 30.58% աֆրիկյան ամերիկացիներ, 0.44% բնիկ ամերիկացիներ, 3.18% ասիացիներ, 0.07% Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակիչներ, 1.32% այլ ռասայի ներկայացուցիչներ, 3.01% երկու կամ ավելի ռասայի ներկայացուցիչներ: Լատինախոս կամ իսպանախոս բնակչությունը կազմում էր ընդհանուր բնակչության 2.47%-ը: 13.6%-ը գերմանացիներ էին, 6.8%-ը՝ իրանցիներ, 6.4%-ը՝ անգլիացիներ, 5.5%-ը՝ լեհեր:
Կային 8, 551 ընտանիքներ, որից 19, 2%-ը ունեցել է մինչև 18 տարեկան երեխա և ապրել է նրանց հետ, 23.0%-ը եղել են ամուսնական զույգերը, ովքեր ապրել են միասին, 13.2% ընտանիքների կանայք ապրել են առանց ամուսինների, իսկ 60, 5%-ը չունեին ընտանիքներ:
Քաղաքում բնակչության 15.9%-ը մինչեւ 18 տարեկան էր, 38.2%-ը՝ 18-ից 24, 26.4%-ը՝ 25-ից 44, 12.4%-ը ՝ 45-ից 64 եւ 7, 0%-ը՝ 65 տարեկան կամ ավելի: Միջին տարիքը կազմել է 24 տարի: Յուրաքանչյուր 100 կանանց բաժին էր ընկնում 89.8 տղամարդ: Յուրաքանչյուր 100 կանանց, որոնց տարիքը 18 և ավելի էր, բաժին էր ընկնում 86.2 տղամարդ:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավտոմոբիլային ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաղապար:JctI-94 քաղաքը կապում է հարավի հետ
Կաղապար:JctUS 12 անցնում է արևելքից Դետրոյթ և արևմուտքից Չիկագո ուղղությամբ
Կաղապար:Jct US 23 անցնում է դեպի քաղաքի արեւմուտք
Կաղապար:Jct Bus. US 12 շրջանաձեւ երթուղի է, որն անցնում է քաղաքի միջով
Կաղապար:JctM-17 կապում է Իպսիլանտին Ան Արբորի հետ
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
[[Պատկեր:Lua error in package.lua at line 80: module 'Module:Portal/images/m' not found.|class=noviewer|32x28px]] Michigan պորտալՄիչիգան պորտալի
- Կատեգորիա:People from Ypsilanti, Michigan
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «American FactFinder»։ United States Census Bureau։ Վերցված է 2012-11-25
|