Ինյակի Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ինյակի Ուիլյամս
Iñaki Williams
3 de diciembre 2015 Bienvenida al Atlethic de Bilbao 11 (23388774212) (cropped).jpg
Ուիլյամսը 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Iñaki Williams Arthuer
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Լիբերիա Լիբերիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 15, 1994(1994-06-15)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 186 սմ
Քաշ 77 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Համար 11
Պատանեկան կարիերա
2009-2012 Իսպանիա Պամպլոնա
2012-2013 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2014 Իսպանիա Բասկոնիա 18 (7)
2014-2015 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո B 32 (21)
2014-ներկա Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 120 (21)
Ազգային հավաքական
2015-2017 Իսպանիա Իսպանիա Մ21 17 (3)
2016-ներկա Իսպանիա Իսպանիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 27-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 27-ի, 2018

Ինյակի Ուիլյամս (իսպ.՝ Iñaki Williams, հունիսի 15, 1994(1994-06-15)[1], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկ Բիլբաոյի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկ Բիլբաո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Ուիլյամսը սկսել է Պամպլոնայում[3]։ 2012 թվականին նա միացավ Ատլետիկ Բիլբաոյի ակադեմիային։ Ուիլյամսը լավ տպավորություն թողեց իր առաջին մրցաշրջանում Ատլետիկի երիտասարդական թիմում՝ գոլի հեղինակ դառնալով գրեթե ամեն խաղում[4]։ Այս տարի նա դարձավ 36 գոլի հեղինակ, իսկ Բիլբաոն երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Իսպանիայի երիտասարդական գավաթում[5]։ 2013 թվականի հունիսի 25-ին Ուիլյամսը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ՝ նախատեսված մինչև 2017 թվականը[6]։ 2013-14 մրցաշրջանում Ուիլյամսը հանդես եկավ Ատլետիկ Բիլբաոյի ֆարմ ակումբում՝ Բասկոնիայում և Ատլետիկ Բիլբաո B-ում։

Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ուիլյամսը նշեց 2014 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Կորդովայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի փետրվարի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Տորինոյի դեմ խաղում[8]՝ դառնալով առաջին սևամորթ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Բիլբաոյի կազմում[9]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց մայիսի 17-ին՝ Էլչեի դեմ խաղում[10]։ Մայիսի 30-ին Ուիլյամսը գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի եզրափակչում[11]՝ Բարսելոնայի դեմ խաղում, սակայն Ատլետիկը պարտվեց 1-3 հաշվով[12]։ Իր առաջին մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[13]։

2015 թվականի նոյեմբերի 1-ին Ուիլյամսը դուբլ ձևակերպեց Ռեալ Բետիսի դեմ խաղում[14][15]։ Նոյեմբերի 5-ին՝ Եվրոպայի Լիգայի Պարտիզանի դեմ խաղում նա նորից դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով Բիլբաոյին հաղթել 5-1 հաշվով[16]։ Նոյեմբերի 26-ին իսպանացին փոխարինեց Սաբին Մերինոյին Եվրոպայի Լիգայի Աուգսբուրգի դեմ խաղում և դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին[17]։ 2016 թվականի հունվարի 21-ին Ուիլյամսը երկարաձգեց իր պայմանագիրը Բիլբաոյի հետ մինչև 2021 թվականը[18]։ Հունվարի 27-ին իսպանացին նորից գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Բարսելոնայի դեմ խաղում, սակայն Ատլետիկը պարտվեց 1-3 հաշվով[19]։ Փետրվարի 6-ին նա հեռացվեց խաղադաշտից Վիլյառեալի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման վերջին րոպեին[20]։ Ապրիլի 24-ին Ուիլյամսը 2 գոլային փոխանցում տվեց Լևանտեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[21]։ 2015-16 մրցաշրջանում նա անցկացրեց 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[22]։

