Իննի Բրաունաու
Բնակավայր | |||
---|---|---|---|
Իննի Բրաունաու | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Համայնք | Բրաունաու ամ Ին | ||
Հիմնադրված է | 810 թ. | ||
Առաջին հիշատակում | մոտ 810 | ||
Մակերես | 24,84 կմ² | ||
ԲԾՄ | 352 մետր | ||
Բնակչություն | 17 095 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1, UTC+2 և կենտրոնաեվրոպական ամառային ժամ | ||
Հեռախոսային կոդ | 07722 | ||
Փոստային դասիչ | 5280, 5283 և 5289 | ||
Ավտոմոբիլային կոդ | BR | ||
Պաշտոնական կայք | braunau.at | ||
| |||
Իննի Բրաունաու կամ Բրաունաու (գերմ.՝ Braunau am Inn), քաղաք Ավստրիայում, Վերին Ավստրիա նահանգում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է տրանսպորտային կարևոր զարկերակների խաչմերուկում, այդ պատճառով էլ լավ ամրացված է դեռևս հռոմեացիների տիրապետության շրջանից[3]։
1260 թվականին Բրաունաու ամ Ինը վերածվել էր բավարական ամրության, որը կուրֆյուրստ Մաքսիմիլիանի և Ֆերդինանդ Մարիի օրոք (1672) էապես ամրացվել էր[3]։
1742 թվականի փետրվարի 3-ին` ավստրիական ժառանգության պատերազմների ժամանակ, երբ ավստրիական զորքերը ներխուժել են Բավարիա, Բրաունաուն անցել է ավստրիացիների ձեռքը, սակայն սեպտեմբերին նրանք թողել են այն, որպեսզի բոլոր ուժերը կենտրոնացնեն Բոհեմիայում ֆրանսիացիների դեմ կռվելու համար։ Այդ ժամանակ բնակավայրին կրկին տիրում են բավարացիները։ 1743 թվականի հունիսի 27-ին քաղաքին տիրում է Կարլ Ալեքսանդր Լոթարինգացին[3]։
Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Բրաունաու ամ Ինը անցել է ֆրանսիացիներին։ Պրեսբուրգյան համաձայնագրով Նապոլեոնը պետք է ազատեր այն, բայց այդ պահանջը կատարել է 1807 թվականի դեկտեմբերին միայն, երբ դաշինք է ձևավորվել Ավստրիայի ու Ռուսաստանի միջև[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Ինն գետի մոտ, գետի` Զալցակին միախառնվելուց ներքև։ Այն գտնվում է Լինց նահանգի մայրաքաղաքի և Բավարիայի կենտրոն Մյունխենի կես ճանապարհին, Զալցբուրգից մոտավորապես 50 կմ հյուսիս։ Բրաունաուն միացնում է Ինն գետի կամուրջները բավարական Simbach am Inn-ին։ Նավահանգստային մուտքի սահմանային բոլոր արգելքները վերացվել են 1997 թվականին՝ Ավստրիայի Շենգենյան համաձայնությանը միանալուց հետո։ Մտնում է Բրաունաու ամ Ին շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 17.332 մարդ է (2006 թվականի դեկտեմբերի 18-ի տվյալներով)։ Զբաղեցնում է 24.8 կմ² տարածք։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Aspachի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.2 (61.2) |
19.9 (67.8) |
23.6 (74.5) |
26.4 (79.5) |
29.7 (85.5) |
32.2 (90) |
35.3 (95.5) |
34.4 (93.9) |
31.4 (88.5) |
24.5 (76.1) |
21.6 (70.9) |
16.6 (61.9) |
35.3 (95.5) |
Միջին բարձր °C (°F) | 1.9 (35.4) |
3.9 (39) |
8.9 (48) |
13.0 (55.4) |
18.7 (65.7) |
21.1 (70) |
23.4 (74.1) |
23.0 (73.4) |
18.9 (66) |
13.4 (56.1) |
6.3 (43.3) |
3.3 (37.9) |
12.98 (55.36) |
Միջին օրական °C (°F) | −1.9 (28.6) |
−0.6 (30.9) |
3.7 (38.7) |
7.4 (45.3) |
12.8 (55) |
15.7 (60.3) |
17.7 (63.9) |
17.1 (62.8) |
12.9 (55.2) |
7.9 (46.2) |
2.6 (36.7) |
−0.1 (31.8) |
7.9 (46.2) |
Միջին ցածր °C (°F) | −5.1 (22.8) |
−4.0 (24.8) |
−0.3 (31.5) |
2.4 (36.3) |
6.7 (44.1) |
10.1 (50.2) |
12.0 (53.6) |
11.5 (52.7) |
8.5 (47.3) |
4.0 (39.2) |
−0.4 (31.3) |
−3.2 (26.2) |
3.5 (38.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −33.2 (−27.8) |
−23.1 (−9.6) |
−22.4 (−8.3) |
−6.9 (19.6) |
−5.2 (22.6) |
1.0 (33.8) |
2.2 (36) |