2016 թվականի հոկտեմբերի 16-ին Ուիլյամսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում՝ օգնելով Բիլբաոյին հաղթել 3-2 հաշվով[23]։ Դեկտեմբերի 19-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սելտա Վիգոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[24]։ 2017 թվականի հունվարի 5-ին իսպանացին դարձյալ գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Բարսելոնայի դեմ խաղում՝ օգնելով Ատլետիկին 2-1 հաշվով հաղթել այս խաղում[25], սակայն Բիլբաոն 2 խաղերի արդյունքում դուրս մնաց գավաթից[26]։ 2016-17 մրցաշրջանում Ուիլյամսը անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[27]։

2017 թվականի սեպտեմբերի 10-ին Ուիլյամսը 2 գոլային փոխանցում տվեց Ժիրոնայի դեմ խաղում[28]։ Սեպտեմբերի 23-ին նա դուբլ ձևակերպեց Մալագայի դեմ խաղում, սակայն հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[29]։ Նոյեմբերի 23-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Հերտա Բեռլինի դեմ խաղում՝ օգնելով Ատլետիկին հաղթել 3-2 հաշվով[30][31]։ 2018 թվականի հունվարի 17-ին Ուիլյամսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2025 թվականը[32][33]՝ սահմանելով 80 միլիոն եվրո հրաժարագին[34][35]։ Ապրիլի 9-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիլյառեալի դեմ խաղում[36][37]։ Այս մրցաշրջանում նա մասնակցեց 52 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[38]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 20-ին Ուիլյամսը առաջին անգամ հրավիրվեց Իսպանիայի Մ21 հավաքական Ալբերտ Սելադեսի կողմից[39]։ Իր դեբյուտը նշեց մարտի 26-ին՝ փոխարինելով Մունիր Էլ-Հադդադիին Նորվեգիայի դեմ ընկերական խաղում[40][41]։ Մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Ուիլյամսը մասնակցեց 2017 թվականի Եվրոպայի առաջնությանը[42]՝ դառնալով գոլի հեղինակ Պորտուգալիայի դեմ խաղում[43] և օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ, որտեղ սակայն Իսպանիան 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[44][45]։

2016 թվականին Ուիլյամսը դարձավ 11 ֆուտբոլիստներից մեկը, ով Վիսենտե դել Բոսկեի կողմից դուրս մնաց Իսպանիայի[46]՝ Եվրո 2016-ի համար վերջնական կազմից[47][48]։ Այդ ժամանակահատվածում նրանով հետաքրքրված էր նաև Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան[49]։ Իր դեբյուտը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Ուիլյամսը նշեց 2016 թվականի մայիսի 29-ին՝ փոխարինելով Մարկո Ասենսիոյին Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ընկերական խաղում[50]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 27-ի դրությամբ[51]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բասկոնիա 2013–14 Տերսերա Դիվիզիոն 18 7 18 7
Ատլետիկ Բիլբաո B 2013–14 Սեգունդա Դիվիզիոն B 14 8 14 8
2014–15 18 13 18 13
Ընդհանուր 32 21 0 0 0 0 32 21
Ատլետիկ Բիլբաո 2014–15 Լա Լիգա 19 1 4 1 2 1 25 3
2015–16 25 8 5 3 7 2 37 13
2016–17 38 5 3 2 8 1 49 8
2017–18 38 7 1 0 13 3 52 10
Ընդհանուր 120 21 13 6 30 7 163 34
Կարիերայի ընդհանուր 170 49 13 6 30 7 213 62

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 27-ի դրությամբ[51]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Spain - Iñaki Williams - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  3. «Iñaki Williams regresa con gol»։ El Correo (es-ES)։ 2013-10-15։ Վերցված է 2018-07-27 
  4. España Madrid,։ «10 things you didn´t know about Iñaki Williams»։ Liga de Fútbol Profesional (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  5. MARCA.com։ «El Madrid gana la Copa juvenil veinte años después»։ www.marca.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-07-27 
  6. AS Diario (2013-06-25)։ «El Athletic blinda a una de sus joyas del juvenil: Iñaki Williams»։ AS.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-07-27 
  7. «Athletic Bilbao - Córdoba CF, Dec 6, 2014 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  8. «Torino FC - Athletic Bilbao, Feb 19, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  9. «Inaki Williams becomes first black Athletic Bilbao goalscorer in 117-year history»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  10. «Elche CF - Athletic Bilbao, May 17, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  11. «Athletic Bilbao - FC Barcelona, May 30, 2015 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  12. Lowe Sid (2015-05-30)։ «Athletic Bilbao 1-3 Barcelona | Copa del Rey final match report»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  13. «Inaki Williams Dannis | Football Stats | Athletic Bilbao | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-27 
  14. «Real Betis Balompié - Athletic Bilbao, Nov 1, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  15. «Williams fires improving Bilbao to victory at Betis»։ Eurosport։ 2015-11-01։ Վերցված է 2018-07-27 
  16. «Athletic Bilbao - FK Partizan Belgrade, Nov 5, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  17. «FC Augsburg - Athletic Bilbao, Nov 26, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  18. Aarons Ed (2016-01-21)։ «Athletic Bilbao’s Iñaki Williams signs new contract with €50m release clause»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  19. «FC Barcelona - Athletic Bilbao, Jan 27, 2016 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  20. «Athletic Bilbao - Villarreal CF, Feb 6, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  21. «Levante UD - Athletic Bilbao, Apr 24, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  22. «Inaki Williams Dannis | Football Stats | Athletic Bilbao | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-27 
  23. «Athletic Bilbao - Real Sociedad, Oct 16, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  24. «Athletic Bilbao - Celta de Vigo, Dec 19, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  25. «Athletic Bilbao - FC Barcelona, Jan 5, 2017 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  26. «FC Barcelona - Athletic Bilbao, Jan 11, 2017 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  27. «Inaki Williams Dannis | Football Stats | Athletic Bilbao | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-27 
  28. «Athletic Bilbao - Girona FC, Sep 10, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  29. «Málaga CF - Athletic Bilbao, Sep 23, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  30. «Athletic Bilbao - Hertha BSC, Nov 23, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  31. «Hertha Berlin's Europe League campaign comes to an end in Bilbao | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  32. «Williams signs Athletic Bilbao extension»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  33. AS Diario (2018-01-17)։ «Iñaki Williams commits his long-term future to Athletic»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  34. Club Athletic։ «Iñaki Williams's contract renewal» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  35. «Inaki Williams signs new long-term Athletic contract»։ Sporting News։ 2018-01-17։ Վերցված է 2018-07-27 
  36. «Villarreal CF - Athletic Bilbao, Apr 9, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  37. «Villarreal 1-3 Athletic Bilbao: Cordoba, Williams and Muniain strike»։ Mail Online։ Վերցված է 2018-07-27 
  38. «Inaki Williams Dannis | Football Stats | Athletic Bilbao | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-27 
  39. «Williams, a la sub-21»։ El País (իսպաներեն)։ 2015-03-20։ ISSN 1134-6582։ Վերցված է 2018-07-27 
  40. «Spain U21 - Norway U21, Mar 26, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  41. «REPORT | Spain beats Norway and strengthens the team (2-0)»։ www.sefutbol.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  42. uefa.com։ «Under-21 2017 - History - Spain – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  43. «Portugal U21 - Spain U21, Jun 20, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  44. «Germany U21 - Spain U21, Jun 30, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  45. uefa.com։ «Under-21 2017 - History - Germany-Spain – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  46. «Aduriz beats Costa to Euro 2016 Spain squad place» (en-GB)։ Վերցված է 2018-07-27 
  47. Sport Telegraph (2016-05-17)։ «Spain Euro 2016 Squad»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-07-27 
  48. uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Spain – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  49. «Gerard Nus: Inaki Williams could play for Ghana | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  50. «Spain - Bosnia-Herzegovina, May 29, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-27 
  51. 51,0 51,1 «Williams»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]