−2.1 (28.2) |
−2.1 (28.2) |
−7.6 (18.3) |
−25.0 (−13) |
−25.6 (−14.1) |
−33.2 (−27.8) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 57.5 (2.264) |
44.9 (1.768) |
66.8 (2.63) |
71.2 (2.803) |
76.6 (3.016) |
104.9 (4.13) |
113.2 (4.457) |
91.8 (3.614) |
74.7 (2.941) |
58.9 (2.319) |
64.6 (2.543) |
68.0 (2.677) |
893.1 (35.161) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 9.8 (3.86) |
8.9 (3.5) |
5.0 (1.97) |
2.3 (0.91) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
4.6 (1.81) |
11.2 (4.41) |
41.8 (16.46) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 9.2 | 8.1 | 10.0 | 10.2 | 8.7 | 11.7 | 10.9 | 8.8 | 8.4 | 7.6 | 9.6 | 10.6 | 113.8 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) | 14.1 | 9.6 | 4.9 | 1.7 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.1 | 4.0 | 9.6 | 44.0 |
Միջին ամսական արևային ժամ | 55.3 | 86.0 | 126.0 | 158.3 | 221.5 | 204.8 | 234.1 | 226.9 | 164.8 | 119.1 | 60.0 | 44.9 | 1701,7 |
աղբյուր: [4] |
Քաղաքական դրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի ընտրության արդյունքում կոմունայի բուրգոմիստր է դարձել Յոհանես Վայդբահերը («Ավստրիական ժողովրդական կուսակցություն»)[5]։ Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) բաղկացած է 37 տեղից.
- Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 21 տեղ
- Ավստրիական ժողովրդական կուսակցություն - 7 տեղ
- Կանաչներ - 5 տեղ
- Ազատության ավստրիական կազմակերպություն - 4 տեղ
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
1869 | 4553 | — |
1880 | 5078 | +11.5% |
1890 | 5584 | +10.0% |
1900 | 6021 | +7.8% |
1910 | 6340 | +5.3% |
1923 | 6678 | +5.3% |
1934 | 6998 | +4.8% |
1939 | 7850 | +12.2% |
1951 | 12 013 | +53.0% |
1961 | 14 457 | +20.3% |
1971 | 16 436 | +13.7% |
1981 | 16 318 | −0.7% |
1991 | 16 264 | −0.3% |
2001 | 16 337 | +0.4% |
2011 | 16 182 | −0.9% |
2015 | 16 380 | +1.2% |
Նշանավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]1889 թվականի ապրիլի 20-ին Ռանսհոֆեն ավանում, որը հետագայում մտել է Բրաունաու ամ Ինի կազմի մեջ, ծնվել է Ադոլֆ Հիտլերը։ 1933 թվականին Հիտլերը ստացել է Ռանսհոֆենի պատվավոր քաղաքացու կոչում։ 1989 թվականին տան առաջ (հասցե` Salzburger Vorstadt 15), որտեղ ծնվել է Հիտլերը, տեղադրվել է հուշատախտակ պատերազմի ու ֆաշիզմի դեմ[6]։ 2011 թվականին Բրաունաու ամ Ինի քաղաքային խորհուրդը հատարարել է, որ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումը խարհրդանշական ձևով հանվում է Ադոլֆ Հիտլերից` միաժամանակ նշելով նաև, որ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չկա, որը կհաստատեր, որ Բրաունաու ամ Ինը Հիտլերին տվել է պատվավոր քաղաքացու կոչում[7]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ստեփանոսի տաճար - Ավստրիայի` բարձրությամբ չորրորդ տաճարը (87 մ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 58.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Կաղապար:ВТ-ВЭС
- ↑ «Klimadaten von Österreich, 1971–2000». Central Institution for Meteorology and Geodynamics. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Вайдбахер — новый бургомистр города Браунау-ам-Инн(գերմ.)
- ↑ «Дом, где родился Гитлер, может быть продан». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Город в Австрии лишил Гитлера почетного гражданства
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իննի Բրաունաու» հոդվածին։ |
|